Իլիասու Շիլլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլիասու Շիլլա
Քաղաքացիությունը  Գանա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 26, 1982(1982-10-26)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր Տեմա, Մեծ Աքրա, Գանա
Դիրք պաշտպան

Իլիասու Շիլլա Ալհասան (անգլ.՝ Illiasu Shilla Alhassan, հոկտեմբերի 26, 1982(1982-10-26)[1][2], Տեմա, Մեծ Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, նախկին պաշտպան։ Հանդսես է եկել Գանայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 7 տարեկանից, Տամալեի ակադեմիայում։ Խաղացողի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 2002 թվականին՝ Գանայի բարձրագույն լիգայի առաջնությունում հանդես եկող «Քինգ Ֆեյսալ Բեյբս» ակումբում, իսկ հետո համալրել է «Ասանտե Կոտոկո» ակումբի շարքերը, վերջինիս հետ էլ արժանացել է երկրի չեմպիոնի տիտղոսին[3]։

2006 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցելուց հետո, խաղացողի ծառայություններով սկսեցին հետաքրքվել բազում եվրոպական ակումբներ, որոնցից էին անգլիական «Արսենալը», «Բլաքբըրնը», ֆրանսիական «Լիոնը» և հունական «Օլիմպիակոսը»։ Այդ ակումբներում բուժզննում անցելուց հետո նա տեղափոխվեց Ռուսաստան[3]։

Առավել շահավետ պայմաններ առաջարկեց Ռամենսկոյեի «Սատուռնը», ուր նա տեղափոխվել է 2006 թվականին։ Մինչև 2008 թվականը հանդես է եկել «Սատուռնի» կազմում։ 2008 թվականին ծանր վնասվածք է ստացել և տեղափոխվել է Գերմանիա՝ վիրահատվելու։ Վերականգնումը տեղի է ունեցել հայրենի Գանայում, ուր տեղափոխվել է վիրահատությունից հետո։ Որոշ ժամանակ անց առաջարկ է ստացել Գանայի բարձրագույն առաջնությունում հանդես եկող «Ռեալ Տամալե Յունայթեդից»[3]։

2011 թվականի սկզբին պայամանագիր է կնքել այդ ակումբի հետ։ Կես մրցաշրջան խաղալուց հետո, իր գործակալի խորհրդով, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել է ակումբային գրանցումը՝ համլրելով Դիլիջանի «Իմպուլս» ակումբի շարքերը։ Վերջինիս հետ կնքած պայմանագիրը վավեր էր մինչև մրցաշրջանի ավարտը[4]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները 2012 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթներ Ընդհամենը
Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
Իմպուլս 2011 13 1 2 0 0 0 15 1
2012/13 30 0 2 0 0 0 32 0
Ընդհամենը 43 1 4 0 0 0 47 1
Կարիերայի ընթացքում 43 1 4 0 0 0 47 1

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ասանտե Կոտոկոյում» հանդես գալու ընթացքում առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական։ Այդ ընթացքում ազգային հավաքականը գլխավորում էր սերբ մասնագետ Ռատոմիր Դույկովիչը։ Նորամուտը հավաքականի կազմում նշել է 2006 թվականին ԱՖրիկյան ազգերի գավաթի շրջանակներում Զիմբաբվեի հավաքականի դեմ կայացած հանդիպման ժամանակ։ Շիլլան իր խաղով արժանացել է Դույկովիչի ուշադրությանը և որպես հետևանք հրավիրվել ազգային հավաքական՝ 2006 թվականին Գերմանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Ֆուտբոլիստի համար հիշարժան է դարձել Չեխիայի հավաքականի դեմ հանդիպումը, որի ժամանակ Գանան 2։ 0 հաշվով հաղթանակ է տարել[3]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գանա «Ասանտե Կոտոկո»
    • Գանայի չեմպիոն․ 2005
    • Գանայի առաջնության արծաթե մեդալակիր․ 2004/05
    • Գանայի առաջնության բրոնզե մեդալակիր․ 2000, 2003
  • Հայաստան «Իմպուլս»
  • Գանա Գանայի հավաքական

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Ունի երկու քույր և երկու եղբայր։ Տիրապետում է անգլերենին և ռուսերենին[3]։

Հետաքրքրություններ և նախասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրելի առաջնությունը իսպանական Պրիմերան է, թիմը՝ Լոնդոնի Արսենալը, ֆուտբոլիստը՝ կամերունցի Սամուել Էտո'Օն, մարզիչը՝ Ժոզե Մոուրինյոն, հավաքականը՝ Իսպանիան։

Սիրում է լսել Սելին Դիոնի երգերը, զբաղվել համակարգչով, դիտել CNN հեռուստաալիքը, ճաշակել համեղ ուտեստներ, խաղալ սեղանի թենիս[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Илиасу Алхасан: «Импульс» в чемпионате Ганы мог бы бороться за 3-8 места» (ռուսերեն). Armfootball.com. 06.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 06.08.2011-ին.
  4. ««Импульс» заключил контракт с Илиасу Шилой» (ռուսերեն). Armsport.com. 24.6.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 24.6.2011-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]