Իգնացիո Բոսկետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնացիո Բոսկետտո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունիտալ.՝ Ignazio Boschetto
Ի ծնե անունիտալ.՝ Ignazio Boschetto
Ծնվել էհոկտեմբերի 4, 1994(1994-10-04) (29 տարեկան)
Բոլոնիա
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԺանրերԴասական փոփ
Մասնագիտություներաժիշտ
Երգչաձայնքնարական տենոր
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլGeffen Records
ԱնդամակցությունIl Volo
ԿապվածII Volo

Իգնացիո Բոսկետտո, (իտալ.՝ Ignazio Boschetto, հոկտեմբերի 4, 1994(1994-10-04), Բոլոնիա, Իտալիա[1]), իտալացի երաժիշտ, որը մեկն է Իտալական II Volo խմբի երեք կատարողներից[2]։ Պիերո Բարոնեի և Ջանլուկա Ջինոբլեի հետ ներկայացել է Իտալիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում «Grande amore» երգով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 4-ին Բոլոնյայում (Էմիլիա-Ռոմանիա), որտեղ ապրել է մինչև 10 տարեկանը։ Այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Սիցիլիայի Մարսալա քաղաքը։

Ինյացիոն Վիտո Բոսկետտոյի և Կատերինա Լիկարիի կրտսեր զավակն է։ Ունի ավագ քույր ՝ Անտոնինան։

Ինյացիոն սկսել է երգել շատ վաղ տարիքից։ Նրա առաջին երգն էր "La donna e mobile" երգը՝ Ջուզեպպե Վերդիի "Ռիգոլետտո" օպերայից։ Մանուկ հասակում նա սովորում էր մի քանի դպրոցներում և մասնակցում էր տեղի համերգներին։ Նրա տաղանդը բացահայտ էր՝ հզոր, մաքուր ձայն, որը համարվում է լիրիկական տենոր (ջերմ, հագեցած տեմբրով, հզոր բայց ոչ ծանր, անգամ կարելի է ունկնդրել նվագախմբի հետ մեկտեղ)։ Նվագում է տարբեր երաժշտական գործիքներ, գրում է երգեր և երաժշտություն է հորինում։ Նրա սիրելի ֆուտբոլային թիմը Յուվենտուսն է։ Սիրած արտիստներից են Սթիվի Ուանդերը, Բրայան Մաքնայթը, Աննե Հաթաուեյը։

2014 թվականի փետրվարի 2-ին Մարսալայում մասնակցել է իտալական արտիստ Ռոբերտո Ամադեի համերգին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]