Ժանար Դուգալովա
Ժանար Դուգալովա | |
---|---|
Բնօրինակ անուն | ղազ.՝ Жанар Асылбекқызы Дұғалова |
Ծնվել է | հունվարի 17, 1987 (38 տարեկան) Կզըլ-Օրդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Էթնիկ երաժշտություն, փոփ և ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Պարգևներ |
Ժանար Դուգալովա (ղազ.՝ Жанар Дұғалова, հունվարի 17, 1987, Կզըլ-Օրդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ղազախ փոփ երգչուհի և դերասանուհի, Ղազախստանի մշակույթի վաստակավոր գործիչ)[3], Թյուրքատեսիլ-2014 երգի մրցույթի հաղթող[4], «КешYou» ղազախական փոփ երաժշտախմբի նախկին անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1987 թվականի հունվարի 18-ին[2], ղազախական Կզըլօրդա քաղաքում, մինչև երեք տարեկանը ապրել Տալլինում, ապա վերադարձել հայրենիք։ Հինգ տարեկանում, մոր պնդմամբ, սկսել է հաճախել տեղի պիոներպալատում գործող էստրադային երաժշտության խմբակի պարապմունքներին։ Վեց տարեկանում հաղթող է ճանաչվել «Әнші балапан» երգի մրցույթի մարզային, հետագայում՝ նաև հանրապետական փուլում։ Տասը տարեկանում մասնակցելով մանկական երգի «Айналайын» մրցույթին, երգել է ճանաչված երգչուհի Ռոզա Ռիմբաևայի հետ։ Հետագայում մասնակցել է երգի ազգային ու միջազգային բազմաթիվ մրցույթների[2] և նվաճել 70-ից ավելի պարգև[5]։
Ավարտել է ղազախան լիցեյն ու երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, ընդունվել Ալմաթիի երաժշտական քոլեջ։ 2004 թվականից սովորել է թատերական արվեստի ռուսական ինստիտուտում՝ ГИТИС-ում, որն ավարտել է գերազանցությամբ՝ կարմիր դիպլոմով։ 2011 թվականին նկարահանվել է «Կոկտեյլ աստղի համար - 2» ղազախական մելոդրամայում։ 2012-ից 2014 թվականներին երգել է ղազախական «КешYou» կանացի փոփ երաժշտախմբում[2]։
2014 թվականի նոյեմբերին Ժանար Դուգալովան մասնակցել է միջազգային երգի Թյուրքատեսիլ մրցույթին, կատարել «Ізін көрем» («Տեսնում եմ նրանց հետքը») երգը և հաղթող ճանաչվել՝ վաստակելով 225 միավոր[4]։ 2015 թվականի դեկտեմբերին նրան շնորհվել է Ղազախստանի մշակույթի վաստակավոր գործի կոչում[3]։
2015 թվականին երգչուհին անդամագրվել է ղազախական «Нур Отан» իշխող կուսակցությանը[6]։ 2016 թվականի գարնանը մասնակցել է Ղազախստանի խորհրդարանական ընտրություններին՝ նպատակ ունենալով ընտրվել մեջլիսի պատգամավոր, սակայն հաջողության չի հասել[7][8]։
Մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Լ. Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի դասախոս Միրզանթայ Ժակիպը մեղադրել է երգչուհուն, որ վերջինս գնել է կրթական դրամաշնորհը և ոչ թե արժանիորեն վաստակել այն, միաժամանակ պնդել է, որ երգչուհին ոչ մի անգամ չի ներկայացել իր դասախոսություններին, և որ բուհի ղեկավարությունը դասախոսներին բանավոր հրահանգ է տվել՝ նրան միայն «գերազանց» գնահատականներ նշանակել[9][9][10][11]։
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]КешYou-ի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Асықпа (2013)
- Қазақ қыздары (2013)
- Туған жер (2013)
- Ризамын (2013)
- Махаббат (2014)
- Қазақтың арулары (2014)
Որպես մենակատարուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Таңданба (2011)
- Сүйемін деші (2012)
- Сен емес (2012)
- Қарай бер (2013)
- Махаббат назы (2013)
- Кім үшін (2013)
- Бір сұрақ (2013)
- Уайымдама (2013)
- Ізін көрем (2014)
- Сен мені түсінбедің (զուգերգ՝Կայրաթ Նուրտասովի հետ, 2014)
- Айта Берсiн (2015)
- Әке-бала (2015)
- Жаңбырлы түн (զուգերգ՝ Նուրբոլաթ Աբդուլինի հետ, 2015)
- Мұның дұрыс болмады (զուգերգ՝ Նուրժան Քերմենբաևի հետ, 2016)
- Ала кетпедің (2017)
- Сүйем - Жек көрем (2018)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Դերը |
---|---|---|
2011 | «Կոկտեյլ աստղի համար - 2» | Ժադիռա |
«Սիրտ իմ՝ Աստանա» (կինոալմանախ) | ||
2012 | «Հաղթանակի թուրը» | |
2014 | «Սերն իմ սրտում է միշտ» | Աիդա |
2015 թ. | «Սերն իմ սրտում է միշտ-2» | Աիդա |
2015 | «Ռեկետ 2։ Հատուցում» | Ալբինայի ընկերուհի |
2017 | «Նաուռզ» | Այդանա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.nur.kz/kk/988123-elimizdinh-tanymal-tulghalary-qazaqst.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Республика Казахстан Жанар Дугалова». Тюрквидение. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
- ↑ 3,0 3,1 «Турсынбеку Кабатову и Жанар Дугаловой присвоили звания заслуженных деятелей РК». today.kz. 2015 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
- ↑ 4,0 4,1 «Жанар Дугалова победила на конкурсе «Turkvizyon-2014»». inform.kz. 2014 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
- ↑ Pandaland. «Жанар Дугалова: Если бы я не была певицей, работала бы в детском садике — Статьи на Pandaland» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Кайрат Нуртас, Жанар Дугалова и другие известные казахстанцы вступили в партию «Нур Отан»». inform.kz. 2015 թ․ հուլիսի 3. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Кайрат Нуртас, GGG и Жанар Дугалова — кандидаты в депутаты Мажилиса от партии «Нур Отан»». 365info.kz. 2016 թ․ հունվարի 29. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Геннадий Головкин, Илья Ильин и Кайрат Нуртас депутатами не будут». ktk.kz. 2016 թ․ մարտի 24. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
- ↑ 9,0 9,1 Преподаватель обвинил казахстанских артистов в покупке грантов — 365info.kz
- ↑ Кайрата Нуртаса обвинили в покупке образовательного гранта
- ↑ «Доцент ЕНУ обвинил Нуртаса, Дугалову и Беспаева в покупке грантов». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
|