Իլենի Բունգեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլենի Բունգեի
Իլենի Բունգեի
Իլենի Բունգեի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Իլենածաղկավորներ (Celastrales)
Ընտանիք Իլենազգիներ (Celastraceae)
Ցեղ Իլենի (Euonymus)
Տեսակ Իլենի Բունգեի (E. maackii)
Միջազգային անվանում
Euonymus maackii
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Իլենի Բունգեի (լատ.՝ E. bungeana Maxim.), iլենազգիներ ընտանիքի, իլենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր, տերևաթափ ծառ է, 4—6 մ բարձրությամբ, որը հաճախ թփանման տեսք է ունենում։ Երիտասարդ ընձյուղները թեթևակի 4 անկյունանի են, հաճախ հազիվ նկա տելի 4 խցանային երկայնական ելուստներով։ Տերևները ձվաձև են կամ երկարավուն ձվաձև, երբեմն` գրեթե կլորավուն, 3—1 0 սմ երկարությամբ և 1,5—6 սմ լայնությամբ, միանգամից սրացող գագաթով, լայն սեպանման կամ կլորավուն հիմքով, սուր սղոցաեզր, ամուր, հարթ, կապտավուն, կոթունավոր։ Կիսահովանոցները կրկնակի, եռակի ճյուղավորված են` կազմված 7—1 5 ծաղիկներից։ Ծաղիկները 4 անդամանի են, 0,6—1 սմ տրամագծով, սպիտակավուն կամ թեթևակի դեղնավուն։ Փոշանոթները վառ ծիրանագույն են։ Տուփիկը 4 բլթականի է` մոտ 1 սմ տրամագծով, անթև, հասունները` վարդագույն կամ դեղնավուն։ Բլթակները ձվաձև են։ Սերմերը բաց կարմրավուն են, ծածկված նարնջակարմրավուն սերմնապատով։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հյուսիսային և հյուսիսարևելյան Չինաստանում: Հայաստանում մշակվում է Երևանում, Վանաձորում և Սևանում: Ամենուրեք լավ է աճում, առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Միանգամայն հեռանկարային է ստորին և միջին լեռնային գոտիների համար։ Էկոլոգիական խումբը` Xllp: Մշակության հավանական շրջանները` 1 —32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (հատոր 2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 182։