Ժան Կլոդ Առնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առնո (այլ կիրառումներ)
Ժան Կլոդ Առնո
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1946(1946-08-15) (76 տարեկան) կամ 1946[1]
ԾննդավայրՄարսել
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա և Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մասնագիտությունլուսանկարիչ և գեղարվեստական ղեկավար
ԱշխատավայրForum?
ԱմուսինKatarina Frostenson?
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Jean-Claude Arnault Վիքիպահեստում

Ժան Կլոդ Առնո (ֆր.՝ Jean-Claude Arnault, օգոստոսի 15, 1946(1946-08-15) կամ 1946[1], Մարսել), հայտնի է ԶԼՄ-ներում որպես «the cultural profile»` «մշակութային պրոֆիլ» (շվեդերեն՝ kulturprofilen)[3][4], ֆրանս-շվեդական լուսանկարիչ և Ստոկհոլմի Sigtunagatan 14-ի Forum-Nutidsplats För Kultur մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, որը դարձավ լայնորեն հայտնի Me Too-ի հետ կապված[5]։

Առնոն Natur and Cultur մշակութային մրցանակ է ստացել 2008 թվականին[6]։

Նա ամուսնացել է Շվեդական ակադեմիայի անդամ Կատարինե Ֆրոստենսոնի հետ[7], որը ծնվել է Մարսելում (Ֆրանսիա

2017 թվականի նոյեմբերին Me Too-ի համատեքստում Առնոն մեղադրվում էր 18 կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, ինչը հանգեցրել է նրան, որ Շվեդական ակադեմիան խզել է նրա հետ բոլոր ֆինանսական կապերը[8][9]։ Միաժամանակ նրա կինը մեղադրվում էր կոռուպցիայի մեջ` ամուսնու մշակութային կենտրոնի համար սուբսիդիաներ բաշխելիս շահերի բախման մասին ակադեմիայի անդամներին չտեղեկացնելու համար։ Միևնույն ժամանակ նա հայտարարվել է որպես Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիրների մասին տեղեկատվության վաղաժամկետ արտահոսքի յոթ դեպքերի աղբյուր[10]։

Հակասությունների արդյունքում Սառա Դանիուսը, Փիթեր Էնգլունդը, Քլաս Օստերգենը, Սառա Ստրիդսբերգը, Չելլ Էսպմարկն ու հենց Ֆրոստենսոնը թողել են իրենց պաշտոնները, ինչը մտահոգություն է առաջացրել Շվեդիայի ակադեմիայի ապագայի վերաբերյալ[11]։ 2018 թվականի ապրիլի 12-ին Սառա Դանիուսը, իսկ ապրիլի 27-ին Սառա Ստրիդսբերգը լքել են ակադեմիան[12]։ Առնոն հերքել է բոլոր մեղադրանքները[13][14]։

2018 թվականի հոկտեմբերի 1-ին Առնոն դատապարտվել է երկու տարվա ազատազրկման և 115,000 շվեդական կրոն տուգանքի՝ բռնաբարության մեկ դեպքի համար[15]։ Առնոն բողոքարկել է դատավճիռը[16], որից հետո Վերաքննիչ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 3-ին ավելացրել է պատիժը՝ Առնոյին մեղավոր համարելով բռնաբարության երկու դեպքերի համար, և նրան դատապարտել է երկուս ու կես տարվա ազատազրկման։ Տուգանքը ավելացվել է մինչև 215,000 շվեդական կրոն[17]։

Դատապարտումից հետո զրկվել է Բևեռային աստղի միաբանության ասպետի կոչումից, որը ստացել էր 2015 թվականին[18]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Överblivet (լուսանկարչական գիրք Կատարինե Ֆրոստենսոնի հետ համատեղ)
  • Vägen till öarna (լուսանկարչական գիրք Կատարինե Ֆրոստենսոնի հետ համատեղ)
  • Endura (լուսանկարչական գիրք Կատարինե Ֆրոստենսոնի հետ համատեղ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Czech National Authority Database
  2. Kungahus S. Återkallelse av riddarvärdighet av Nordstjärneorden — 2019.
  3. Nobel Prize Judges Face Crisis 'Worse Than One Can Imagine' After Resignations, NPR
  4. Scandal in Sweden: Nobel prize for literature faces #MeToo moment, The Guardian
  5. «om»։ www.forumkultur.se։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-21-ին։ Վերցված է 2018-09-05 
  6. «Tidigare års kulturpristagare - Natur och Kultur»։ www.nok.se։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին։ Վերցված է 2018-05-04 
  7. Flood Alison (4 May 2018)։ «Nobel prize in literature 2018 cancelled after sexual assault scandal»։ the Guardian։ Վերցված է 2018-05-04 
  8. «Uppgifter: Kulturprofilen läckte Nobelpristagare - Nyheter (Ekot)»։ Sveriges Radio (շվեդերեն)։ Վերցված է 2017-12-04 
  9. «Jean-Claude Arnaults maktspel – hot, löften och misstänkta övergrepp»։ Expressen (շվեդերեն)։ Վերցված է 2017-12-04 
  10. Nobel prize in literature 2018 cancelled after sexual assault scandal // The Guardian, 4.05.2018.
  11. «Chair no. 13 - Sara Stridsberg»։ The Swedish Academy։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-30-ին։ Վերցված է 23 December 2016 
  12. Swedish Academy misconduct crisis deepens as member Stridsberg leaves | Reuters
  13. «Sara Stridsberg lämnar Svenska Akadamien»։ Expressen (Swedish)։ Վերցված է 30 April 2018 
  14. «Photographer 'groped' princess at Swedish Academy event - BBC News»։ Bbc.com։ Վերցված է 2018-05-04 
  15. «Kulturprofilen döms till fängelse för våldtäkt»։ DN.SE (շվեդերեն)։ 2018-10-01։ Վերցված է 2020-11-30 
  16. «Kulturprofilen överklagar våldtäktsdomen»։ Sveriges Radio։ Վերցված է 2020-11-30 
  17. «Tougher sentence for Jean-Claude Arnault after appeals trial»։ www.thelocal.se (անգլերեն)։ Վերցված է 2020-11-30 
  18. «Återkallelse av riddarvärdighet av Nordstjärneorden - Sveriges Kungahus»։ www.kungahuset.se (շվեդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-30-ին։ Վերցված է 2020-11-30