Ժան Ֆրանսուա Ռենյար (ֆր.՝ Jean-François Regnard, փետրվարի 7, 1655(1655-02-07)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 4, 1709(1709-09-04)[1][5][2][…], Դուրդան, arrondissement of Étampes, Սենա և Ուազա, Ֆրանսիա), ֆրանսիացի դրամատուրգ։ 1688 թվականից սկսած ստեղծել է ֆարսեր՝ երաժշտությամբ ու պարերով հանդերձ (մեծ մասը գրել է Շ․ Ռ․ Դյոլֆրենիի հետ)։ Ճանաչվել է «Խաղամոլը» (բեմադրվել է 1696, հրատարակվել է 1697) չափածո կատակերգությամբ։ Պչավտոսի սյուժեներով են գրված «Անսպասելի վերադարձը» (բեմադրվել և հրատարակվել է 1700) և «Մենեխմները» (բեմադրվել է 1705, հրատարակվել է 1706) կատակերգությունները։ Ռեյնարի ամենանշանավոր չափածո կատակերգության («Միակ ժառանգը», հրատարակվել է 1708) կենտրոնում խորամանկ և խելացի ծառայի կերպարն է։ Նրա կատակերգությունները, չունենալով Մոլիերին հատուկ փիլիսոփայական խորություն և երգիծական սրություն, հիմնականում զվարճացնող բնույթի են, լի անսպառ զավեշտական հնարամտություններով։ Գրել է «Պրովանսուհին» (հրատարակվել է 1731) ինքնակենսագրական վեպը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։