Ժինվալի ՋրԷԿ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժինվալի ՋրԷԿ
Zhinvali Dam.jpg
Տեսակհիդրոէլեկտրակայան և ամբարտակ
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
ՏեղադրությունԴուշեթի շրջան
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsԱրագվի
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն130 մեգավատտ[1]
Ժինվալի ՋրԷԿը գտնվում է Վրաստանում
Ժինվալի ՋրԷԿ

Ժինվալի ՋրԷԿ (վրացերեն՝ ჟინვალის წყალსაცავი), ջրաէլեկտրակայան Վրաստանում՝ Կուրի վտակ Արագվի գետի վրա։ Տեղաբաշխված է Ժինվալի բնակավայրի մոտ՝ Դուշեթի շրջանում։ Առաջին ագրեգատը թողարկվել է 1985 թվականին։ Բացի էլեկտաէներգիա արտադրելուց, Թբիլիսիին ջրամատակարարում է կատարում։

Ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժինվալիի ՀԷԿ-ն իրենից ներկայացնում է բարձրաճնշում ամբարտակային դերիվացիոն ջրաէլեկտրակայան՝ կանոնավորող ջրամբարով։ Կայանի շենքը ստորգետնյա է։ ՋրԷԿ-ի հիմնական տվյալներն են[2]՝

  • լցնովի գետաքարակոպճային ամբարտակ՝ 102 մետր բարձրությամբ և 415 մետր երկարությամբ։ Ամբարտակը ձևավորում է Ժինվալի ջրամբարը, որի ընդհանուր ծավալը 520 միլիոն խորանարդ մետր է, իսկ օգտակար ծավալը՝ 370 միլիոն մ³:
  • Ջրթողիչը բաց տեսակի է։
  • Խորքային ջրթողիչ է։
  • Ջրընդունիչ է։
  • Թունելային շահագործման ջրթողիչների երկարությունը՝ 628 մետր։
  • ՀԷԿ-ի շենքը՝ ստորգետնյա է։

Ժինվալի ՋրԷԿ-ի հզորությունը 130 մեգավատտ։ Միջին տարեկան արտադրանքը՝ 484 միլիոն կիլովատտ- ժամ։ Շենքում տեղադրված են չորս ուղղահայաց ճառագայթաձև-առանցքային տուրբիններով ջրաագրեգատներ, որոնք աշխատում են 160 մետր հաշվարկային ճնշմամբ։ Յուրաքանչյուր տուրբինի առավելագույն ծախսը՝ 29,25 մ³/վայրկյան[2]։ Գեներատորներն արտադրված են «Электротяжмашем»[3] արտադրամասում։ Ժինվալի ՋրԷԿ-ը ջրամատակարարում է Թբիլիսի, Մցխեթ, Ռուսթավ քաղաքներին։

2007 թվականին ջրաէլեկտրակայանը փոխանցվում է շվեյցարական Multiplex Solutions ընկերությանը 85 միլիոն դոլարով[4]։ Պլանավորվում է կառուցել թունելի երկրորդ ճյուղ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://esco.ge/en/kvalifitsiuri-satsarmoebi/generation-licensees
  2. 2,0 2,1 Гидроэлектростанции Грузии. — М.: Внешторгиздат, 1989. — 47 с.
  3. «Электротяжмаш. Вертикальные гидрогенераторы. Референц-лист»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 14.12.2010 
  4. «Швейцарская Multiplex стала владельцем Воды Тбилиси и Жинвали ГЭС»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 14.12.2010 
  5. «ЧДля проведения реабилитационных работ остановлена работа Жинвали ГЭС»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 14.12.2010