Թուրք-եգիպտական պատերազմ (1839-1841)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկրորդ թուրք-եգիպտական պատերազմ
Տարեթիվ

1839-1841

Վայր

Սիրիա

Պատճառ

Լիովին անկախանալու Եգիպտոսի ձգտումը

Արդյունք

Օսմանյան կայսրության հաղթանակը

Փոփոխություններ

Եգիպտոսը կորցրեց Սիրիան

Հակառակորդներ
Եգիպտոս Եգիպտոս Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն

Ավստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա

Զորահրամանատարներ
անհայտ անհայտ
Կողմերի ուժերը

(ուժերի հարաբերակցությունը)

անհայտ անհայտ
Կորուստները
անհայտ անհայտ
1-ն և 2-րդ թուրք-եգիպտական պատերազմներում եգիպտական բանակի և նավատորմի հրամանատարը, օսմանյան բանակներին ջախջախող Իբրահիմ փաշան՝ Մուհամեդ Ալիի որդին. Եգիպտոսի 2-րդ կառավարիչ-փաշան. գահակալել է 2 Մարտի, 1848 – 10 Նոյեմբերի, 1848

Երկրորդ թուրք-եգիպտական պատերազմ (1839-1841), պատերազմ Օսմանյան կայսրության կենտրոնական կառավարության և նրան անվանապես ենթակա Եգիպտոսի միջև։ Ծագել է Առաջին թուրք-եգիպտական պատերազմում կողմերի միջև չլուծված հակասություններից։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1833 թվականին՝ Առաջին թուրք-եգիպտական պատերազմից հետո, Եգիպտոսի փոխարքա Մուհամեդ Ալին իր տիրապետության տակ առավ (ստացավ) Սիրիան: Ձեռք բերածով անբավարարվածությունը և հետագա տարիների անհաջողությունները ուժեղացրեցին Եգիպտոսի փոխարքա-կառավարչի պատվասիրական նկրտումները։ 1838 թվականի մայիսին նա ամբողջ հստակությամբ հասկացնել տվեց, որ ցանկանում է անկախություն ստանալ։ 1839 թվականին նրա դեմ շարժվեց օսմանյան բանակը։

Պատերազմի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1839 թվականի հունիսի 24-ին Մուհամեդ Ալիի որդին՝ Իբրահիմ փաշան հաղթեց Նիսիբիսի վճռական ճակատամարտում, որը տեղի ունեցավ պատմական Մծբին (Միգդոնիա կամ Նիսիբիս) բնակավայրի մոտ՝ Այնթապ (ներկայիս Ղազի-Այնթապ, թուրք.՝ Gaziayntep) քաղաքից դեպի հարավ-արևելք։ Մեկ շաբաթ էլ չանցած՝ վախճանվեց Օսմանյան կայսրության սուլթան Մահմուդ II-ը, իսկ նոր սուլթան դարձավ նրա որդի Աբդուլ-Մեջիդ I-ը։ Կապուդան-փաշան օգտվեց այդ պահից, որպեսզի անցնի Մուհամեդ Ալու կողմը, և կայսերական նավատորմով նավարկեց դեպի Ալեքսանդրիա:

Հաղթահարելով իրենց միջև առկա բազում տարաձայնությունները՝ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ավստրիան և Պրուսիան հանդես եկան միասնական ճակատով, զգուշացնելով Օսմանյան կայսրության մեծ վեզիրին, այսինքն՝ կառավարության փաստական վարչապետին, որ նա չշտապի համաձայնություն կնքել ագահ նահանգապետ-փոխարքայի՝ այսինքն Եգիպտոսի կառավարիչ Մուհամեդ Ալու հետ։ 1839 թվականի օգոստոսի 22-ին պաշտոնական Կոստանդնուպոլիսը վերոհիշյալ եվրոպական տերություններին լիազորություններ տվեց՝ կարգավորման բանակցություններ վարելու Օսմանյան կայսրության անունից։

1840 թվականի ամռանը սկսվեց Մեծ Բրիտանիայի և Ավստրիայի ռազմական ինտերվենցիան (ներխուժումը) Սիրիա։ Նույն այդ ժամանակ գործող թուրքական բանակային կորպուսի զորահրամանատարն էր գերմանացի Ավգուստ Իոխմուսը։ Լեռնային Լիբանանում բռնկվեց հակաեգիպտական ապստամբություն, որը տարածվեց Սիրիայի և Պաղեստինի ներքին մարզերում։ Մուհամեդ Ալու զորքերը մի շարք պարտություններ կրեցին։ 1840 թվականի դեկտեմբերին Եգիպտոսի կառավարիչն իրեն պարտված ճանաչեց։

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի փաշա Մուհամեդ Ալու դիմանկարը, հեղինակ՝ Դավիդ Վիլքիե

1841 թվականի մայիսին ստորագրվեց մի համաձայնագիր, որի պայմանների համաձայն՝

* Մուհամեդ Ալին զրկվում էր իր կողմից զավթված նահանգներից (Պաղեստին, Սիրիա, Լիբանան, Կիլիկիա),
* այդուհանդերձ՝ Եգիպտոսի նահանգապետի պաշտոնը ճանաչվում էր նրանը և իր հաջորդներինը՝ որպես ժառանգականորեն փոխանցվող,
* Եգիպտոսը մնում էր Օսմանյան կայսրության բաղկացուցիչ մասը,
* ըստ այդմ, Եգիպտոսին ևս հավասարապես վերաբերվում էին բոլոր այն համաձայնությունները, որոնք կնքվել էին օսմանյան կենտրոնական կառավարության կողմից այլ պետությունների հետ,
* արդյունքում Մուհամեդ Ալին զրկվում էր իր իշխանությունը ֆինանսավորելու նախկինում եղած հնարավորությունից՝ ի հաշիվ պետական մենաշնորհների, որոնք արգելվել էին Մեծ Բրիտանիայի և Օսմանյան կայսրության միջև կնքված առևտրային համաձայնագրի պայմաններով։

Աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քերոլայն Ֆինկել։ Օսմանյան կայսրության պատմությունը։ Օսմանի տեսանկյունը։ - Մոսկվա։ АСТ հրատարակչություն, 2010 թվական (ռուսերեն). ռուս.՝ Кэролайн Финкель. История Османской империи. Видение Османа. - М.: АСТ, 2010.ISBN 978-5-17-043651-4