Ժաննա Բոնապարտ
Ժաննա Բոնապարտ ֆր.՝ Jeanne Bonaparte | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1861[1] |
Ծննդավայր | Orval Abbey, Florenville, Վիրտոն, Լյուքսեմբուրգ, Վալոնիա, Բելգիա |
Մահացել է | հուլիսի 25, 1910 (48 տարեկան) |
Վախճանի վայրը | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ամուսին | Christian de Villeneuve-Esclapon? |
Ծնողներ | հայր՝ Պիեռ Բոնապարտ Նապոլեոն, մայր՝ Eleonore Justine Ruflin? |
Jeanne Bonaparte Վիքիպահեստում |
Ժաննա Բոնապարտ ((ֆր.՝ Jeanne Bonaparte), սեպտեմբերի 25, 1861[1], Orval Abbey, Florenville, Վիրտոն, Լյուքսեմբուրգ, Վալոնիա, Բելգիա - հուլիսի 25, 1910, Փարիզ), Նապոլեոն Բոնապարտի թառական եղբոր աղջիկ, արքայազն Պյեր Նապոլեոն Բոնապարտի և Ժյուստանա Էլեոնորա Ռուֆլենի դուստր: Ֆրանսիական հասարակության մեջ հայտնի էր իբրև նկարչուհի և քանդակագործ, Կրիստիան դե Վիլնյով-Էսկլապոնի[2] կինը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժաննան ծնվել է 1861 թվականի սեպտեմբերի 15-ին Օրվալի աբբայությունում՝ Բելգիայում: Պյեր Նապոլեոն Բոնապարտի և Ժյուստանա Էլեոնորա Ռուֆլենի ընտանիքում կար ընդամենը 5 երեխա, բայց ողջ մնացին միայն երկուսը՝ Ժաննան ու իր եղբայր Ռոնալդը: Չնայած նրան, որ Ժաննան ծնվել է իր հարազատի՝ Նապոլեոն III-ի կառավարման ժամանակաշրջանում, իր ընտանիքի անդամները տհաճ հյուրեր էին կայսերական պալատում[3]: Իր պապիկը՝ Լյուսեն Բոնապարտը, ով Նապոլեոն I-ի հարազան եղբայրն էր, կայսեր մոտ դժգոհության առաջացրեց Ալեքսանդրինե դե Բլեշամի հետ ամուսնանությամ և մերժվում է ընտանիքի կողմից՝ զրկվելով ժառանգությունից: 1852 թվականին ժառանգությունից զրկել են Ժաննայի հորը, ով Նապոլեոն III կայսրից ստացավ իր համեստ եկամտի միայն փոքր մասը: Կայսեր հետ հարաբերությունների ամբողջական խզումը տեղի է ունեցել Պյերի և հասարակ աշխատավորի դուստր Ժյուստանա Էլեոնորա Ռուֆլենի հետ ամուսնությունից հետո: Կայսրը չտվեց ամուսնության համաձայնություն[4] : 1870 թվականին Ֆրանսիական երկրորդ կայսրության անկումից հետո Ժաննան, ինչպես նաև Բոնապարտների ընտանիքի բոլոր անդամները, ստիպված եղան լքել Ֆրանսիան: Ընտանիքը տեղափոխվեց Բրյուսել, իսկ այնուհետև՝ Լոնդոն[5]: Շուտով Ժաննայի հայրը հիվանդացավ և մահացավ: Ժյուստինա Էլեոնորան բացեց սեփական կարի խանութը՝ «Princesse Pierre Bonaparte, Marchande de Confections pour Dames», բայց ստիպված փակեց այն մեկ տարի անց՝ հաճախորդների բացակայության պատճառով[6]:
Մայրը ցանկանում էր երեխաներին կրթություն տալ: Այն ընթացքում, երբ ընտանիքը ապրում էր Լոնդոնում, նրանք ծանոթացան ծեր ֆրանսիացի սպայի հետ, ով ծառայել էր Նապոլեոն I-ի բանակում: Սպան միջոցներ ձեռնարկեց, որպեսզի Ռոլանդին ընդունեն ֆրանսիական զինվորական դպրոց[6]: Ժաննային նա առաջարկեց ընդունվել Փարիզի նկարչական դպրոց[6]: Նա համաձայնվեց և մեկնեց Փարիզ, որտեղ վերցրեց գեղանկարչության և փորագրության դասեր, սովորել է Մարիա Բլանկի՝ Մոնակոյից հարուստ ժառանգորդուհու հետ[4]: Ժաննան Մարիային ծանոթացրեց իր եղբոր հետ, ովքեր ավելի ուշ ամուսնացան[4]: Ժաննայի նկարչական տաղանդը աչքի ընկավ 1878 թվականի նուրբ արվեստի աշխատանքների էքսպոզիցիայի ժամանակ[7]: Ժաննան շարունակեց աշխատել որպես նկարիչ և քանդակագործ[7]: Նա ապրում էր Ռիվոլի փողոցի «Մարի» հյուրանոցում, եղբայր Ռոլանդից և իր կնոջից ոչ հեռու: Մարիա Բլանկը, որպես Ռոլանդի հետ ծանոթացնելու համար շնորհակալություն, Ժաննային տալիս է մեկ միլիոն ֆրանկ, իսկ Մարիայի հայրը տալիս է ևս մեկ միլիոն: Այդքան մեժ բաժինք ստանալուց հետո Ժաննան շրջապատվել էր ամուսնության առաջարկություններով[8]: Ընտանիքը ցանկանում էր, որ նա ամուսնանար սիրով, այլ ոչ թե բարձր տիտղոսի համար[8]:
Ամուսնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1882 թվականին Ժաննա Բոնապարտը ամուսնացավ Կրիստիան դե Վիլնյով-Էսկլապոնի՝ Փարիզում Վիլնյով-Էսկլապոնի (1852-1931 թվականներ) 10-րդ մարկիզի հետ: Նա դուքս Մադրիդսկու նախկին սպան էր և սերում էր ֆրանսիական ազնվականների ընտանիքից[4][7]: Համարվում էր ամենախելացի և կրթված մարդկանցից մեկը, երիտասարդ տարքում եղել էր մի շարք երկրներում: Իսպանիա վերադառնալուն պես նա տրվում է գրականության և պատմության ուսումնասիրությանը, ինքնուրույն ստեղծագործում էր, որով արժանանում էր քննադատների հիացմունքին[8]: Հարսանիքին հրավիրվածներից մեկը նկատեց
![]() |
Ժաննա Բոնապարտը, հենվելով իր եղբայր Ռոլանդին, հասավ նավին... Նա իր հայացքի մեջ մոր քեղեցկությունից քիչ ուներ, բայց նա բարձրահասակ է, արժանի է նկատված լինելու և ունի հարուստ, ագռավի թևի գույն հյուսեր[7]... | ![]() |
Ժաննան և Կրիստիանը ունեցան վեց երեխա.
- Պյեր (1886—1957 թվականներ) — մարկիզ դե Վիլնյով-Էսկլապոն, ամուսնացած էր Սեսիլ Կուրտվայի հետ, երեխաներ չուներ,
- Ռոմա (1889—1944 թվականներ) — չի ամուսնացել,
- Լուչանո (1890—1939 թվականներ) — ամուսնացած էր Գլեդիս Մատոսիանի հետ,
- Ժաննա (1887—1942 թվականներ) — ամուսնացած էր Լյուսենոմ մարոն լե Ռեդոբենի հետ, ուներ 4 օրինական և 1 անօրինական երեխա,
- Մարիա Ռոզելի (1893—1973 թվականներ) — ամուսնացած էր Բրունո կոմս Մեյգրետի հետ, ուներ 3 երեխա,
- Աննա Մաթիլդա (1896—1972 թվականներ) — ամուսնացած էր Անտոնիո դե Լի դե Բելյուի հետ, երեխաներ չուներ:
Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Փարիզում Ժաննան ուներ սեփական սրահը, որտեղ հաճախում էին հայտնի գրողներ և նկարիչներ, ինչպես նաև հարուստ ամերիկացիներ: Իր ամուսինը, բացի պատմությունից և քաղաքականությունից, հետաքրքրվում էր նաև օկուլտիզմով[4]: Ջորջ Գրեվիլլ Մուռը՝ անգլիացի սպա և Ժաննայի ժամանակակից, այցելելով իր սրահ, գրել է
![]() |
Իր ընդունումների ժամանակ նա տարբերվում էր գեղեցկությամբ, որը նման էր արևելյանին: Նա շատ սևուկ էր, ուներ մուգ մաշկ, բայց գեղեցիկ սև աչքեր և երկար թարթիչներ: Ես հիշում եմ մի երեկո: Բոլորը ամբոխվել էին աստիճանավանդակին, որպեսզի տեսնեն նրան, երբ մեկնում է պարահանդեսի: Այդ առիթով նա հագել էր սպիտակ շրջազգեստ՝ առանձնացված ջրաշուշաններով, չափազանց երկար փեշով, և թանկարժեք քարերը նրա վրա քիչ չէին: Պարում էին, իսկ իր փեշը հազիվ էր նրան այդ հնարավորությունը տալիս[9]: | ![]() |
Ժաննա Բոնապարտի տոհմածառը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Lundy Darryl։ «The Peerage: Jeanne Bonaparte»։ Վերցված է 18 Օգոստոսի 2010 թվական:
- ↑ «Princess Jeanne Bonaparte», The Washington Post, 14 October 1894
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Romance of Princess Jeanne Bonaparte», The New York Times (Paris), 29 October 1905
- ↑ «Princess As Shopkeeper», Hackney Express And Shoreditch Observer, 13 August 1910
- ↑ 6,0 6,1 6,2 «A Modern Cinderella in Fashionable Society», San Antonio Light, 29 October 1911
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Two Weddings in Paris», The New York Times (Paris), 10 April 1882
- ↑ 8,0 8,1 8,2 «Princess Jeanne Bonaparte», Galveston Daily News, 11 November 1894
- ↑ Greville Moore George (1907)։ Society Recollections in Paris and Vienna, 1879-1904։ London: John Long։ էջ 8
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Jeanne Bonaparte» (անգլերեն)
- «Jeanne, princess Bonaparte» (իսպաներեն)
- «Jeanne Bonaparte» (ֆրանսերեն)