Ժան Միշել Ժար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժան Միշել Ժառից)
Ժան Միշել Ժար
Jarre Jean Michel Gerard Giaume.jpg
Ծնվել է օգոստոսի 24, 1948({{padleft:1948|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:24|2|0}}) (67 տարեկան)
Լիոն, Ֆրանսիա[1]
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն կոմպոզիտոր, բլոգեր և երաժիշտ[2]
Կայք jeanmicheljarre.com
Ստորագրություն
Ստորագրություն

Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre, 1948, օգոստոսի 24), ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի օգոստոսի 24-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից է: Նրա ստեղծագործությունները դասում են էլեկտրոնային, ամբիենթ, նյու էյջ երաժշտական ոճերին: Մինչև այժմ Ժան Միշել Ժառը թողարկել է 34 ալբոմ և ներկայացրել 141 համերգ աշխարհի բոլոր մայրցամաքներում:

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 - La Cage («Վանդակ»)
Սա Ժառի առաջին ձայնագրած էլեկտրոնային սինգլ ալբոմն է: Այս ալբոմը ծնվեց «Երաժշտության ուսումնասիրողների խմբի» (Groupe de Recherches Musicales) հետ Ժան Միշել Ժառի համագործակցության արդյունքում: Ալբոմը փորձարկային է և ավանգարդ ոճի:

1972 - Deserted Palace («Ամայի ամրոց»)
Ժան Միշել Ժառի երբևէ թողարկած առաջին ամբողջական ալբոմը: Ալբոմի ձայնագրման ժամանակ Ժառը օգտագործել է մի քանի լեգենդար էլեկտրոնային գործիքներ: Ոճը տատանվում է բարոկոյից մինչև էլեկտրոֆանք: Ալբոմի ստեղծագործությունները երկար ժամանակ օգտագործվել են Եվրոպական որոշ երկրների ռադիո և հեռուստակայանների կողմից, որպես տարբեր հաղորդումների ֆոնային երաժշտություն:

1973 - Les Granges Brulees («Այրվող ամբարներ»)
Այս ալբոմը Ժան Շապոյի ֆիլմի սաունդթրեքն է: Ֆիլմի գլխավոր հերոսն է Ալեն Դելոնը:

1976 - Oxygene («Թթվածին»)
Թեև մինչև 1976 թվականը Ժառը արդեն թողարկել էր ալբոմներ, սակայն նա դարձավ աշխարհահռչակ «Թթվածնի» շնորհիվ: Ըստ մասնագետների սա Ժառի լավագույն դասական ալբոմն է: Ալբոմը ներկայացնում է պոպ և ավանգարդ ոճերի էլեկտրոնային երաժշտություն:

1978 - Equinoxe («Գիշերահավասար»)
Ինչպես և «Թթվածինը», «Գիշերահավասարը» դասական էլեկտրոնային երաժշտություն է: Այս ալբոմը վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակով:

1981 - Magnetic Fields («Մագնիսական դաշտեր»)
Սա Ժառի առաջին ռիթմիկ ալբոմն է: Սա աշխարհի ամենաառաջին երաժշտական ալբոմներից է, որի ձայնագրման ժամանակ օգտագործվել է սեմփլավորման մեթոդը. մեթոդ, որն այսօր ունի լայն տարածում: (Սեմփլավորումը դա այն է, երբ դրսից բնական ձայն է ձայնագրվում սինթեզատորի մեջ և հետո այդ ձայնը օգտագործվում է, որպես սինթեզատորի ձայն):

1982 - The Concerts in China («Համերգներ Չինաստանում»)
Առաջին համերգային ալբոմը, որը ներկայացնում է Ժան Միշել Ժառի 1981 թ.-ի Չինաստանում անցկացրած երաժշտական շրջագայության ձայնագրությունը: Այս ալբոմում ձայնագրված են յոթ նոր ստեղծագործություններ, որոնք Ժառը հատուկ գրել էր այս շրջագայության համար: Դրանցից շատերը ներկայացվել են միայն այս համերգների ժամանակ:

1983 - Music for Supermarkets («Սուպերմարկետների երաժշտություն»)
Դասվում է աշխարհի ամենահազվագյուտ ալբոմների շարքին: Այն թողարկվել է ընդամենը մեկ եզակի օրինակով և 70.000 Ֆրանսիական ֆրանկով վաճառվել է աճուրդում:

1983 - The Essential («Հիմնական գործերը»)
Մինչ այդ լույս տեսած Ժան Միշել Ժառի լավագույն գործերի հավաքածոն:

1984 - Zoolook
Ժառի ամենափորձարկային ալբոմն է: Ալբոմի ձայնագրման ժամանակ Ժառը համագործակցեց ավանգարդ ոճի ռահվիրա Լորի Անդերսոնի հետ: Այս ալբոմի երաժշտությունը կազմված է սեմփլավորված ձայներից և աշխարհի ավելի քան 30 լեզուներով արտասանվող բառերից:

1985 - The Essential («Հիմնական գործերը»)
Մինչ այդ լույս տեսած Ժան Միշել Ժառի լավագույն գործերի հավաքածոն:

1986 - Rendez-vous («Հանդիպում»)
Ալբոմի թեման է տիեզերական ճանապարհորդությունները: Ալբոմը կազմված է կոնտրոպուկտական, տեխնո-պոպ և էմբիենթ-ջազ ոֆերի կոմպոզիցիաներից:

1987 - In Concert Houston/Lyon («Համերգ Հյուսթոնում և Լիոնում») և Cities In Concert («Քաղաքները համերգում»)
Այս երկու ալբոմները պարունակում են Հյուսթոն և Լիոն քաղաքներում անցկացրած Ժառի մեգահամերգների ձայնագրությունները:

1988 - Revolutions («Հեղափոխություններ»)
Այս ալբոմը շատ հագեցած է երաժշտական ոճերով՝ սիմֆոնիկ նվագախումբ, էթնիկ, էլեկտրո ջազ, տեխնո:

1989 - Jarre Live («Ժառը համերգում») և Destination Docklands («Նշանակետը՝ նավահանգիստ»)
Այս երկու ալբոմները պարունակում են 1988 թ.-ին Լոնդոնի Docklands կոչվող թաղամասի նավահանգստում անցկացրած Ժառի մեգահամերգի ձայնագրությունը:

1990 - Waiting For Cousteau («Կուստոյին սպասելիս»)
Կալիպսոյի և էլեկտրոնային երաժշտության համադրություն: Ձայնագրման ժամանակ Ժառը համագործակցեց մետաղյա թմբուկներ նվագող Տրինիդադյան The Amoco Renegades խմբի հետ:

1991 - Images («Պատկերներ»)
Մինչ այդ լույս տեսած Ժան Միշել Ժառի լավագույն գործերի հավաքածոն: Այս հավաքածո ալբոմում Ժառը ընդգրկեց ստեղծագործություններ, որոնք մինչ այդ չի ներկայացվել ոչ մի ալբոմում: Իր հայտնի ստեղծագործություններից մի քանիսը Ժառը ներկայացնում է նորովի:

1993 - Chronologie («Ժամանակագրություն»)
Ալբոմում ժառը կրկին համադրում է դասական, տեխնո և էլեկտրոնային երաժշտությունները:

1994 - Hong Kong («Հոնգ Կոնգ»)
Ալբոմում ներկայացված է Ժան Միշել Ժառի 1994 թ.-ին Հոնգ Կոնգում ներկայացրած համերգի ձայնագրությունը: Այս ալբոմում ներկայացված է էլեկտրո-ռոք ոճի մի ստեղծագործություն՝ DigiSequencer , որը այլևս չի ընդգրկվել Ժառի և ոչ մի ալբոմում:

1995 - Jarremix («Ժառեմիքս»)
Ժառի լավագույն գործերի կատարումը այլ երաժիշտների կողմից:

1997 - Oxygene 7-13 («Թթվածին 7-13»)
Առաջին «Թթվածին»-ը բաղկացած էր 6 ստեղծագործություններից, այդ պատճառով էլ այս ալբոմը կոչվում է Oxygene 7-13, քանի որ առաջինի շարունակությունն է: Սակայն ոճական առումով կա մեծ տարբերություն «Թթվածինների» միջև: Այդ տարբերությունը հատկապես երևում է Oxygene 7-13-ում փորձարարական տեխնոյի գործածումից:

1998 - Odyssey Through O2 («Ոդիսական թթվածնի միջով»)
Անդերգրաունդ տեխնո ոճի ռեմիքս ալբոմ, եվրոպական լավագույն DJ-ների կատարմամբ:

2000 - Metamorphoses («Մետամորֆոզներ»)
Սա Ժառի առաջին վոկալային ալբոմն է: Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են աշխարհահռչակ Նատաշա Ատլասը, Լորի Անդերսոնը և Դիդյե Դյուբոն: Ալբոմը ունի ոճային հարուստ գամմա. էլեկտրո, մոդեռն տեխնո և ամբիենթ:

2001 - Interior Music
Հատուկ ալբոմ ձայնագրված Bang & Olufsen ֆիրմայի համար: Թողարկվել է ընդամենը 1000 օրինակ:

2002 - Sessions 2000 («2000 թ.-ի սեանսերը»)
Sessions 2000-ը էլեկտրո ջազ է: Այն կոմերցիոն ալբոմ չէ, այլ Սոնիի հետ Ժառի կնքած պայմանագրի վերջին կետի կատարումն է, որով էլ ավարտվեց Ժառի համագործակցությունը Սոնի Մյուզիքի հետ:

2003 - Geometry Of Love («Սիրո բանաձև»/«Սիրո երկրաչափություն»)
Այս ալբոմը շատ նման է իր նախորդին, սակայն ավելի շատ գերակշռում են ժամանակակից էմբիենթը, chillout-ը և էլեկտրոնային երաժշտությունը, քան ջազը:

2004 - The Essential («Հիմնական գործերը»)
Մինչ այդ լույս տեսած Ժան Միշել Ժառի լավագույն գործերի հավաքածոն:

2004 - AERO
Հավաքածո ալբոմ, որում Ժառը իր բոլոր լավագույն գործերը վերաձայնագրեց (ոչ թե փոխարկեց) Dolby Digital 5.1 ձևաչափով, այլ ոչ թե տրադիցիոն ստերեո: Ալբոմում կան երկու սկավառակ: Մեկը DVD-Video ֆորմատով, որի վրա ձայնագրված է 5, 1 ձևաչափով, իսկ մյուսը՝ CD, որը հատուկ նախատեսված է նրանց համար ովքեր չունեն DVD տնային կինոթատրոնի համակարգ կամ էլ նախընտրում են ստերեո ձևաչափը:

2004 -Jarre in China («Ժառը Չինաստանում»)
2004 թ.-ին Պեկինի «Արգելված քաղաքում» ներկայացրած համերգի ձայնագրությունը:

2005 - Gdansk Live («Համերգ Գդանսկում»)
Գդանսկ քաղաքում ներկայացրած համերգի ձայնագրությունը: Համերգը կազմակերպել էր Լեհաստանի էքս-նախագահ՝ Լեհ Վալենսան:

2007 - Téo & Téa («Թիո և Թիա»)
Ժառը ևս մեկ անգամ փորձում է համադրել punchy discotronic-ը (էլեկտրոային երաժշտության ոճ) և ծանր էլեկտրոնիկան, էլեկտրոքլեշը և էմբիենթը: Ինչպես և Aero-ն, այս ալբոմը նույնպես ձայնագրվեց 5.1 և ստերեո ձևաչափերով:

2008 - Oxygene 5.1 («Թթվածին 5.1»)
Ժան Միշել Ժառի հաջորդ 5.1 ձևաչափով ձայնագրված ալբոմ: 30 տարի առաջ՝ 1976-ին ձայնագրած «Թթվածնի» բոլոր ստեղծագործությունները Ժառը վերաձայնագրում է նոր ձևաչափով և այդպիսով հարգանքի տուրք մատուցում իր առաջին ամենահայտնի ալբոմին:

ՀԱՄԵՐԳՆԵՐ[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 - Place De La Concorde («Կոնկորդ հրապարակ»)
Ամիս, ամսաթիվ՝ 1979 թ., հուլիսի 14, Փարիզի կենտրոնում գտնվող «Կոնկորդ» հրապարակում:
Ներկաներ՝ 1.000.000
Մանրամասներ՝ Ժան Միշելի առաջին բացոթյա մեգեհամերգը: Այս համերգը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ «Ամենաշատ հանդիսատես ունեցող համերգ» անվանակարգում:

1981 - Concerts In China («Համերգներ Չինաստանում»)
Ամիս, ամսաթիվ՝
1981 թ., հոկտեմբերի 21-22 - Պեկին, Չինաստան
1981 թ., հոկտեմբերի 26, 27, 29 - Շանխայ, Չինաստան
Ներկաներ՝ 218.000
Մանրամասներ՝ Մաոի վարչակարգի փլուզումից հետո, սա ամենաառաջին դեպքն էր, երբ պաշտոնական այցով Չինաստան ժամանեց արևմտյան երաժիշտ: Հատուկ այս համերգների համար Ժան Միշել Ժառը պատրաստեց 7 նոր ստեղծագործություն: Ժան Միշել Ժառի այս համեգրները հեռուստատեսությամբ և ռադիոյով ունկնդրեցին և դիտեցին մոտ կես միլիարդ մարդ:

1986 - Houston - A City In Concert («Հյուսթոն. Քաղաքը համերգում»)
Ամիս, ամսաթիվ՝ 1986 թ., ապրիլի 5, Տեխհաս նահանգի, Հյուսթոն քաղաքի կենտրոնում
Ներկաներ՝ 1.350.000
Մանրամասներ՝ Այս համերգը կազմակերպվել է ԱՄՆ կառավարության հրավերով և նվիրված է Տեխհաս նահանգի 150 և ՆԱՍԱ կազմակերպության 25 ամյակներին: Այս համերգով Ժան Միշել Ժառը երկրորդ անգամ է գրանցվում Գինեսի ռեկորդների գրքում:

1986 - Rendez-Vous in Lyon («Հանդիպում Լիոնում») (Rendez-Vous in Lyon)
Ամիս, ամսաթիվ՝ 1986 թ., հոկտեմբերի 5
Ներկաներ՝ 800.000
Մանրամասներ՝ Համերգը նվիրված էր Հովհաննես Պողոս երկրորդ Հռոմի պապու այցելությանը Լիոն քաղաք: Բեմի վրա Ժառին նվագակցում էր 60 երաժիշտ, իսկ երգչախումբը բաղկացած էր մոտ 120 հոգուց:

1988 - Destination Docklands («Հանդիպման վայրը՝ Docklands»)
Ամիս, ամսաթիվ՝ 1988 թ., հոկտեմբերի 8, 9, Լոնդոն
Ներկաներ՝ 1.000.000 (400.000-ը տոմսերով մնացածը անվճար)
Մանրամասներ՝ Համերգն անցկացվեց Լոնդոնյան հին նավահանգիստներից մեկում, որը այդ ժամանակ չէր գործում և վերածվել էր մի մեծ աղբանոցի: Հսկայական աշխատանքներ կատարվեցին այդ տարածքը մաքրելու և անվտանգությունը ապահովելու համար: Այս վայրը խորհրդանշական էր, քանի որ հենց այդ նավահանգստի շնորհիվ էր, որ Լոնդոնը փոքրիկ եվրոպական քաղաքից վերածվեց խոշոր առևտրական մեգապոլիսի: Համերգին ներկագ գտնվեցին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ արքայադուստր Դայանան:

1990 - Paris - La Défense
Ամիս, ամսաթիվ՝ 1990 թ., հուլիսի 14
Ներկաներ'՝ 2.500.000
Մանրամասներ՝ Համերգը տեղի ունեցավ Փարիզի կենտրոնում գտնվող La Défense թաղամասում: Ժառին նվագակցում էր մետաղյա հարվածային գործիքներ նվագող Amoco Renegades աշխարհահռչակ խումբը: Այս համերգի շնորհիվ Ժան Միշել Ժառը երրորդ անգամ է գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]