Իդա Ֆրոյնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա Ֆրոյնդ
գերմ.՝ Ida Freund
Ծնվել է1863[1]
Վիեննա, Ավստրիական կայսրություն
Մահացել էմայիսի 15, 1914(1914-05-15)
Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունքիմիկոս և գրող
Հաստատություն(ներ)Նյունհեմի քոլեջ[2][3]
Գործունեության ոլորտքիմիա
Ալմա մատերԳիրթոն քոլեջ[2][3]

Իդա Ֆրոյնդ (գերմ.՝ Ida Freund, 1863[1], Վիեննա, Ավստրիական կայսրություն - մայիսի 15, 1914(1914-05-15), Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Միացյալ Թագավորության համալսարաններում քիմիայի առաջին կին-դասավանդողը[4]։ Հայտնի է բնական գիտությունների դասավանդման մեջ իր մեծ ներդրումներով՝ հատկապես կանանց և աղջիկների շրջանում։ Նա գրել է քիմիայի երկու դասագիրք և հայտնաբերել է գազային չափող խողովակը, որը կոչվել է նրա անունով։ Նրան է պատկանում նաև «կեքսերի պարբերական աղյուսակի» թխման գաղափարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Ֆրոյնդը ծնվել է Ավստրիայում, մոր մահից հետո տեղափոխվել է ապրելու տատիկի և պապիկի մոտ Վիեննա։ 1881 թվականին հարազատների մահից հետո նա տեղափոխվել է Անգլիա, որտեղ բնակվում է իր խնամակալ մորեղբոր՝ ջութակահար Լյուդվիգ Շտրաուսի ընտանիքում[5]։ Իդան ընդունվել է Գիրթոն քոլեջ՝ չնայած նրան, որ մինչև դա անգլերենով միայն դպրոցական մակարդակի կրթություն ուներ[5]։ Հետո նա դարձել է կանանց համար Քեմբրիջի ուսումնական քոլեջի քիմիայի ուսուցչուհի, իսկ մեկ տարի անց՝ Քեմբրիջի Նյունհեմ քոլեջում որպես ցուցադրող-օգնական։ 1890 թվականին Ֆրոյնդը ստացել է պաշտոնի բարձրացում՝ զբաղեցնելով քիմիայի ամբիոնի դասախոսի պաշտոնը։ Դա առաջին դեպքն էր Մեծ Բրիտանիայում, որ կինը դառնում էր լիիրավ դասախոս[4][5]։ Բացի այդ՝ նա Նյունհեմ քոլեջի օգնական էր, ապա՝ նրա խորհրդի անդամ[6][7]։

Քիմիայի դասավանդման ոլորտում նրա մասնագիտությունը քիչ ժամանակ էր թողնում հետազոտական աշխատանքի համար. նա չի ստացել ոչ մագիստրոսի, ոչ դոկտորի աստիճան։ Ֆրոյնդը պատասխանատու էր իր ուսանողների լաբորատոր պատրաստվածության համար, որոնցից շատերը եկել էին քոլեջ՝ գործնականում չտիրապետելով քիմիական հմտություններին[8]։ Քանի որ մանուկ ժամանակ Իդան կորցրել էր ոտքը հեծանվային վթարի պատճառով, նա ստիպված էր ձեռնափայտ, պրոթեզ կամ սայլակ օգտագործել[5][7]։ Իդա Ֆրոյնդը ակտիվ ֆեմինիստ էր և կանանց ընտրական իրավունքի կողմնակից[9]։ Նա մահացել է Քեմբրիջի իր տանը, 1914 թվականի մայիսի 15-ին վիրահատությունից հետո՝ մինչև վերջին օրերն աշխատելով իր երկրորդ գրքի վրա[6][5]։

Աշխատանքներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Ֆրոյնդը հրատարակել է միայն մեկ հոդված՝ «Մի շարք աղերի տարբեր կոնցենտրացիաների ծավալի փոփոխությունը չեզոքացման դեպքում ջերմության ազդեցությամբ[10]» և քիմիայի երկու դասագիրք՝ «Քիմիական բաղադրության ուսումնասիրություն[11]» (1904, վերահրատարակվել է 2014 թվականին[12]) և «Քիմիայի փորձառական հիմունքներ» (հրատարակվել է հետմահու՝ 1920 թվականին[13])։ Հրատարակության առաջաբանում խմբագիրներ Ա. Հատչինսոնը և Մերի Բեատրիս Թոմասը գրել են, որ «միսս Ֆրոյնդը փորձել է մյուս ուսուցիչների տեղեկացնել իր հայացքները, թե ինչպես կարող են աշակերտներին օգնելու հասկանալ, որ քիմիան փորձի վրա հիմնված գիտություն, և դա գիտափորձերի տրամաբանական մեկնաբանություն է, որոնց ընդհանրացումն էլ տանում է քիմիայի օրենքներին»։ Ֆրոյնդի երկու գրքերն էլ մինչ օրս բազմիցս մեջբերվում են[14][15]։

Ֆրոյնդը նաև հայտնաբերել է լաբորատոր սարքավորման մաս՝ գազաչափ փողակ, որն անվանել է նրա պատվին[15]։

Դասավանդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Ֆրոյնդը հայտնի է գիտական կրթության հանդեպ իր ուշադրությամբ, մասնավորապես՝ աղջիկների համար դպրոցում բնական գիտությունների դասավանդման կատարելագործմանը։ Նա գրել է դասագրքեր և կազմակերպել դասընթացներ ուսուցչուհիների համար[16]։ Ֆրոյնդը փորձարկումներ է արել կրթության տարբեր ձևերի հետ՝ նախընտրությունը տալով Վիլհելմ Օստվալդի մոտեցմանը, ըստ որի «քիմիայի հիմնական փաստերը ուսուցչի և աշակերտների միջև քննարկվում են երկխոսության միջոցով»։ Նա համառորեն ձգտում էր, որ իր աշակերտները կարդան բնօրինակ հետազոտությունները և ստուգեն հրատարակված գործի արժանահավատությունը. մոտեցումը հեղափոխական էր այդ ժամանակների համար, ինչը պատճառ դարձավ ժամանակակիցների կողմից քննադատությանը[17]։ «Ֆրոյնդը վախ է զգում չմտածված փորձարկումների և հակատրամաբանական մտածողության հանդեպ։ Նա զգում էր, որ շատ բան, որ գիտության մեջ կոչվում է «կրթություն», քիչ կապ ունի գիտական մեթոդների հետ և ավելի շուտ ունեն դաստիարակչական նշանակություն»[18]։

Կեքսերի տեսքով պարբերական աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրոյնդը քիմիայի առաջին ուսուցիչն էր, որը թխել էր պարբերական աղյուսակի տարրերին համապատասխան կեքսերի հավաքածու[14][19][6]։ Նա օգտագործում էր դա իր դասարանում որպես ուսումնական պիտույք։ Ֆրոյնդի «կեքսերի պարբերական աղյուսակի» ժամանակակից տարբերակի հրահանգները կարելի է գտնել նաև այսօր[20][21][22][23]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի ապրիլին Նյունհեմի լաբորատորիան վերաբացվեց ի հիշատակ Իդա Ֆրոյնդի[7]։ Ինչպես նաև ստեղծվեց նրա անունով հիշատակի ֆոնդ, որի նպատակը ֆիզիկական գիտությունների ոլորտում կանանց ուսուցչական մակարդակի բարձրացումն է։ Իդա Ֆրոյնդի հուշամրցանակը տրվում է Նյունհեմի քոլեջի ուսանողներին[24]։ Բացի այդ՝ Գիրթոն քոլեջն իր ֆիզիկոս ուսանողներին շնորհում է Իդա Ֆրոյնդի մրցանակ «առաջին կուրսի ակադեմիական հաջողությունների համար»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.oxforddnb.com/view/10.1093/ref:odnb/9780198614128.001.0001/odnb-9780198614128-e-48490;jsessionid=F9E6DD8DE025826D116C57D5A9150C4D
  2. 2,0 2,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  3. 3,0 3,1 Creese M. R. British women of the nineteenth and early twentieth centuries who contributed to research in the chemical sciences // Br. J. Hist. Sci.Cambridge University Press, 1991. — Vol. 24, Iss. 82 Pt 3. — P. 287. — ISSN 0007-0874; 1474-001Xdoi:10.1017/S0007087400027370PMID:11622943
  4. 4,0 4,1 «Ida Freund biography». Newnham college, Cambridge.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Margaret Hill; Alan Dronsfield. «Ida Freund, the first woman chemistry lecturer» (PDF). RSC Historical Society Newsletter. RSC Historical Group, QMUL. էջեր 14–20.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Ogilvie, 2004
  7. 7,0 7,1 7,2 Ogilvie, Marilyn Bailey. «Freund, Ida». Oxford Dictionary of National Biography.
  8. Freund, Ida (1920). The Fundamental Principles of Chemistry. Cambridge University Press. էջ preface.
  9. «Fight for Rights» (PDF). rsc.org. Royal Society of Chemistry.
  10. Freund, Ida (1909). «für Physikalische Chemie». 66: 555. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. https://openlibrary.org/books/OL6955630M/The_study_of_chemical_composition
  12. Freund, Ida (2014). The Study of Chemical Composition: An Account of its Method and Historical Development with Illustrative Quotations. Cambridge University Press. ISBN 9781107690301.
  13. https://openlibrary.org/books/OL7034511M/The_experimental_basis_of_chemistry
  14. 14,0 14,1 Palmer, Bill (2007 թ․ հուլիս). «Ida Freund: Teacher, Educator, Feminist, and Chemistry Textbook Writer» (PDF). Transactions on Internet Research. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  15. 15,0 15,1 Palmer, 2007
  16. Brock, 2011, էջ 212
  17. Brock, 2011, էջ 213
  18. Freund, 1920, preface
  19. Rayner-Canham, M (2008). Chemistry Was Their Life: Pioneering British Women Chemists, 1880-1949. London: Imperial College Press. էջ 227. doi:10.1142/p538. ISBN 978-1-86094-986-9.
  20. The Huffington Post, 2012
  21. «Periodic Table of Cupcakes». WomansDay.com.
  22. «Periodic Table Cupcakes». The Huffington Post.
  23. «A Periodic Table of Cupcakes». Chembark. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  24. «Awards from Newnham college». University of Cambridge.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]