Թռչունների կերակրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիճամբարի մասնակիցների կողմից պատրաստված կերաման-տնակ, Ծաղկաձոր

Թռչունների կերակրում, մարդու կողմից վայրի թռչունների կերակրման գործունեություն։ Այդ նպատակի համար ստեղծված հատուկ շինվածքը կոչվում է «կերաման»։ Թռչունների կերակրումը հատկապես կարևոր է տարվա ցուրտ եղանակներին, երբ իրենց կենսագործունեության պահպանման համար թռչուններին անհրաժեշտ են ավելի շատ կերակուր։ Այդ ժամանակ հողը ծածկված է ձյունածածկույթով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու կողմից թռչունների կերակրման առաջին փաստացի վկայությունը թվագրվում է 6-րդ դարին։ Մինչև մեր ժամանակները հասել են գրառումներ, որտեղ նշված է, որ աղավնիներին կերակրել է Սերֆ անունով մի եպիսկոպոս։ Վերջինս եղել է Կալրոսից։ 1890-1891 թվականների ցուրտ ձմռանը բրիտանական ազգային թերթերը առաջին անգամ խնդրանքով դիմել են մարդկանց, որ նրանք կերակրեն վայրի թռչուններին։ 1910 թվականին բրիտանական «Պանչ» ամսագիրը հայտարարել է, որ թռչունների կերակրումը ազգային ժամանց է։ 1994 թվականին ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ՝ փետրվար ամիսը հայտարարվել է թռչունների կերակրման ազգային ամիս։ Ներկայիս ժամանակներում մարդու կողմից վայրի թռչունների կերակրման հետազոտություններով զբաղվում է Էքսետերի համալսարանը[2], Բիրմինգհեմի համալսարանը[3], Ֆրայբուրգի համալսարանը, Կանադայի շրջակա միջավայրի նախարարությունը[4] և Oecologia թերթը[5]։

Կեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչունների կերակրման համար օգտագործվող հիմնական կերը տարբեր սերմացուներն են (հիմնականում արևածաղկի սերմ), ընկույզ, սալոր, մարդու կողմից օգտագործված սննդի մնացորդներ, ինչպես նաև հատուկ թռչնակերեր։ Լողացող թռչուններին հիմնականում կերակրում են հացով։ Սերինոսազգիները սիրում են անգլ.՝ Guizotia abyssinica-ի սերմեր, ճայերը՝ քաղցր եգիպտացորեն, սպիտակաչք, կեռնեխ, աֆրիկյան մորուքավոր ընտանիքին պատկանող թռչունները սնվում են թարմ մրգերով[6][7], երաշտահավերը սնվում են ընկույզի տեսակներով, ագռավները և աղավնիները՝ սպիտակ կորեկով[8]։ Ձմռանը կերին կարելի է ավելացնել մանր ավազ, որը նրանց պետք է որպես գաստրոլիտներ[9]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականի տվյալներով՝ անգիացիների ավելի քան 60 %-ը, որոնք ունեին սեփական այգիներ, կերակրել են վայրի թռչուններին։ 2006 թվականի տվյալներով 16 տարեկանից բարձր 55 մլն ամերիկացիներ կերակրել են վայրի թռչուններին, նրանց հատուկ սնունդի համար ծախսելով 3 մլրդ դոլար, իսկ կերամանների, ջրամանների և այլ պարագաների համար ծախսել են մոտ 800 մլն դոլար[10]։
  • Մի քանի քաղաքներում և շրջաններում օրենսդրությամբ արգելված է կերակրել թռչուններին։ 2007 թվականին այդպիսի արգելք է դրվել Լոնդոնում՝ Թրաֆալգարյան հրապարակում։ Դա կապված է այն փաստի հետ, որ քաղաքի վարչությունը ամեն տարի ծախսել է 160․000 ֆունտ ստեռլինգ թռչունների ծերտը քաղաքի փողոցներից և հուշարձաններից մաքրելու համար։ Բացի այդ թռչունների այդպիսի կուտակումները (մինչև 35․000) կարող է վտանգավոր լինել քաղաքի բնակչների առողջության համար[11]։
  • 2008 թվականին Նորթհեմփթոնի իշխանությունները որոշել են թոշակառու բնակիչներից մեկին և իր կնոջը վտարել իրենց տնից՝ սեփական այգում թռչուններին կերակրելու համար[12]։ Այդպիսի մի դեպք տեղի է ունեցել նաև 2009 թվականին Օքսֆորդշիրում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bird lovers wanted Արխիվացված 2015-09-23 Wayback Machine(անգլ.) на сайте birmingham.ac.uk, 15 сентября 2010
  2. Возможно, птиц зимой лучше не подкармливать(ռուս.) на сайте innovanews.ru, 25 июня 2013
  3. Bird feeding: concerns raised over benefit to UK birds(անգլ.) на сайте bbc.co.uk, 27 мая 2010
  4. Feeding birds can affect evolution: study(անգլ.) на сайте cbc.ca, 3 декабря 2009
  5. Does food supplementation really enhance productivity of breeding birds?(անգլ.) на сайте springer.com, 15 мая 2010
  6. Wild Bird Food: What Bird Seed and Other Foods Do Birds Like?(անգլ.) на сайте birdwatching-bliss.com
  7. Which Bird Seeds Are Best?(անգլ.) на сайте nwf.org
  8. Как кормить диких птиц(ռուս.) на сайте wikihow.com
  9. Как подкармливать диких птиц Արխիվացված 2019-01-29 Wayback Machine(ռուս.) на сайте damotvet.ru
  10. Birdfeeding favours exotic birds(անգլ.) на сайте theguardian.com, 5 мая 2015
  11. Трафальгарская площадь — Голуби на Трафальгарской площади(ռուս.) на сайте londonme.ru, 28 августа 2012
  12. Bird feeding eviction threat(անգլ.) на сайте bbc.co.uk, 10 декабря 2008
  13. Bird feeding couple face eviction(անգլ.) на сайте bbc.co.uk, 21 октября 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռչունների կերակրում» հոդվածին։