Ժորժ Բեռտեն Սքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժ Բեռտեն Սքոթ
Photographie du peintre Georges Scott.jpg
Ծնվել էհունիսի 10, 1873(1873-06-10)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[4]
Վախճանվել էհունվարի 14, 1944(1944-01-14)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ԿրթությունԷլզասի դպրոց
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող և ռազմական թղթակից
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
ՀայրHenry Scott?
ԱմուսինNelly Martyl?
Commons-logo.svg Georges Scott Վիքիպահեստում

Ժորժ Բեռտեն Սքոթ (ֆր.՝ Georges Scott, Scott de Plagnolle, Georges Bertin Scott de Plagnolle, հունիսի 10, 1873(1873-06-10)[1][2][3][…], Փարիզ[4] - հունվարի 14, 1944(1944-01-14)[1], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական L'Illruction ամսագրի պատերազմական թղթակից և նկարազարդող 20-րդ դարի սկզբին։ Նրա աշխատանքը եղել է գեղանկարչական միջոցառման արվեստի մրցույթի մաս 1928 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ[5]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Բալկանյան պատերազմները և Առաջին համաշխարհային պատերազմը լուսաբանող իր նկարներով։ Նա նաև լուսաբանել և նկարազարդել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի տեսարաններ։ Նրա մեծ գործերից մեկը, որը պատկերում է Հունաստանի թագավոր Կոնստանտինոս I-ին բալկանյան պատերազմների ժամանակ, ցուցադրվում է Աթենքի նախկին արքայական, ներկայում՝ Նախագահական պալատի գլխավոր մուտքում։

Նկարչի աշխատանքները ցուցադրվում են նաև Աթենքի պատմության ազգային թանգարանում։

1909 թվականին Ժորժ Սքոթն ամուսնացել է ֆրանսիացի երգչուհի Նելլի Մարտիլի հետ, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես բուժքույր պարգևատրվել է Հաղթանակի խաչով[6]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Georges Scott (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Georges Bertin Scott de plagnolle (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2021.
  5. «Georges Scott»։ Olympedia։ Վերցված է 26 July 2020 
  6. Barrie Robert (1917)։ My Log (անգլերեն)։ Franklin Press։ էջեր 116–118 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]