Ժոսեպ Անտոնի Դուրան
Ժոսեպ Անտոնի Դուրան | |
Կուսակցություն՝ | Democratic Union of Catalonia? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մարտի 27, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Alcampell, La Litera, Ուեսկա, Արագոն, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Պարգևներ | |
Ժոսեպ Անտոնի Դուրան (կատ.՝ Josep Antoni Duran i Lleida, մարտի 27, 1952, Alcampell, La Litera, Ուեսկա, Արագոն, Իսպանիա), իրավաբան, քաղաքական գործիչ, Իսպանիայի համադաշնության կողմնակից, Կատալոնիայի անկախության հակառակորդ, քրիստոնեա-դեմոկրատական ուղղվածության` «Կատալոնիայի դեմոկրատական միության» առաջնորդ (1987-2016)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուրանը ծնվել է 1952 թվականի մարտի 27-ին Ալկամպելում։ Ստացել է բարձրագույն իրավաբանական կրթություն, ունի Եվրոպական համագործակցության վկայական արտաքին գործերի նախարարարությունից։ 1974 թվականին ընդգրկվել է «Կատալոնիայի դեմոկրատական միության» (ԿԴՄ) շարքերում, իսկ 1977 թվականին դարձել է «Երիտասարդական միության» (կատ.՝ Unió de Joves) առաջին նախագահը` այն ղեկավարելով մինչև 1982 թվականը։ 1980 թվականին դարձել է «Եվրոպական երիտասարդ դեմոկրատների» (կատ.՝ Joventuts Demòcrates Europees) գործադիր կոմիտեի անդամ։
Քաղաքական կարիերան սկսել է 1979 թվականին որպես Լլեյդայի քաղաքապետի տեղակալ։ Մեկ տարի անց նշանակվել է Կատալոնիայի կառավարության միջգերատեսչական գործերի գլխավոր տնօրեն։ 1982 թվականին առաջին անգամ ընտրվել է Պատգամավորական կոնգրես, որը Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատն է` ներկայացնելով Լլեյդա նահանգը։ Ընտրվել է կատալոնյան ազգայնական կոալիցիայի` «Կոնվերգենցիա և միության» ցուցակով և նշանակվել այդ գավառում կատալոնական կառավարության նահանգային քարտուղար։ 1982-1984, ինչպես նաև 1987-2016 թվականներին եղել է «Կատալոնիայի դեմոկրատական միության» ղեկավար կոմիտեի նախագահը։
1986 և 1989 թվականներին ընտրվել է Կոնգրեսի պատգամավոր։ 1986-1987 թվականներին եղել է Իսպանիայի պատգամավորը Եվրոպական խորհրդարանում։ 1999 թվականին ընտրվել է Կատալոնիայի խորհրդարանի անդամ և երկու տարի զբաղեցրել Կատալոնիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Այս շրջանում զբաղեցրել է նաև Միջերկրական ծովի եվրոպական ինստիտուտի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը։
2001 թվականից «Կոնվերգենցիա և միության» գլխավոր քարտուղարն է եղել։ 2004-2016 թվականներին երեք անգամ «Կոնվերգենցիա և միության» ցուցակներով ընտրվել է Պատգամավորների կոնգրես` ներկայացնելով Բարսելոնայի նահանգը։ Բոլոր երեք շրջաններում էլ եղել է կոալիցիայի խորհրդարանական խմբի նախագահը, Կոնգրեսի` արտաքին գործերով մշտական կոմիտեի քարտուղարը։ Նույն շրջանում եղել է նաև քրիստոնեա-դեմոկրատական ուղղվածության «Կենտրոնական դեմոկրատական ինտերնացիոնալի» փոխնախագահը (1993—1998 և 2000—2004) և Բարսելոնայի չիլիա-իսպանական առևտրական պալատի պատվավոր նախագահը։ 2011 թվականի հունվարից մինչև 2014 թվականի հունվարը ղեկավարել է կատալոնյան կառավարության քարտուղարությունը ենթակառուցվածքների գծով, նաև տնտեսական ու բյուջետային հարցերի միացյալ կոմիտեն։ 2012 թվականի փետրվարից մինչև 2016 թվականի հունվարը Միջպառլամենտական միությունում և Միջերկրածովյան դաշինքի խորհրդարանային համաժողովում ընդգրկվել է իսպանական պատվիրակության կազմում։
2011 թվականին պարգևատրվել է Կատալոնիայի ժեներալիտետի Սան Ժորդիի խաչով` ի նշան երախտագիտության Եվրոպական խորհրդարանում կատալոնացի առաջին պատգամավորների աշխատանքի[2]։ 2012 թվականի նոյմբերի 2-ին, չնայած «Կոնվերգենցիա և միություն» կոալիցիայի հռչակած պաշտոնական տեսակետի` Կատալոնիայի անկախության հարցի մասին, ABC Punto Radio-ին տված իր հացազրույցում Ժոսեպ Անտոնի Դուրանը նշել է, որ «երբեք անկախության կողմնակից չի եղել»։ Նա համոզմունք է հայտնել, որ Իսպանիայից առանձնացումը վատ կանդրադառնա երկու կողմերի վրա էլ, և հանդես է եկել անկախության հանրաքվեի անցկացման դեմ` այն համարելով ապօրինի[3]։
2015 թվականի` Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում «Կատալոնիայի դեմոկրատական միությունը» ներկայացել է առանձին ցուցակով` հեռանալով իր բազմամյա դաշնակցությունից` «Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիայից»[4]։ Այն միայնակ, առանց դաշնակցի, հավաքել է 2.53 % ձայն և չի ներկայացվել խորհրդարանում։
2015 թվականի` Իսպանիայի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Դուրանը միությունը գլխավորել է Բարսելոնայում[5]։ Հանդես գալով առանց դաշնակիցների` կուսակցությունը կարողացել է հավաքել ընտրողների 65.388 ձայն (0,26 %)` դրանով կորցնելով Կոնգրեսում ներկայացված լինելու իր հնարավորությունը։ 2016 թվականի հունվարի 16-ին Դուրանը հայտարարել է, որ համագումարի ժամանակ կլքի «Դեմոկրատական միության» կոմիտեի ղեկավարի պաշտոնը նույն թվականի ապրիլի 16-ին[6]։ 2017 թվականին կուսակցությունը ստիպված ինքնալուծարվել է ցածր հեղինակության և 22 միլիոն դոլար պարտքի պատճառով։
2017 թվականի մարտին Դուրանը կրկին հանդես է եկել հրապարակայնորեն, որպեսզի ներկայացնի իր նոր գիրքը` «Հաց և վաֆլի» (կատ.՝ Un pa com unes hòsties) վերնագրով[7]։
Ամուսնացած է, ունի երեք դուստր։
Պարգևատրվել է Բեռնարդո Օ՛Հիգինսի շքանշանով (Չիլի, 1998), Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների շքանշանով (1999), Սան Ժորդիի խաչի ասպետ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.gencat.cat/presidencia/creusantjordi/2011/cat/
- ↑ «El Govern distingeix amb la Creu de Sant Jordi 29 personalitats i 15 entitats» (կատալաներեն). Generalitat de Catalunya. 2011 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Luis del Olmo (2012 թ․ նոյեմբերի 2). «Duran: "És dolent per a Espanya no tenir Catalunya i és dolent per a Catalunya no tenir Espanya"». ABC Punto Radio (կատալաներեն). ARA.cat. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Duran i Lleida tancarà la llista d'Unió per Barcelona». CCMA[en] (կատալաներեն). 2015 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Llista candidatures de les 4 circumscripcions» (pdf) (կատալաներեն). Unió Democràtica de Catalunya. 2016 թ․ հունվարի 16.(չաշխատող հղում)
- ↑ Redacció (2016 թ․ հունվարի 16). «Duran i Lleida anunciarà avui que deixarà el càrrec de president del Comitè de Govern d'Unió». CCMA[en] (կատալաներեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ David Miró (2017 թ․ մարտի 31). «Reaparició triomfal de Duran després de la desaparició d'Unió». ARA.cat (կատալաներեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Duran i Lleida, Josep Antoni» (իսպաներեն). Congreso de los Diputados — Биография Жосепа Дурана на сайте Конгресса депутатов. 2011 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- «Josep Antoni Duran i Lleida». Regió7 (կատալաներեն) — Биография Жосепа Дурана на сайте газеты Regió7 (данные на 2011 год). 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - «Josep Antoni Duran i Lleida» (կատալաներեն). Gran enciclopèdia catalana — Статья про Дурана в Большой каталанской энциклопедии. 2016 թ․ հունվարի 18. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոսեպ Անտոնի Դուրան» հոդվածին։ |
|