Ժան Կլուե
Ժան Կլուե | |
---|---|
Ծնվել է | մոտ 1480[1][2] |
Ծննդավայր | Բրյուսել |
Վախճանվել է | 1541[3][4][5][…] |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | Ֆրանսիական Վերածնունդ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | դիմանկարային մանրանկարչություն |
Մեկենասներ | Ֆրանցիսկ I |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Զավակներ | François Clouet?[6] |
Jean Clouet Վիքիպահեստում |
Ժան Կլուե (մոտ 1480[1][2], Բրյուսել - 1541[3][4][5][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի Ֆրանցիսկ I թագավորի պալատական նկարիչ, որը հիմք դրեց ֆրանսիական դիմանկարչության ավանդույթին։
Կենսագրություն և ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մոտավորապես 1485 թվականին Բրյուսելում։ Հայրը Վերածննդի շրջանի նկարիչ Ֆրանսուա Կլուեն է։ Գիտնականները նրան նույնացնում են Մուլենսկյան վարպետի հետ։
Ժան Կլուեի անունը առաջին անգամ հիշատակվում է 1509 թվականին Լեմեր Բելգիացու պոեմում։ 1516-ից սկսած Կլուեն դառնում է Ֆրանցիսկ I արքայի պալատական նկարիչը։
Կլուեի ստորագրած ստեղծագործություններ չեն պահպանվել, բայց նրան են վերագրվում յոթ մանրանկար «Գալլական պատերազմ» ձեռագրից և ֆրանսիական ազնվականության 130 նկարների էսքիզներից կազմված հավաքածուն, որը պահպանվում է Շանտիյիի Կոնդե թանգարանում։ Էսքիզների մեջ կան աստվածաշնչյան թեմաներով որոշ ուրվանկարներ՝ միլանցի Սոլարիի ոճով, որոնք ցուցադրվում են Լուվրում։ Բնորդների ձեռքերը նկարված են տարբեր տեխնիկաներով, ինչը վկայում է, որ նկարների ստեղծմանը մասնակցել են աշակերտներ։
Կլուե ավագի առեղծվածային կերպարի վրա լույս է սփռել հումանիստ Գիլյոմ Բյուդեի նկարի մաքրումը։ Այդ մասին հիշատակել է ինքը՝ Բյուդեն։ Էսքիզների մեջ պահպանվել է այդ կտավի ուրվանկարը։ Չնայած բրյուսելցի նկարիչների աշխատանքների նմանությանը, Կլուեն առանձնանում է նրանցից նկարների վստահ պլաստիկությամբ, հմտությամբ և հոգեբանական ռեալիզմի ձգողությամբ։ Նրա դիմանկարային աշխատանքները համընկնում են անգլիացի պալատական վարպետ Գոլբեյնի ստեղծագործությունների հետ, որը կարող էր Կլուեյից աշխատանքի որոշ նրբություններ սովորել։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 http://kmska.be/collection/work/data/cmyyf8
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Jean Clouet — 2009.
- ↑ 5,0 5,1 5,2 Athenaeum
- ↑ Union List of Artist Names — 2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жан Клуэ Британской энциклопедии
- Сайт, посвящённый портретной живописи эпохи Ренессанса
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Կլուե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 484)։ |