Իլարիա Ալպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլարիա Ալպի
Ilaria alpi.jpg
Ծնվել էմայիսի 24, 1961(1961-05-24)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Մահացել էմարտի 20, 1994(1994-03-20) (32 տարեկանում)
Մահվան վայրՄոգադիշո, Սոմալի
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Somalia.svg Սոմալի
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրPaese Sera, Ունիտա և Rai
Ilaria Alpi Վիքիպահեստում

Իլարիա Ալպի (իտալ.՝ Ilaria Alpi, մայիսի 24, 1961(1961-05-24), Հռոմ, Իտալիա - մարտի 20, 1994(1994-03-20), Մոգադիշո, Սոմալի), իտալացի լրագրող, սպանվել է Մոգադիշոյում, Սոմալիում, իր օպերատոր Միրան Հրովաթինի հետ: 2009 թվականին Նդրանգետայի նախկին անդամ Ֆրանչեսկո Ֆոնտին պնդում էր, որ Իլարիա Ալպին ու իր օպերատորը սպանվել են, քանի որ նրանք տեսել էին Նդրանգետայի կողմից ճառագայթաակտիվ թափոնների նետումը Բոսասոյում, Սոմալիում[1]: Իր սպանության ժամանակ նա հետաքննում էր զենքի ու թափոնների անօրինական նետման գործ, որի մեջ, ըստ լրագրողի համոզման, ներգրավված էին նաև Իտալական բանակն ու այլ հաստատություններ: Ալպին ծնվել է Հռոմում և աշխատում էր Իտալայի հանրային հեռուստատեսությունում: 2002 թվականին թողարկվել է Ilaria Alpi - Il più crudele dei giorni (անգլ.՝ The cruelest day-Ամենադաժան օրը) ֆիլմը, որի ռեժիսորն է Ֆերդինանդո Վինսենտինի Օրնագնին, լրագրողին մարմնավրում է Ջիովանի Մեցոջիորնոն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի "Titus Lucrezio Caro" ավագ գիմնազիան ավարտելուց հետո, նա ավարտել է Հռոմի Սապիենզ համալսարանի արևելագիտության ֆակուլտետի լեզվաբանության դասընթացն ու իսլամական մշակույթի բաժինը: Շնորհիվ արաբերենի, ֆրանսերենի ու անգելերենի գերազանց իմացության` նա առաջինն է սկսել համագործակցել Paese Sera և L'Unità թերթերի հետ` թարգմանելով Կահիրեից եկող նորությունները: Հետագայում նա կրթաթոշակ է շահել` Ռաի մեկնելու համար:

Թաղված է Հռոմի Ֆլամինիո գերեզմանատանը:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի մարտի 20-ին նա և Միրան Հրովաթինը սպանվել են Մոգադիշոյում, իրենց ջիփ մեքենայի մեջ, 7 հոգանոց դարանակալած խմբի կողմից, երբ վերադառնում էին Բոսասոյից, որտեղից նրանք հաղորդում էին անում Ռաի 3 հեռարձակող կազմակերպության համար: Սոմալիի քաղաքացի Հաշի Օմարը դատապարտվել է 26 տարվա ազատազրկման` կրկնակի սպանության համար[2]: 2014 թվականի մարտի 20-ին, նրանց մահից 20 տարի անց, Իտալիայի կառավարությունն արտոնել է բացահայտել նրանց մահվան վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը[2]:

Ի հիշատակ Իլարիա Ալպիի[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից յուրաքանչյուր տարի Ռիչոնեում հանձնվում է Իլարիա Ալպիի անվան մրցանակը` իտալական լավագույն հեռուստատեսային հետաքննությունների համար, որոնք նվիրված են խաղաղությանն ու համերաշխությանը: 2003 թվականին ռեժիսոր Ֆերդինանդո Վիսենտինի Օրգնանիի Ilaria Alpi - Il più crudele dei giorni ֆիլմը պատմել է այս ողբերգական իրադարձության մասին: Լրագրողի հիշատակին գրվել են մի քանի երգեր` տարբեր երաժիշտների կողմից, ներկայացվել են բեմադրություններ: 2009 թվականի մայիսին Դենիել Բիաչեսին գրել է Ալպայի պատմությունն իր «Կրքոտ լրագրողը» գրքում: Իլարիա Ալպիի անունով են կոչվել մի շարք փողոցներ, զբոսայգիներ, դպրոցներ, գրադարաներ և հանրային այլ վայրեր[3]: Իլարիա Ալպիի անունով է կոչվել Բարի մարզի Ռուտիլիանոյի ավագ դպրոցը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]