Ժան Բերթեուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Բերթեուրա
ֆր.՝ Jean Bertheroy
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1858(1858-07-04)[1][2] կամ 1868[3]
ԾննդավայրԲորդո[1][2]
Մահացել էհունվարի 24, 1927(1927-01-24)[4][5] կամ 1927[3]
Մահվան վայրԼը Կանե[2]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[2]
Մայրենի լեզուֆրանսերեն[2]
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և վիպասան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSociété des gens de lettres?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Jean Bertheroy Վիքիպահեստում

Ժան Բերթեուրա, իսկական անունը Բերտա Կլորինա Ժաննա Լե Բարիե, իսկ ամուսնական անունը՝ Չերնիցկի (ֆր.՝ Jean Bertheroy, Berthe Clorine Jeanne Le Barillier, հուլիսի 4, 1858(1858-07-04)[1][2] կամ 1868[3], Բորդո[1][2] - հունվարի 24, 1927(1927-01-24)[4][5] կամ 1927[3], Լը Կանե[2]), ֆրանսիացի բանաստեղծուհի, գրող և պատմական վեպերի հեղինակ։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտա Լե Բարիեն ծնվել է 1858 թվականի հուլիսի 24-ին Բորդոյում։

Նրա ծնողները եղել են բժշկության դոկտոր Ջասենթ Էդուար Ֆրանսուա Լե Բարիյեն և Ժաննա Լորա Էլիզաբեթ Ֆաբրը[6][7]։

Բերտա Լե Բարիեն ստեղծագործել է Ժան Բերթեուրա կեղծանվամբ։ Նա համագործակցել Է «Figaro» և «Revue des Deux Mondes» ամսագրերի հետ, ինչպես նաև հայտնի է եղել որպես պատմական վեպերի հեղինակ[8][9]։ Դրանցից ամենամեծ հաջողությունն ունեցել է «Պոմպեի պարուհին» (La Danseuse de Pompéi, 1899 թվական) վեպը, որը գրել է Իտալիա այցելելուց հետո։ Գրողը իտալական կառավարությունից ստացել է թույլտվություն ազատ շրջելու հնագույն քաղաքում՝ առանց ուղեկցող անձանց[10]։ Վեպի գործողությունները տեղի են ունենում հիմնականում Վետիի տանը․ գլխավոր հերոսը՝ Հակինթը, կտոր–կտոր է լինում պարուհի Նոնիայի հանդեպ ունեցած սիրո և Ապոլլոնի պաշտամունքին հավատարմության միջև։ Հետագայում կոմպոզիտոր Ժան Նուգեսը այս գրքի հիման վրա գրել է համանուն օպերա[11]։

1904 թվականին Բերտա Լե Բարիեն, որն այն ժամանակ լայն ճանաչում է վայելում, դարձել է Ֆեմինա մրցանակի ժյուրիի առաջին քարտուղարը[8]։ Գրողն արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի երեք մրցանակի։ 1890 թվականին նա ստացել է Prix Archon-Despérouses մրցանակը իր «Femmes antiques» վեպի համար, 1894 թվականին՝ Մոնտոնի մրցանակ «Ximénès» վեպի համար, իսկ 1900 թվականին` Prix d'éloquence մրցանակ «André Chénier - Dans l'âme du poète, un Dieu même respire» գրքի արտահայտչականության համար։ 1911 թվականին դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ։

Բերտա Լե Բարիեն մահացել է 1927 թվականի հունվարի 24-ին գրիպից[10]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #17251343X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Bibliothèque nationale de France Record #12108136t // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages / A. Commire, D. KlezmerDetroit: Gale, Yorkin Publications, 2006. — 2572 p. — ISBN 978-0-7876-7585-1
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 GeneaStar
  6. «François Edouard Hyacinthe LE BARILLIER»։ Geneanet.org (ֆրանսերեն) 
  7. «Acte de naissance de Berthe Clorine Jeanne Le Barillier»։ culture.gouv.fr (ֆրանսերեն) 
  8. 8,0 8,1 «Femme vue en buste, de face, souriant largement : Mme Jean Bertheroy»։ Ministère de la Culture Plateforme (ֆրանսերեն) 
  9. A History of French Literature, 1969, էջ 851
  10. 10,0 10,1 Adolphe Brisson Ceux qui s'en vont // Les Annales politiques et littéraires. — 1927. — № 88. — P. 106.
  11. Margriet Haagsma, Heleen Sancisi-Weerdenburg The impact of classical Greece on European and national identities. — Gieben, 2003. — P. 258.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]