Jump to content

Ժեշուվի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժեշուվի համալսարան
Uniwersytet Rzeszowski
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան
Հիմնադրված էսեպտեմբերի 1 2001
Տիպպետական
ՌեկտորՍիլվեստր Չոպեկ (լեհ.՝ Sylwester Czopek)
Ուսանողներ16 456 (2016)
ԱնդամակցությունԿոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[1]
Կամպուսքաղաքային
Երկիր Լեհաստան
Տեղագրություն Լեհաստան, Ժեշուվ
Կայքuniv.rzeszow.pl

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Ժեշուվի համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
 Rzeszów University Վիքիպահեստում
Библиотека Жешувского университета
Ժեշուվի համալսարանի գրադարանը

Ժեշուվի համալսարան (լեհ.՝ Uniwersytet Rzeszowski), համալսարան Ժեշուվում, որը հանդիսանում է խոշորագույն ուսումնական հաստատությունն հարավ-արևելյան Լեհաստանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է 2001 թվականի սեպտեմբերի 1-ին Լուբլինի Մարիա Սկլոդովսկա-Կյուրի համալսարանի մասնաճյուղի, Ժեշուվի Բարձրագույն մանկավարժական ինստիտուտի և Կրակովի Ուգո Կոլոնտայի աշխարհագրության ակադեմիայի տնտեսական բաժնի միաձուլմամբ։ Համալսարանի առաջին ռեկտորը պրոֆեսոր Թադեուշ Լյոլեկն էր։

Համալսարանում աշխատում է 1300 աշխատակից և ունի ավելի քան 16,000 ուսանող։ Ժեշուվի համալսարանը կարող է գիտությունների թեկնածուի կոչում շնորհել ագրոնոմիայի, հնագիտության, պատմության, լեզվաբանության և ասպիրանտուրայի աստիճաններ՝ հետևյալ 13 առարկաներից. գյուղատնտեսություն, հնագիտություն, կենսաբանություն, դեկորատիվ արվեստ, պատմություն, գրականություն, լեզվաբանություն, բժշկություն, մանկավարժություն, սոցիոլոգիա, ֆիզիկա, փիլիսոփայություն, տնտեսագիտություն։ Հետբուհական կրթության համար կա 50 հետբուհական ծրագիր և 66 ուղղություն։ Համալսարանի հիմքի վրա գործում են 12 հետազոտական կենտրոններ և 5 ուսանողական բնակավայրեր[2]։ Համալսարանը համագործակցում է Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, 2015 թվականից սկսած՝ միջազգային ուսանողների փոխանակում է իրականացվել Քենեսավայի պետական համալսարանի և Ռոչեսթերի Նազարեթ քոլեջի հետ, իսկ 2017 թվականից սկսած համալսարանն իրականացնում է Erasmus+ ծրագիրը 16 ուկրաինական և 9 չինական համալսարանների հետ։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանության և գյուղատնտեսության ֆակուլտետ, հիմնադրվել է 2005 թ.-ին և ուսուցում է հետևյալ մասնագիտությունների գծով. լանդշաֆտային ճարտարապետություն, կենսաբանություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, գյուղատնտեսություն, սննդի տեխնոլոգիա և մարդու սնուցում։ Իրավունք ունի շնորհելու այնպիսի գիտական աստիճաններ, ինչպիսիք են կենսաբանական գիտությունների դոկտոր և գյուղատնտեսական գիտությունների թեկնածու։

Կենսատեխնոլոգիաների ֆակուլտետ, (ծագել է Կենսատեխնոլոգիայի ինստիտուտից, գործում է 2002 թվականից), առաջացել է որպես միավոր 2017/2018 ուստարում, իրականացնում է վերապատրաստում վերլուծական, բժշկական և մոլեկուլային կենսատեխնոլոգիայի ոլորտում։ Ֆակուլտետը համագործակցում է Քեյփթաունի համալսարանի, Ֆրանսիայում մոլեկուլյար գենետիկայի կենտրոնի և Cellulaire լաբորատորիայի, ինչպես նաև լեհական ականավոր ինստիտուտների հետ։

Տնտեսագիտական ֆակուլտետ, ուսումնասիրում է բիզնես գործընթացները, տարածաշրջանային և տեղական տնտեսագիտությունը, եվրոպական տնտեսական ինտեգրումը, հաշվապահությունը[3]։

Բանասիրական ֆակուլտետ, աշխատել է 2001 թվականից՝ ուսումնասիրելով լեհական բանասիրություն, օտարերկրյա բանասիրություն (ռուսերեն, գերմաներեն և անգլերեն), լրագրություն և կիրառական լեզվաբանություն։ Շնորհված աստիճաններն են հումանիտար գիտությունների դոկտոր գրականության, լեզվաբանության, գրականագիտության ոլորտում։

Մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ, 2001 թվականից ուսումնասիրում է ֆիզիկա և տեխնիկական ֆիզիկա, ՏՏ և տեղեկատվական տեխնոլոգիաներ, մաթեմատիկա, համակարգչային գիտություններ, նյութագիտություն, մեխատրոնիկա, արտադրության տեխնոլոգիա, անվտանգության ճարտարագիտություն, ՏՏ և էկոնոմետրիկա։ Ֆակուլտետը կարող է շնորհել ֆիզիկական գիտությունների դոկտորի աստիճան։

Բժշկական ֆակուլտետ, ստեղծվել է 2004 թ.-ին, շնորհում է բժշկագիտության դոկտորի կոչում, դասավանդում է հետևյալ մասնագիտություններում` դիետիկա, ֆիզիոթերապիա, էլեկտրալադիոլոգիա, ընդհանուր բժշկություն, բուժքույրական գործ (բուժքույր), մանկաբարձություն, սոցիալական հիգիենա, շտապօգնություն։

Երաժշտական ֆակուլտետ, ստեղծվել է 2014 թվականին, տրամադրում է գեղարվեստական կրթություն երաժշտության բնագավառում (ռիթմիկա դպրոցականների և նախադպրոցականների համար, բեմական երաժշտություն, երգչախմբային երգեցողություն), գործիքային բաժանմունք (կիթառ, դաշնամուր, ակորդեոն, երգեհոն), ջազ և փոփ երաժշտության բաժանմունք վոկալիստների և գործիքավարների համար։

Մանկավարժական ֆակուլտետ, շնորհում է մանկավարժության սոցիալական գիտությունների դոկտորի կոչում։ Գործում է 2001 թվականից, ունի ուսումնառության երկու ոլորտ՝ մանկավարժություն և ընտանեկան գիտություններ (միջդիսցիպլինար հետազոտություն ընտանիքի և ամուսնության ոլորտում)։

Կառավարման և իրավունքի ֆակուլտետ, ստեղծվել է 2001 թվականին, ուսուցանում է երկու մասնագիտությունների գծով՝ իրավունք և կառավարում։ 2013 թվականին ֆակուլտետը Լեհաստանի արդարադատության նախարարության վարկանիշային աղյուսակում 3-րդն էր[4]։

Պատմասոցիոլոգիական ֆակուլտետ, փաստացի աշխատում է 1994 թվականից, դասավանդում է հետևյալ մասնագիտությունների գծով. հնագիտություն, պատմություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն, մշակութային ուսումնասիրություններ, սոցիալական աշխատանք, փիլիսոփայություն, թանգարանագիտություն, պատմական և մշակութային տուրիզմ։ Հումանիտար գիտությունների դոկտորի կոչում կարող է շնորհվել պատմության, փիլիսոփայության, հնագիտության, սոցիոլոգիայի ոլորտներում։

Արվեստի ֆակուլտետ, առաջարկում է ուսուցում կերպարվեստի և գրաֆիկայի ոլորտում։

Ֆիզիկական կրթության ֆակուլտետ, իրականացնում է ուսուցում մի շարք մասնագիտություններում` ֆիզիկական կրթություն, տուրիզմ և հանգստի կազմակերպում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվական — «Նորարարություն 2014», լեհական մրցանակ, որը շնորհվել է Zalesie համալիրի համար Լեհաստանի ձեռներեցության համագումարում։
  • 2014 թվական — «Quality International 2014 բարձրագույն որակ», ենթակառուցվածքների և զարգացման նախարարության կողմից հովանավորվող մրցույթ։ Մրցանակը ստացել է Ժեշուվի համալսարանի նանոտեխնոլոգիայի և էլեկտրոնիկայի գիտական և դիդակտիկ կենտրոնը։
  • 2015 թվական — «Quality International 2015 բարձրագույն որակ», ոսկե մեդալ նորարարական հետազոտությունների բնական բժշկական կենտրոնի գործունեության համար մրցույթում։
  • 2017 թվական — Research Impact Leadres Award[5]:

Համալսարանի պատվավոր դոկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  2. «Університет сьогодні - Uniwersytet Rzeszowski». www.ur.edu.pl. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  3. «Instytut Ekonomii i Finansów (Kolegium Nauk Społecznych) - Uniwersytet Rzeszowski». www.we.ur.edu.pl. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  4. «Aktualności - Uniwersytet Rzeszowski». www.ur.edu.pl. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  5. «Нагороди - Uniwersytet Rzeszowski». www.ur.edu.pl. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժեշուվի համալսարան» հոդվածին։