Իգոր Խոլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Իգոր Խոլին
Владимир Ибрагимович Эрль
Kholinsapgir008.jpg
Ծնվել է հունվարի 11, 1920({{padleft:1920|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:11|2|0}})
Ծննդավայր Մոսկվա, ՌԽՖՍՀ
Վախճանվել է հունիսի 15, 1999({{padleft:1999|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:15|2|0}}) (79 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Մասնագիտություն գրող և բանաստեղծ
Լեզու ռուսերեն
Քաղաքացիություն Flag of the Russian Soviet Federative Socialist Republic.svg ՌԽՖՍՀ
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Իգոր Խոլին (ռուս.՝ И́горь Серге́евич Хо́лин, հունվարի 11, 1920({{padleft:1920|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:11|2|0}}), Մոսկվա, ՌԽՖՍՀ - հունիսի 15, 1999({{padleft:1999|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:15|2|0}}), Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, արձակագիր:

Իգոր Խոլինը հակվածություն ուներ միստիֆիկացնել սեփական կյանքը: Քննադատ Եվգենի Լոբկովը գրել է. «Իգոր Խոլինի կենսագրությունը միֆական է, որտեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը՝ անհայտ է»:

Խոլինի ստեղծագործական ուղին սկսվել է 1950-ականներին, Վ. Կրոպիվնիցկու ազդեցությամբ: Այդ տարիներին նա գրել է իր «բարաքային» բանաստեղծությունների առաջին շարքը, ներգործել Լիանոզովյան խմբի ստեղծագործության վրա, որի մասնակիցն էր նա: Խոլինը նախընտրում էր որպես բանաստեղծական միջոց օգտագործել կենցաղային խոսքը, քան քնարականությունն ու պատկերայնությունը: Շուտով նա դառնում է ռուսական ավանգարդի և ոչ պաշտոնական պոեզիայի առաջատարներից մեկը: Այդ տարիներին հրապարակվել է Արևմտյան հրատարակություններում: ԽՍՀՄ-ում լույս են տեսել միայն նրա մանկական ոտանավորները:

Խոլինը ներգարվված էր «Կոնկրետ» բանաստեղծական խմբում, որի անդամներն էին Հենրիխ Սապգիրը, Էդուարդ Լիմոնովը, Վահրիճ Բախչանյանը[1]:

Իգոր Խոլինը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տղան հյուր կանչեց աղջկան...»; «Կախվեց: Ամեն ինչ պարզունակ էր...»; «Գարեջրատանը՝ հանց հնավանդ կաբակ...»; «Խմեցին:Կերան: Ծխեցին...»; «Աֆրիկայով սուրում է...»; «Իվանով, ֆռռացրու...»; «Պարզ տեսարան...»; «Նա մի կնոջ անհամություններ էր դուրս գալիս...»; Ծանոթություն; «Տիեզարական» շարքից՝ «Օդաչուն...»; «Վեներայի ուսումնասիրության...»; «Մարսեցիները զարմանալի...»; Մեր պատմությունը; «Դուք չգիտեք Խոլինին...»; «Մի՞թե արեգակը...»; «Ես չեմ սիրում կեղծիքը...»; Հարավի արևը; Կովկասյան պանրի կտոր, Կապույտ բանաստեղծություններ: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 105-121: Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 104: