Ժակլին Ստալոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժակլին Ստալոնե
անգլ.՝ Jackie Stallone
Jackie Stallone.jpg
Ծնվել էնոյեմբերի 29, 1921(1921-11-29)[1] (98 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագուշակ, կրկեսի արտիստ, դերասանուհի, հասարակական գործիչ և պարուհի
ԱմուսինFrank Stallone, Sr.?
ԵրեխաներՍիլվեստր Ստալոնե և Frank Stallone?
Կայքjacquelinestallone.com
Jackie Stallone Վիքիպահեստում

Ժակլին Ֆրենսիս (Ջեքի) Ստալոնե (անգլ.՝ Jacqueline Frances "Jackie" Stallone, նոյեմբերի 29, 1921(1921-11-29)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ, աստղագուշակ և դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքի Ստալոնեն (մինչև ամուսնանալը` Լեյբոֆիշ, անգլ.՝ Labofish) ծնվել է վաշինգտոնցի փաստաբան Ջոն Փոլ Լեյբոֆիշի (1891-1956) և բրետանցի Ժաննա Վիկտորյա Աննա (Ադրիենա) Քլերեկի (1896-1974) ընտանիքում[2][3]: Հայրական կողմի նախնիները` Ռոզան (ծնունդով` Լամլեց, 1868-1948) և Չարլզ Լեյբոֆիշը (1861-1935), 1888 թվականին Ուկրաինայի Օդեսա քաղաքից ներգաղթել են Միացյալ Նահանգներ[4][5][6]:

1980-ական թվականների կեսերին այցելել է ԽՍՀՄ, հանդիպել Միխայիլ Գորբաչովի հետ:

Պարել է կրկեսի ճոճաձողին: Իրականացրել է մեծ քանակությամբ պլաստիկ վիրահատություններ:

Առաջին ամուսնու` Ֆրենկ Ստալոնեի հետ (1919-2011)[7] Ջեքին ամուսնացած է եղել 1945-1957 թվականներին: Հետո երկրորդ անգամ ամուսնացել է Էնթոնի Ֆիլիթիի հետ, որի հետ համատեղ ապրել է մի քանի տարի (ամուսնալուծվել են դստեր ծնվելուց անմիջապես հետո): 1998 թվականից առ այսօր Ստալոնեի երրորդ ամուսինը Սթիվեն Մարկուս Լևինն է:

Դերասան Սիլվեստր Ստալոնեի, երաժիշտ և երգիչ Ֆրենկ Ստալոնեի և դերասանուհի Թոնի Դ’Ալտոյի մայրն է:

2005 թվականին մասնակցել է «Celebrity Big Brothers» ռեալիթի շոուին:

Չնայած տարիքին` շարունակում է կատարել պլաստիկ վիրահատություններ, կոսմետոլոգիական երիտասարդացնող պրոցեդուրաներ և մասնակցել հասարակական կյանքին:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի աստղագուշական գրքերի հեղինակ է (միաժամանակ հրատարակվել են Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում):

  • Jacqueline Stallone, Mim Eichler. Star Power: An Astrological Guide to Super Success. — New York: NAL Books, 1989. — ISBN 0-453-00678-7
  • Jacqueline Stallone, Mim Eichler. Star Power. — 1991. — ISBN 0-330-31333-9
  • Jacqueline Stallone. Starpower: An Astrological Guide to Super Success. — 1999. — ISBN 0-9676854-0-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Coquil Alain (6 октября 2009)։ «Cinéma. Stallone est de Brest «même»!» (ֆրանսերեն)։ Le Télégramme de Brest 
  3. «Jeanne Clerec, la grand-mère de Sylvester Stallone: un destin Américain» (ֆրանսերեն)։ Վերցված է 2014-10-22 
  4. John Paul Labofish
  5. «Sylvester Stallone’s mother visited Odessa»։ Վերցված է 2015-07-05 
  6. «Mother of movie star Sylvester Stallone seeks grannie in Ukraine»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-09-ին։ Վերցված է 2015-07-05 
  7. В Америке скончался отец Сильвестра Сталлоне — Новые Известия

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]