Ժիրայր Աղավելյան
Ժիրայր Աղավելյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1955 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ (1989) |
Մասնագիտություն | ռեժիսոր, նկարիչ, գրող, դերասան, սցենարիստ և երաժիշտ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ժիրայր Աղավելյան Վիքիքաղվածքում | |
![]() |
Ժիրայր Լենդրուշի Աղավելյան (դեկտեմբերի 8, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, նկարիչ, դերասան, գրող, սցենարիստ, երաժիշտ։ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ (2015)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժիրայր Աղավելյանը ծնվել է 1955 թվականին Երևանում։ 1972 թվականին ավարտել է Հակոբ Պարոնյանի անվան N 59 դպրոցը։ 1975-1977 թվականներին ծառայել է բանակում (Գերմանիա)։ 1973-1977 թվականներին ընդունվել և ավարտել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսորական բաժինը։ 1977-1980 թվականներին ավարտել է «Հայֆիլմին» կից դերասանի ժողովրդական ստուդիան՝ ստանալով կինոյի և դրամատիկ թատրոնի դերասանի որակավորում։ 1977-1991 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության ստուդիայում որպես ռեժիսոր։ 1984-1989 թվականներին սովորել և ավարտել է Լենինգրադի Կուլտուրայի ինստիտուտի կինոռեժիսորական բաժինը։ 1991 թվականին մեկնել է Ամերիկա, 2012 թվականին վերադարձել է Հայաստան[1][2]։
Ֆոտոգեղարվեստով զբաղվել է 2009 թվականից։ Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս[3]։
Գեղարվեստավավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժիրայր Աղավելյանը մի շարք գեղարվեստավավերագրական ֆիլմերի հեղինակ է.
- «Վարդանանք» (1984)
- «Քարերի սիմֆոնիա» (1987)
- «Լավաշ» (1988)
- «Ո՞վ է նա. Էդվարդ Ղազարյան» (1989)
- «Նռան ճյուղերով բոցուն» (1989)
- «Հավերժի ճամփորդը» (1989)
- «Տուր մեղքերիս թողություն» (1990)
- «Հայկական գոյապայքար» (1993, ԱՄՆ)
Դիպլոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кинофестиваль им. Дзиги Вертова, "Лаваш" 1988 г. Санкт Петербург.
- Белые ночи-1988,"Кто он, Эдвард Казарян?" 1988 г. Санкт Петербург.
- Междуреспубликанский фестиваль, "Симфония камней" 1987 г Вильнюс.
- Դիպլոմ արվեստի բնագավառում ունեցած մեծ ավանդի ու գեղարվեստական լուսանկարչության մեջ նոր մոտեցման համար, Տավուշի մարզ, 2015։
- Armenian struggle, 1993, Hometown video festival winner
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տպագրել է երեք գիրք՝ «Առ ինձ ձեռքերիդ մեջ» (տպագրված Գասպրինտ հրատարաչությունում, 2012)[4][5], «Մտքի մանրանկարներ» (աֆորիզմներ, Երևան հեղինակային հրատարակչություն, 2013)[6], «Երեք հասակ» ինքնակենսագրական վիպակն է, ֆոտոգեղարվեստական նկարներով՝ տպագրված «Լուսակն» հրատարակչությունում (2015)[7]։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «99 Pleasant»՝ նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին, Նարեկացի արվեստի միության ցուցասրահ, 2011[8][9]
- «Այսօր մի մաքուր հոգեկիր եմ ես», «Թեքեյան հիմնադրամ» մշակութային կենտրոնի ցուցասրահ, Երևան, 2012[10]
- «Առ ինձ ձեռքերիդ մեջ», Երևան, 2012, Նարեկացի արվեստի միության ցուցասրահ[11]
- Նարեկացի արվեստի միության ցուցասրահ, Երևան, 2013
- ԵՊՀ հոգեբանության ու փիլիսոփայության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված ցուցահանդես, ԵՊՀ ցուցասրահ, Երևան, 2014
- «Թեքեյան հիմնադրամ» մշակութային կենտրոնի ցուցասրահ, Երևան, 2015[12]
- «Ճակատագրի հետքերով» «Թեքեյան հիմնադրամ» մշակութային կենտրոնի ցուցասրահ, Երևան, 2015[13]
- «Վերադարձ», «Թեքեյան հիմնադրամ» մշակութային կենտրոնի ցուցասրահ, 2015[14]
- «Նոր ոճ արվեստում», Իջևանի քաղաքապետարանի պատկերասրահ, 2015
- «Վերածնունդ», Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2016[15]
- «Արմատներ», Կապանի երկրաբանական թանգարան, Կապան, 2016
- «Արարում», Հայաստանի բնության պետական թանգարան, Երևան, 2016
Մամուլում տպագրված հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենիքի ձայն 1989 թ., Կոմիտասյան համանվագ
- Սովետական Հայաստան թերթ 1989 թ, Հավերժի ճամփորդը
- Էկրան N 6-1990 թ., Նվիրյալը
- Наша завота, 2009 г, О замечательном фильме
- Միտք N 34-2011 թ., 99 Pleasant
- Контакт, N 159-2011, Вистовка в Заботе
- Контакт, N 162-2011 г., У нас в Заботе 9 мая
- Առավոտ N 182 /4029/- 2011, Ինչպես իրականությունը արվեստ դարձնել
- Контакт, N 171-2012 г., Другая жизнь фотографии
- Бостон, N 263-2012 г., Центр Макор фото арт
- Mirror spectator 6, 2012, Exhibit photo collage
- Հայրենիք N 133-2012, Фото арт
- Հայաստանի հանրապետություն N 188-2012 թ., Կարոտի գույնը
- Կանչ N 13- 2012, Դասը վարում է ֆոտոնկարիչը
- Контакт, N 155-2012 г., Знакомые все лица
- Գրաշխարհ 4- 6 /67-69/ 2013 թ., Առ ինձ ձեռքերիդ մեջ
- Իրատես N 21 602-2015 թ., Մանկան նման անկեղծ. Պատանու նման երազուն, ծերունու նման իմաստուն
- Չգրված օրենքներ N 1- 2015 թ., Հետևեց մեկին. Խախտեց երեքը
- Հայաստանի հանրապետություն N 46 /60 92/ 2015թ,Հոգու զրույցներ արմատների կանչով
- Առավոտ N 213 /5056/ 2015թ, Ժիրայր Աղավելյան, Գեղեցիկ նկարել դեռ չի նշանակում շունչ տալ նկարներին
- Իջևան N 666- 2015 թ., Գույների խաղ, որ արթնացնում է մարդկային երևակայությունը
- Ցոլքեր N 3 /42/ Ինձ համար կա հոգու, հավատի սիրո խնկարկում
- Էկոնոմիկա N 31 - 2016 թ., Բումերանգի իրատեսությունը
- Սյունաց երկիր N 36 /412/ 2016 թ, «Արմատներ» և Գրադարանի օրը մարզպետարանում
- Իրատես N 63 /720/- 2016 թ., Շնչավորված նկարներ
- Ազգ N 6/258/ 2016 թ., Գույների և բառի զգայական դաշտը
Ֆոտոռեժիսուրա-ֆոտոգեղարվեստի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքերի շապիկների նկարազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կադրեր ցուցահանդեսներից[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոդվածներ թերթերից[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեսերիզ (Մեծն Պոստոն).
Հոդված-հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Իմ Հայրենիքը ես տեսնում եմ արևի ճառագայթների մեջ...». Ժիրայր Աղավելյան»։ Hayern Aysor։ 2016-03-18։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-26-ին։ Վերցված է 2016-10-21
- ↑ «ՆՈՐ ՈՃ ԱՐՎԵՍՏՈՒՄ` ՀՅՈՒՍՎԱԾ ՆՈՒՐԲ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ»։ tavush.agro.am։ Վերցված է 2016-10-21
- ↑ «Ինձ կերտել է հայրենիքիս բնությունը, ես էլ կերտել եմ այն իմ նկարներում». Ժիրայր Աղավելյան - ankakh.com»։ ankakh.com։ Վերցված է 2016-10-21
- ↑ Աղավելյան Ժիրայր (2012թ.)։ Առ ինձ ձեռքերիդ մեջ։ Երևան: «Գասպրինտ»
- ↑ Առ Ինձ Ձեռքերիդ Մեջ (թարգմանությունը` Իրինա Չիգինովայի)
- ↑ Աղավելյան Ժիրայր (2013թ.)։ Մտքի մանրանկարներ։ Երևան: «Երևան» հեղինակային հրատարակչություն
- ↑ Աղավելյան Ժիրայր (2015թ.)։ Երեք հասակ։ Երևան: «Լուսակն»
- ↑ Mediamax։ «99 Pleasant»։ bravo.am։ Վերցված է 2016-10-21
- ↑ «В Союзе искусств “Нарекаци” в Ереване откроется выставка “99 Pleasant” Жирайра Агавеляна»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2016-11-25
- ↑ «Թեքեյան կենտրոնում կբացվի «Այսօր մի մաքուր հոգեկիր եմ ես» ցուցահանդեսը»։ www.panarmenian.net/։ 2012-10-12
- ↑ «Հեղինակի ներկայացմամբ. « …Իմ ստեղծագործությունները իմ հոգու որմնանկարներն են»»։ https://hetq.am/։ Նարեկացի արվեստի միություն։ 2012-11-8
- ↑ «Հոգուն օգնել է պետք». Ժիրայր Աղավելյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/12/09/637644/ © 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից»
- ↑ Ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի «Ճակատագրի հետքերով» խորագիրը կրող ցուցահանդեսը։
- ↑ ««Հոգուն օգնել է պետք». Ժիրայր Աղավելյան»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016-10-21
- ↑ «Zhirayr Agavelyan»
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժիրայր Աղավելյան կատեգորիայում։ |