Ժյուլ և Ջիմ
Ժյուլ և Ջիմ ֆր.՝ Jules et Jim | |
---|---|
![]() | |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1][2][3], դրամա[1][2], բադի մուվի և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Q3189015? |
Թվական | հունվարի 23, 1962[4], փետրվարի 23, 1962[5] և 1962 |
Լեզու | ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն[4] |
Ռեժիսոր | Ֆրանսուա Տրյուֆո[1][2][3] |
Պրոդյուսեր | Marcel Berbert? և Ֆրանսուա Տրյուֆո[4] |
Սցենարի հեղինակ | Jean Gruault?, Անրի-Պիեռ Ռոշե և Ֆրանսուա Տրյուֆո |
Դերակատարներ | Ժաննա Մորո[2][3][6], Օսկար Վերներ[3][6], Henri Serre?[3][6], Մարի Դյուբուա[6], Sabine Haudepin?[6], Serge Rezvani?[6], Միշել Սյուբոր[6] և Ժան-Լուի Ռիշար[7] |
Օպերատոր | Ռաուլ Կուտար |
Երաժշտություն | Ժորժ Դելերյու |
Մոնտաժ | Claudine Bouché? |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Տևողություն | 105 րոպե |
«Ժյուլ և Ջիմ» (ֆր.՝ Jules et Jim), ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի երրորդ լիամետրաժ ֆիլմը (1962)։ Ֆրանսիացի գրող Անրի Պիեռ Ռոշեի համանուն կիսաինքնակենսագրական վեպի[8] (1953) էկրանավորումն է։
2010 թվականին Empire ամսագիրը ֆիլմն ընդգրկել է «Համաշխարհային կինոյի 100 լավագույն ֆիլմերը» ցանկի 46-րդ հորիզոնականում[9]։ Երաժշտությունը, որ ֆիլմի համար գրել է Ժորժ Դելերյուն, «TIME» ամսագրի կողմից ընդգրկվել է կինեմատոգրաֆիայի պատմության «Տասը լավագույն սաունդթրեքների» ցանկում[10]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Փարիզում ապրում են երկու ընկեր՝ ավստրիացի Ժյուլն ու ֆրանսիացի Ջիմը։ Մի անգամ նրանք թանգարանում տեսնում են հնագուն արձան և սիրահարվում նրան։ Շուտով նրանց կյանքում հայտնվում է այդ արձանին շատ նման մի կին և հմայում նրանց։ Երկար տարիներ երկու ընկերներն ապարդյուն սպասում են, թե իրենցից ում կընտրի նա։ Կատրինը մեկ հայտարարում է, որ սիրում է մեկին, ապա մյուսին, հետո էլ երկուսին էլ։ Փոխադարձ համակրանքների գորդյան հանգույցը լուծում է անսպասելի ողբերգությունը։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրյուֆոն քիչ հայտնի Ռոշեի վեպը գտել է բուկինիստական վաճառանոցում, երբ աշխատում էր որպես քննադատ «Կայո դյու սինեմա» ամսագրում։ Նա հավանել է այդ գիրքն ու ծանոթացել նրա հեղինակի հետ։ Նրա խնդրանքով Ռոշեն, որն արդեն մոտ 80 տարեկան էր, համաձայնել է գրել ֆիլմի սցենար և երկխոսություններ, բայց մահացել է նախքան նկարահանումների սկսվելը։
Նկարահանումներն անցկացվել են Փարիզում, Լազուր ափւմ և Էլզասում 1961 թվականի ապրիլի 10-ից մինչև հունիսի 28-ին, իսկ 1962 թվականին ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է ֆրանսիական հասարակության դատին և ունեցել մեծ հաջողություն՝ պատմության մեջ հիշվելով որպես Ֆրանսիական նոր ալիքի կինոլեզվի ստույգ հանրագիտարան։ Նույնիսկ Տրյուֆոյի կուռքը՝ Ժան Ռենուարը հայտարարել է, որ դեմ չէր լինի իր անունը տեսնել ֆիլմի լուսագրերում։
Մասնագետներին հիացրել է տեսախցիկի շարժականությունը, որն օպերատոր Ռաուլ Քուտարը մեկ բռնում է ձեռքին, մեկ էլ կապում է հեծանիվին, ապա տեղադրում ուղղաթիռի վրա՝ ստիպելով նկարահանել անհավանական պիրուետներ։ Ֆիլմի ոճական թեթևությունը նման է հերոսների՝ իրենց զգացմունքների հետ փորձեր անելու թեթևությանը։ 1960-ական թվականների երիտաարդությունը «Ժյուլ և Ջիմ» ֆիլմի մեջ տեսել է ազատ սիրո ներբող, չնայած այն ավելի շատ ընդգծում է այդպիսի հարաբերությունների թեթևությունը։
«Ժյուլ և Ջիմ» ֆիլմի նկարահանումից հինգ տարի հետո Տրյուֆոն էկրանավորել է Ռոշեի մեկ այլ վեպ՝ «Երկու անգլուհիներն ու «Մայրցամաքը»։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժաննա Մորո – Կատրին
- Օսկար Վերներ – Ժյուլ
- Անրի Սերր – Ջիմ
- Մարի Դյուբուա – Թերեզա
- Աննի Նելսեն – Լյուսի
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժան Լյուկ Գոդարի «Կինը կին է» ֆիլմում Ժաննա Մորոն հայտնվում է բարում, իսկ Ժան Պոլ Բելմոնդոյի կերպարը նրան հարցնում է, թե երբ պետք է թողարկվի «Ժյուլ և Ջիմ» ֆիլմը։ Դա ակնարկ է Տրյուֆոյի նոր ֆիլմի վերաբերյալ, որն այդ ժամանակ դեռ ավարտին չէր հասցվել։
- «Ժյուլ և Ջիմ» ֆիլմի ողբերգական հանգուցալուծմանը նման է «Վանիլային երկինք» (2001) ֆիլմի սյուժեն, որի գլխավոր հերոսի (Թոմ Քրուզի մարմնավորմամբ) սենյակում կախված է ազդագիր, որում պատկերված է Ժաննա Մորոն Կատրինի կերպարով։
- «Ժյուլ և Ջիմ» ֆիլմը եղել է Սթիվեն Հոքինգի սիրելի ֆիլմը[11]։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962 – Մար դել Պլատայի փառատոն
- Լավագույն ռեժիսոր – Ֆրանսուա Տրյուֆո
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1963 – BAFTA մրցանակ
- Լավագույն ֆիլմ
- Օտարերկրացի լավագույն դերասանուհի – Ժաննա Մորո
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0055032/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.filmaffinity.com/en/film310085.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=222.html
- ↑ 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.imdb.com/title/tt0055032/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ "Stéphane Hessel, un homme engagé : 'J’ai toujours été du côté des dissidents'" Télérama (March 12, 2011). Retrieved March 17, 2011 (fr)
- ↑ «The 100 Best Films Of World Cinema – 46. Jules and Jim»։ Empire
- ↑ «Jules et Jim – ALL-TIME 100 Movie»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-25-ին։ Վերցված է 2020-03-02
- ↑ «Science AMA Series: Stephen Hawking AMA Answers! • /r/science»։ reddit։ Վերցված է 2016-03-28
Արտաքին հղումնե[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ժյուլ և Ջիմ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ժյուլ և Ջիմ»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ֆրանսիական ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- 1962 ֆիլմեր
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական մելոդրամա ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Ֆրանսուա Տրյուֆոյի ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Բադի մուվի
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին