Ժակ դը Մորգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ժակ դը Մորգան
Jacques de Morgan
Jacques Jean Marie de Morgan 1892.jpg
Ծնվել է հունիսի 3, 1857({{padleft:1857|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:3|2|0}})[1]
Յույսո-սյուր-Կոսոն
Մահացել է հունիսի 12, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:12|2|0}})[1] (67 տարեկանում)
Մարսել
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն մարդաբան, հնագետ, ճարտարագետ, երկրաբան, լեռնային ճարտարագետ և եգիպտագետ
Պարգևներ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Jacques de Morgan Վիքիպահեստում

Ժան Ժակ Մարի դը Մորգան (ֆր.՝ Jacques Jean Marie de Morgan, Հունիսի 13, 1857- Հունիսի 12, 1924), ֆրանսիացի հնագետ և պատմաբան, մասնագիտությամբ հանքային ճարտարագետ։ Պեղել է Աքեմենյան Պարսկաստանի մայրաքաղաք Շոշ քաղաքը, գրել հետազոտություններ Ուրարտուի մասին, հեղինակ է «Հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» աշխատության։ 1880-ական թթ երկրորդ կեսին զբաղեցրել է Ախթալայի պղնձի արդյունահանման գործարանի տնօրենի պաշտոնը։ 1887-89 թթ. ընթացքում Ալավերդիի և Ախթալայի տարածքում կատարել է պեղումներ՝ ի թիվս այլ հնագիտական նմուշների հայտնաբրելով պղնձե զարդեր, զենքեր, կենցաղային առարկաներ[2]։

Դատապարտել է 1915-18 թթ. Հայոց ցեղասպանությունը, իր հրապարակումներում բարձրացնում էր երիտթուրքերի պարագլուխներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը։ «Երբ ուշադիր կարդում ես հայերի եղեռնին վերաբերող փաստաթղթերը, ապշում ես, թե ինչ հեռատեսությամբ ու հմտությամբ էր երիտթուրքական կառավարությունը կազմակերպել այդ սարսափները։ Ամեն ինչ նախատեսված էր. զոհերի զինաթափումը, դիմադրելու ընդունակ երիտասարդության մեկուսացումը, զանգվածային տեղահանությունը և տանջանքները ճանապարհին, տղամարդկանց ոչնչացումը, կանանց և աղջիկների ընտրությունը մահմեդականացնելու համար... Կգա օրը, երբ այդ ոճրագործները... պատասխան պետք է տան իրենց արարքների համար և հատուցեն իրենց կատարած չարագործությունների դիմաց»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Record #117144037 // Gemeinsame Normdatei Ստուգված է մայիսի 2-ին 2014:
  2. Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը տոնում է հիմնադրման 245-ամյակը
  3. Contre les barbares de L'Orient...", էջ 181-182: Մեջբերումն ըստ «Հայկական հարց» հանրագիտարանի, Երևան, 1996, էջ 340-341: