Ունիտա (օրաթերթ) (իտալ.՝ Լ’ Unita - «Միասնություն»), ներկայումս չգործող իտալական թերթ։ Ստեղծվել է 1924 թվականին, Իտալիայի կոմունիստական կուսակցության կողմից՝ հանդիսանալով վերջինիս կենտկոմի օրգանը։ Թերթի հիմնադիրն է կոմունիստական գործիչ Անտոնիո Գրամշին։ Առաջին համարը լույս է տեսել 1924 թվականիփետրվարի 12-ին։ Հրատարակվել է Հռոմում և Միլանում, փոխարինովի էջերը՝ մարզերում և խոշոր քաղաքներում։ Հետագայում սատարել է կուսակցության իրավահաջորդ ձախ դեմոկրատական ուժերին։
Տևական ժամանակ «Ունիտա»-ն եղել է Իտալիայի ամենախոշոր ու ամենաազդեցիկ թերթերից մեկը[2]։ Նրա խմբագրակազմում ընդգրկված են եղել տաղանդավոր, անվանի գրողներ, ժուռնալիստներ։ Օրինակ՝ 1940-ական թվականներին «Ունիտա»-ն խմբագրել է նշանավոր գրող Ամադեո Ուգոլինին։
Թերթը ֆինանսական խնդիրների պատճառով փակվել է 2014 թվականի հուլիսի 31-ին[3], վերագործարկվել 2015-ի հունիսի 30-ին և կրկին դադարեցվել 2017 թվականի հունիսի 3-ին[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 252)։