Թուրքիայի ռազմական կոչումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Այս հոդվածը ներկայացնում է Թուրքիայի զինված ուժերի ռազմական կոչումները և դրանց համապատասխանող տարբերանշանները:

  • Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մի մասը՝ սպաները, կրում են ուսադիրներ, որոնք միմյանցից տարբերվում են
    • ա. ուսադիրի դաշտի գույնով,
    • բ. այդ դաշտում դասավորված աստղերի քանակությամբ։
      • Բոլոր սպաների ուսադիրերի վրայի աստղերի մեծությունը նույնն է՝ անկախ նրանից, թե բարձագո՞ւյն հրամկազմի կոչում է (օրինակ՝ բանակի, կորպուսի գեներալներ), թե՞ ավագ կամ կրտսեր սպայակազմի (օրինակ՝ գնդապետ, մայոր կապիտան, ավագ լեյտենանտ)։[1]
        • Բարձրագույն սպայակազմի (բրիգադային գեներալից մինչև բանակի գեներալ) ուսադիրների վրա առկա է ոսկեգույն պսակ՝ խաչված սուսերներով։[1]
        • Ավագ սպայակազմի (մայորից մինչև գնդապետ) ուսադիրների վրա առկա է ոսկեգույն պսակ՝ առանց խաչված սուսերների։[1]
        • Կրտսեր սպայակազմի (լեյտենանտից կապիտան) ուսադիրների վրա չկա ոսկեգույն պսակ՝ կան միայն աստղեր, իսկ կրտսեր լեյտենանտի ուսադիրի վրա աստղի փոխարեն երկար ուղղանկյուն է (գալուն)։[1]
  • Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մյուս մասը՝ ենթասպաները և շարքային կազմը, կրում են թևնիշներ։

Բովանդակություն

Թուրքիայի ցամաքային զորքեր (բանակ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ցամաքային զորքերի զինադրոշը
Թուրքիայի մարշալի ուսադիրը. այս կոչումը կարող է տրվել միայն պատերազմի ժամանակ
Թուրքիայի գլխավոր շտաբի պետ - բանակի գեներալի ուսադիրը

Թուրքիայի ցամաքային զորքերի (Թուրքիայի բանակ) զինծառայողները (սպաները) կրում են ուսադիրներ, որոնց ՛՛դաշտի՛՛ գույնը կանաչ է, իսկ այդ դաշտում դասավորված աստղերը՝ ոսկեգույն։ Աստղերի մեծությունը նույնն է՝ անկախ նրանից, թե բարձագո՞ւյն հրամկազմի կոչում է, թե՞ ավագ կամ կրտսեր սպայակազմի։ Թուրքիայի ցամաքային զորքերում (բանակում) առկա են երկու ռազմական կոչում, որոնք չկան Թուրքիայի զինված ուժերի մյուս տեսակներում. դրանք են՝

Բարձրագույն սպայակազմ (գեներալիտետ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ցամաքային զորքերի (բանակի) բարձրագույն սպայակազմի ուսադիրների վրա, ինչպես և Թուրքիայի ռազմաօդային ուժերի և Թուրքիայի ժանդարմերիայի բարձրագույն սպայակազմի ուսադիրների վրա, առկա է ոսկեգույն պսակ՝ խաչված սուսերներով։ Պսակի գագաթին լուսնի մահիկն ու փոքր աստղն են, որոնք խորհրդանշում են Թուրքիայի հանրապետության պետական զինանշանը:[2]

Ավագ սպայակազմ (շտաբս-սպաներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ սպայակազմի ուսադիրների վրա առկա է ոսկեգույն պսակ՝ առանց խաչված սուսերների։ Պսակի գագաթին լուսնի մահիկն ու փոքր աստղն են, որոնք խորհրդանշում են Թուրքիայի հանրապետության պետական զինանշանը: Գնդապետի ուսադիրի վրա առկա է երեք ոսկեգույն աստղ։ Դրանք շարված են ուսադիրի երկայնքով։ Փոխգնդապետի ուսադիրի վրա առկա է երկու ոսկեգույն աստղ։ Մայորի ուսադիրի վրա առկա է մեկ ոսկեգույն աստղ։

Կրտսեր սպայակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրտսեր սպայակազմի ուսադիրների վրա չկա ոսկեգույն պսակ՝ կան միայն աստղեր (կրտսեր լեյտենանտի ուսադիրի վրա՝ երկար ուղղանկյուն)։ Կապիտանի ուսադիրի վրա առկա է երեք ոսկեգույն աստղ։ Ավագ լեյտենանտի ուսադիրի վրա առկա է երկու ոսկեգույն աստղ։ Լեյտենանտի ուսադիրի վրա առկա է մեկ ոսկեգույն աստղ։ Կրտսեր լեյտենանտի ուսադիրի վրա աստղի փոխարեն երկար ուղղանկյուն է։

Ենթասպաներ և շարքային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ցամաքային զորքերի ենթասպայական և շարքային կազմի կոչումները ներկայացված են հետևյալ աղյուսակում.[3]

Կատեգորիաներ Ենթասպաներ Սերժանտներ և ավագներ Ժամկետային զինծառայողներ
(Կապրալներ և զինվորներ)
Army-TUR-OR-09.svg Army-TUR-OR-08.svg Army-TUR-OR-07a.svg Army-TUR-OR-07b.svg Army-TUR-OR-06a.svg Army-TUR-OR-06b.svg Army-TUR-OR-05.svg Army-TUR-OR-04.svg Տարբերանշան չունի
Թուրքական կոչումները Astsubay Kıdemli Başçavuş Astsubay Başçavuş Astsubay Kıdemli Üstçavuş Astsubay Üstçavuş Astsubay Kıdemli Çavuş Astsubay Çavuş Uzman Onbaşi Çavuş Onbaşi Er
Հնչողությունը Ասթսուբայ կըդեմլի բաշչավուշ Ասթսուբայ չաշչավուշ Ասթսուբայ կըդեմլի ուսթչավուշ Ասթսուբայ ուսթշավուշ Ասթսուբայ կըդեմլի չավուշ Ասթսուբայ չավուշ Ուզման օնբաշի Չավուշ Օնբաշի[Ն 2] Էր
Հայերեն
համարժեքները
Ավագ ենթասպա Ենթասպա Կրտսեր ենթասպա Ավագ կամ
Գլխավոր սերժանտ
Ավագ սերժանտ Սերժանտ Մասնագետ տասնապետ Կապրալ Տասնապետ կամ
Ավագ զինվոր
Շարքային

Թուրքիայի ցամաքային զորքերում ենթասպայական և շարքային անձնակազմը ուսադիրներ չի կրում, այլ միայն թևնիշներ, որոնց վրա ներկայացված է նրանց ռազմական կոչումը։ Թևնիշների ՛՛դաշտը՛՛ կանաչ գույնի է։ Գալունները՝ արհեստավարժ կամ կադրային ենթասպայական կազմի համար ոսկեգույն են, իսկ ժամկետային պարտադիր զինծառայության զինծառայողների (շարքային կազմի) համար՝ կարմիր գույնի են։

Թուրքիայի ռազմաօդային ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինադրոշը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինծառայողները (սպաները) կրում են ուսադիրներ, որոնց ՛՛դաշտի՛՛ գույնը կապույտ է, իսկ այդ դաշտում դասավորված աստղերը՝ ոսկեգույն։ Աստղերի մեծությունը նույնն է՝ անկախ նրանից, թե բարձագո՞ւյն հրամկազմի կոչում է, թե՞ ավագ կամ կրտսեր սպայակազմի։[4]

Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինադրոշի կապույտ պաստառի վրա պատկերված է կենտրոնում՝ սպիտակ արծիվ, նրա գլխից վեր՝ չորս սպիտակ աստղ։ Այդ 4 աստղը նշանակում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը 4-աստղանի զորավար է, այսինքն՝ ՛՛օրգեներալ՛՛ կամ բանակի գեներալ:

Սակայն ռազմաօդային ուժերում ևս կա մարշալ (թուրք.՝ mareşal) կոչումը, որի ուսադիրի ՛՛դաշտը՛՛ ամբողջությամբ ոսկեգույն է։ ՛՛Մարշալի՛՛ կոչումն ամենաբարձրն է Թուրքիայի ռազմաօդային ուժերում: Խաղաղ ժամանակ ոչ ոքի չի շնորհվում. այս կոչումը շնորհվում է միայն պատերազմի ժամանակ։

Բարձրագույն սպայակազմ (գեներալիտետ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ռազմաօդային ուժերի Բարձրագույն սպայակազմի ուսադիրների վրա, ինչպես և Թուրքիայի ցամաքային զորքերի և Թուրքիայի ժանդարմերիայի բարձրագույն սպայակազմի ուսադիրների վրա, առկա է ոսկեգույն պսակ՝ խաչված սուսերներով։ Պսակի գագաթին լուսնի մահիկն ու փոքր աստղն են, որոնք խորհրդանշում են Թուրքիայի հանրապետության պետական զինանշանը:[4]

Ավագ սպայակազմ (շտաբս-սպաներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ սպայակազմի ուսադիրների վրա առկա է ոսկեգույն պսակ՝ առանց խաչված սուսերների։ Գնդապետի ուսադիրի վրա առկա է երեք ոսկեգույն աստղ։ Փոխգնդապետի ուսադիրի վրա առկա է երկու ոսկեգույն աստղ։ Մայորի ուսադիրի վրա առկա է մեկ ոսկեգույն աստղ։[4]

Կրտսեր սպայակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրտսեր սպայակազմի ուսադիրների վրա չկա ոսկեգույն պսակ՝ կան միայն աստղեր (կրտսեր լեյտենանտի ուսադիրի վրա՝ երկար ուղղանկյուն)։ Կապիտանի ուսադիրի վրա առկա է երեք ոսկեգույն աստղ։ Ավագ լեյտենանտի ուսադիրի վրա առկա է երկու ոսկեգույն աստղ։ Լեյտենանտի ուսադիրի վրա առկա է մեկ ոսկեգույն աստղ։ Կրտսեր լեյտենանտի ուսադիրի վրա աստղի փոխարեն երկար ուղղանկյուն է։[4]

Ենթասպաներ և շարքային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ռազմաօդային ուժերի ենթասպայական և շարքային կազմի կոչումները ներկայացված են հետևյալ աղյուսակում.

Ենթասպաներ և շարքային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ցամաքային զորքերի ենթասպայական և շարքային կազմի կոչումները ներկայացված են հետևյալ աղյուսակում.

Կատեգորիաներ Ենթասպաներ Սերժանտներ և ավագներ Ժամկետային զինծառայողներ
(Կապրալներ և զինվորներ)
Army-TUR-OR-09.svg Army-TUR-OR-08.svg Army-TUR-OR-07a.svg Army-TUR-OR-07b.svg Army-TUR-OR-06a.svg Army-TUR-OR-06b.svg Army-TUR-OR-05.svg Army-TUR-OR-04.svg Տարբերանշան չունի
Թուրքական կոչումները Astsubay Kıdemli Başçavuş Astsubay Başçavuş Astsubay Kıdemli Üstçavuş Astsubay Üstçavuş Astsubay Kıdemli Çavuş Astsubay Çavuş Uzman Onbaşi Çavuş Onbaşi Er
Հնչողությունը Ասթսուբայ կըդեմլի բաշչավուշ Ասթսուբայ չաշչավուշ Ասթսուբայ կըդեմլի ուսթչավուշ Ասթսուբայ ուսթշավուշ Ասթսուբայ կըդեմլի չավուշ Ասթսուբայ չավուշ Ուզման օնբաշի Չավուշ Օնբաշի[Ն 3] Էր
Հայերեն
համարժեքները
Ավագ ենթասպա Ենթասպա Կրտսեր ենթասպա Ավագ կամ
Գլխավոր սերժանտ
Ավագ սերժանտ Սերժանտ Մասնագետ տասնապետ Կապրալ Տասնապետ կամ
Ավագ զինվոր
Շարքային

Թուրքիայի ռազմաօդային ուժերում ենթասպայական և շարքային անձնակազմը ուսադիրներ չի կրում, այլ միայն թևնիշներ, որոնց վրա ներկայացված է նրանց ռազմական կոչումը։ Թևնիշների ՛՛դաշտը՛՛ կապույտ գույնի է։ Գալունները՝ արհեստավարժ կամ կադրային ենթասպայական կազմի համար ոսկեգույն են, իսկ ժամկետային պարտադիր զինծառայության զինծառայողների (շարքային կազմի) համար՝ կարմիր գույնի են։

Թուրքիայի ռազմածովային ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ռազմածովային ուժերի զինադրոշը

Թուրքիայի ռազմածովային ուժերի զինծառայողներից ուսադիրներ են կրում

  • բարձրագույն սպաները՝ ծովակալները՝ բյույուքամիրալները, օրամիրալները, կորամիրալները, թյումամիրալները և թուղամիրալները,
  • ավագ սպաները՝ դենիզալբայները, դենիզյարբայները և դենիզբինբաշիները,
  • կրտսեր սպաները՝ դենիզյուզբաշիները, դենիզյուսթեղմենները, դենիզթեղմնները, դենիզասթեղմենները։
  • ավագ ենթասպաները։

Թուրքիայի ռազմածովային ուժերի ավելի ցածր ռազմական կոչումներ ունեցող զինծառայողները ուսադիրներ չեն կրում։ Նրանց կոչումները ներկայացված են միայն թևնիշներով։ Թուրքիայի ռազմածովային ուժերի զինծառայողների տարբերանշաններին նույնական են Թուրքիայի առափնյա պահպանության զինծառայողների տարբերանշանները։

Թուրքիայի ռազմածովային ուժերի զինադրոշի կարմիր պաստառի վրա պատկերված է կենտրոնում՝ սպիտակ խարիսխ և չորս սպիտակ աստղ՝ յուրաքանչյուր անկյունում՝ 1-ական։ Այդ չորս աստղը նշանակում են, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը 4-աստղանի ծովակալ է, այսինքն՝ ՛՛օրամիրալ՛՛։

Սակայն ռազմածովային ուժերում ևս կա ցամաքային և օդային ուժերի մարշալ (թուրք.՝ mareşal) կոչումներին համարժեք կոչում, որը կոչվում է Բյույուքամիրալ (թուրք.՝ Büyükamiral) կամ Մեծ Ծովակալ: Վերջինիս ուսադիրի ՛՛դաշտն՛՛ ամբողջությամբ ոսկեգույն է։ ՛՛Բյույուքամիրալ՛՛ կամ ՛՛Մեծ ծովակալ՛՛ կոչումն ամենաբարձրն է Թուրքիայի ռազմածովային ուժերում: Խաղաղ ժամանակ ոչ ոքի չի շնորհվում. այս կոչումը շնորհվում է միայն պատերազմի ժամանակ։

Թուրքիայի ռազմածովային ուժերի բարձրագույն սպայակազմը (ծովակալները)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ռազմածովային ուժերում բարձրագույն սպայակազմը կրում է ծովակալական կոչումներ՝

  • Մեծ Ծովակալ, թուրքերեն՝ Բյույուք Ամիրալ, Büyük Amiral (Türk Deniz Kuvvetleri), համարժեք է բանակի կամ ռազմաօդային ուժերի մարշալ կոչմանը,
  • օրամիրալ, համարժեք է բանակի ծովակալ կամ նավատորմի ծովակալ կոչմանը,
  • կորամիրալ, համարժեք է կորպուսի ծովակալ, տորմիղի կամ էսկադրայի ծովակալ, փոխ-ծովակալ կոչմանը,
  • թյումամիրալ, համարժեք է դիվիզիայի ծովակալ, էսկադրայի փոխ-ծովակալ կոչմանը,
  • թուղամիրալ, համարժեք է բրիգադի ծովակալ կամ դեր-ծովակալ կոչմանը։

Թուրքիայի ռազմածովային ուժերի ավագ սպայակազմը (նավապետները)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ռազմածովային ուժերում ավագ սպայակազմը կրում է նավապետական կոչումներ՝

  • դենիզ ալբայ, բառացիորեն նշանակում է ծովային գնդապետ, համարժեք է շատ երկրների ռազմածովային ուժերի 1-ին դասի նավապետի կոչմանը,
  • դենիզ յարբայ, բառացիորեն նշանակում է ծովային փոխգնդապետ, համարժեք է շատ երկրների ռազմածովային ուժերի 2-րդ դասի նավապետի կոչմանը,
  • դենիզ բինբաշի, բառացիորեն նշանակում է ծովային մայոր կամ ծովային հազարապետ, համարժեք է շատ երկրների ռազմածովային ուժերի 3-րդ դասի նավապետի կոչմանը։

Թուրքիայի ռազմածովային ուժերի կրտսեր սպայակազմը (նավային սպաները)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ռազմածովային ուժերում կրտսեր սպայակազմը կրում է նավասպայական կոչումներ՝

  • դենիզ յուզբաշի, բառացիորեն նշանակում է ծովային կապիտան կամ ծովային հարյուրապետ, համարժեք է շատ երկրների ռազմածովային ուժերի փոխնավապետի կամ կապիտան-լեյտենանտի կոչմանը,
  • դենիզ ուսթեղմեն, բառացիորեն նշանակում է ծովային ավագ լեյտենանտ,
  • դենիզ թեղմեն, բառացիորեն նշանակում է ծովային լեյտենանտ,
  • դենիզ ասթեղմեն, բառացիորեն նշանակում է ծովային կրտսեր լեյտենանտ։

Թուրքիայի ռազմածովային ուժերի ենթասպայական և շարքային կազմը (նավազներ և նավաստիներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ռազմածովային ուժերի ենթասպայական և շարքային կազմի կոչումները ներկայացված են հետևյալ աղյուսակում.

Ենթասպաներ և շարքային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ցամաքային զորքերի ենթասպայական և շարքային կազմի կոչումները ներկայացված են հետևյալ աղյուսակում.

Կատեգորիաներ Ենթասպաներ Սերժանտներ և ավագներ Ժամկետային զինծառայողներ
(Կապրալներ և զինվորներ)
Army-TUR-OR-09.svg Army-TUR-OR-08.svg Army-TUR-OR-07a.svg Army-TUR-OR-07b.svg Army-TUR-OR-06a.svg Army-TUR-OR-06b.svg Army-TUR-OR-05.svg Army-TUR-OR-04.svg Տարբերանշան չունի
Թուրքական կոչումները Astsubay Kıdemli Başçavuş Astsubay Başçavuş Astsubay Kıdemli Üstçavuş Astsubay Üstçavuş Astsubay Kıdemli Çavuş Astsubay Çavuş Uzman Onbaşi Çavuş Onbaşi Er
Հնչողությունը Ասթսուբայ կըդեմլի բաշչավուշ Ասթսուբայ չաշչավուշ Ասթսուբայ կըդեմլի ուսթչավուշ Ասթսուբայ ուսթշավուշ Ասթսուբայ կըդեմլի չավուշ Ասթսուբայ չավուշ Ուզման օնբաշի Չավուշ Օնբաշի Էր
Հայերեն
համարժեքները
Ավագ ենթասպա Ենթասպա Կրտսեր ենթասպա Ավագ կամ
Գլխավոր սերժանտ
Ավագ սերժանտ Սերժանտ Մասնագետ տասնապետ Կապրալ Տասնապետ կամ
Ավագ զինվոր
Շարքային

Թուրքիայի ռազմածովային ուժերում ենթասպայական և շարքային անձնակազմը ուսադիրներ չի կրում, այլ միայն թևնիշներ, որոնց վրա ներկայացված է նրանց ռազմական կոչումը։ Թևնիշների ՛՛դաշտը՛՛ սև գույնի է։ Գալունները՝ արհեստավարժ կամ կադրային ենթասպայական կազմի համար ոսկեգույն են, իսկ ժամկետային պարտադիր զինծառայության զինծառայողների (շարքային կազմի) համար՝ կարմիր գույնի են։

Թուրքիայի ռազմածովային ուժերի ենթասպայական և շարքային կազմի (նավազներ և նավաստիներ) լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ժանդարմերիայի զորքերի զինադրոշը

Թուրքիայի ժանդարմերիայում ռազմական կոչումները հար և նման են Թուրքիայի ցամաքային զորքերում առկա ռազմական կոչումներին։ Տարբերությունը կայանում է նրանում, որ ժանդարմերիայում ամենաբարձր ռազմական կոչումը բանակի գեներալն է։ Սպաների ուսադիրները և ենթասպայական ու շարքային կազմի թևնիշները ևս նման են ցամաքային զորքերի ուսադիրներին ու թևնիշներին։ Սակայն կան նաև ժանդարմերիայի հատուկ թևնիշներ, որոնք տարբերակում են ժանդարմական զորքերի զինծառայողներին բանակի, այսինքն՝ ցամաքային զորքերի զինծառայողներից։

Ժանդարմերիայի սպաների կոչումները և ուսադիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն սպաների կոչումները և ուսադիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ սպաների կոչումները և ուսադիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրտսեր սպաների կոչումները և ուսադիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանդարմերիայի ենթասպաների և շարքային կազմի կոչումները և թևնիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ժանդարմերիայի ենթասպայական և շարքային կազմի կոչումները ներկայացված են հետևյալ աղյուսակում.

Ենթասպաներ և շարքային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ցամաքային զորքերի ենթասպայական և շարքային կազմի կոչումները ներկայացված են հետևյալ աղյուսակում.

Կատեգորիաներ Ենթասպաներ Սերժանտներ և ավագներ Ժամկետային զինծառայողներ
(Կապրալներ և զինվորներ)
Army-TUR-OR-09.svg Army-TUR-OR-08.svg Army-TUR-OR-07a.svg Army-TUR-OR-07b.svg Army-TUR-OR-06a.svg Army-TUR-OR-06b.svg Army-TUR-OR-05.svg Army-TUR-OR-04.svg Տարբերանշան չունի
Թուրքական կոչումները Astsubay Kıdemli Başçavuş Astsubay Başçavuş Astsubay Kıdemli Üstçavuş Astsubay Üstçavuş Astsubay Kıdemli Çavuş Astsubay Çavuş Uzman Onbaşi Çavuş Onbaşi Er
Հնչողությունը Ասթսուբայ կըդեմլի բաշչավուշ Ասթսուբայ չաշչավուշ Ասթսուբայ կըդեմլի ուսթչավուշ Ասթսուբայ ուսթշավուշ Ասթսուբայ կըդեմլի չավուշ Ասթսուբայ չավուշ Ուզման օնբաշի Չավուշ Օնբաշի Էր
Հայերեն
համարժեքները
Ավագ ենթասպա Ենթասպա Կրտսեր ենթասպա Ավագ կամ
Գլխավոր սերժանտ
Ավագ սերժանտ Սերժանտ Մասնագետ տասնապետ Կապրալ Տասնապետ կամ
Ավագ զինվոր
Շարքային

Թուրքիայի ժանդարմերիայում ենթասպայական և շարքային անձնակազմը ուսադիրներ չի կրում, այլ միայն թևնիշներ, որոնց վրա ներկայացված է նրանց ռազմական կոչումը։ Թևնիշների ՛՛դաշտը՛՛ կանաչ գույնի է։ Գալունները՝ ՛՛Ավագ ենթասպայից՛՛ մինչև ՛՛Սերժանտ՛՛ ոսկեգույն են, իսկ ՛՛Կրտսեր սերժանտից՛՛ կամ ՛՛Մասնագետ տասնապետից՛՛ մինչև ՛՛Շարքայինը՛՛ կարմիր գույնի են։

Առափնյա պահպանության հրամանատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի առափնյա պահպանության զինադրոշը

Թուրքիայի առափնյա պահպանության զինծառայողների տարբերանշանները նույնական են Թուրքիայի ռազմածովային ուժերի զինծառայողների տարբերանշաններին։ Այստեղ սպայակազմը և ավագ ենթասպաները կրում են և՛ ուսադիրներ, և՛ թևնիշներ, որոնց վրա պատկերված են նրանց կոչումներին համապատասխան տարբերանշաններ, իսկ սերժանտական և շարքային կազմը կրում է միայն թևնիշներ՝ իրենց կոչումներին համապատասխան տարբերանշաններով։[5]

Թուրքիայի առափնյա պահպանության զինադրոշի նարնջագույն պաստառի վրա պատկերված է աջ վերին անկյունը ձախ ստորին անկյունին միացնող սև երիզ և մյուս երկու անկյուններում՝ 2 սպիտակ աստղ։ Դա նշանակում է, որ Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր հրամանատարը 2-աստղանի ծովակալ է, այսինքն՝ ՛՛թյումամիրալ՛՛, ինչը համարժեք է ցամաքային զորքերի կամ ռազմաօդային ուժերի ՛՛դիվիզիայի գեներալին՛՛ կամ ՛՛գեներալ լեյտենանտին՛՛։

Թուրքիայի առափնյա պահպանության բարձրագույն սպայակազմը (ծովակալները)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի առափնյա պահպանությունում, ինչպես և Թուրքիայի ռազմածովային ուժերում բարձրագույն սպայակազմը կրում է ծովակալական կոչումներ, սակայն այստեղ բարձրագույն ռազմական կոչումը սկսվում է ՛՛թյումամիրալից՛՛.[5]

  • թյումամիրալ, համարժեք է դիվիզիայի ծովակալ, էսկադրայի փոխ-ծովակալ կոչմանը,
  • թուղամիրալ, համարժեք է բրիգադի ծովակալ կամ դեր-ծովակալ կոչմանը։

Թուրքիայի առափնյա պահպանության ավագ սպայակազմը (նավապետները)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի առափնյա պահպանությունում, ինչպես և Թուրքիայի ռազմածովային ուժերում ավագ սպայակազմը կրում է նավապետական կոչումներ՝[5]

  • դենիզ ալբայ, բառացիորեն նշանակում է ծովային գնդապետ, համարժեք է շատ երկրների ռազմածովային ուժերի 1-ին դասի նավապետի կոչմանը,
  • դենիզ յարբայ, բառացիորեն նշանակում է ծովային փոխգնդապետ, համարժեք է շատ երկրների ռազմածովային ուժերի 2-րդ դասի նավապետի կոչմանը,
  • դենիզ բինբաշի, բառացիորեն նշանակում է ծովային մայոր կամ ծովային հազարապետ, համարժեք է շատ երկրների ռազմածովային ուժերի 3-րդ դասի նավապետի կոչմանը։

Թուրքիայի առափնյա պահպանության կրտսեր սպայակազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի առափնյա պահպանությունում, ինչպես և Թուրքիայի ռազմածովային ուժերում կրտսեր սպայակազմը կրում է նավասպայական կոչումներ՝[5]

  • դենիզ յուզբաշի, բառացիորեն նշանակում է ծովային կապիտան կամ ծովային հարյուրապետ, համարժեք է շատ երկրների ռազմածովային ուժերի փոխնավապետի կամ կապիտան-լեյտենանտի կոչմանը,
  • դենիզ ուսթեղմեն, բառացիորեն նշանակում է ծովային ավագ լեյտենանտ,
  • դենիզ թեղմեն, բառացիորեն նշանակում է ծովային լեյտենանտ,
  • դենիզ ասթեղմեն, բառացիորեն նշանակում է ծովային կրտսեր լեյտենանտ։

Թուրքիայի առափնյա պահպանության ենթասպայական և շարքային կազմը (նավազներ և նավաստիներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի առափնյա պահպանության ենթասպայական և շարքային կազմի կոչումները ներկայացված են հետևյալ աղյուսակում.

Կատեգորիաներ Ենթասպաներ Սերժանտներ և ավագներ Ժամկետային զինծառայողներ
(Կապրալներ և զինվորներ)
Army-TUR-OR-09.svg Army-TUR-OR-08.svg Army-TUR-OR-07a.svg Army-TUR-OR-07b.svg Army-TUR-OR-06a.svg Army-TUR-OR-06b.svg Army-TUR-OR-05.svg Army-TUR-OR-04.svg Տարբերանշան չունի
Թուրքական կոչումները Astsubay Kıdemli Başçavuş Astsubay Başçavuş Astsubay Kıdemli Üstçavuş Astsubay Üstçavuş Astsubay Kıdemli Çavuş Astsubay Çavuş Uzman Onbaşi Çavuş Onbaşi Er
Հնչողությունը Ասթսուբայ կըդեմլի բաշչավուշ Ասթսուբայ չաշչավուշ Ասթսուբայ կըդեմլի ուսթչավուշ Ասթսուբայ ուսթշավուշ Ասթսուբայ կըդեմլի չավուշ Ասթսուբայ չավուշ Ուզման օնբաշի Չավուշ Օնբաշի Էր
Հայերեն
համարժեքները
Ավագ ենթասպա Ենթասպա Կրտսեր ենթասպա Ավագ կամ
Գլխավոր սերժանտ
Ավագ սերժանտ Սերժանտ Մասնագետ տասնապետ Կապրալ Տասնապետ կամ
Ավագ զինվոր
Շարքային

Թուրքիայի առափնյա պահպանությունում սերժանտական և շարքային անձնակազմը ուսադիրներ չի կրում, այլ միայն թևնիշներ, որոնց վրա ներկայացված է նրանց ռազմական կոչումը։ Թևնիշների ՛՛դաշտը՛՛ սև գույնի է, ինչպես ռազմածովային ուժերում։ Գալունները՝ արհեստավարժ կամ կադրային ենթասպայական կազմի համար ոսկեգույն են, իսկ ժամկետային պարտադիր զինծառայության զինծառայողների (շարքային կազմի) համար՝ կարմիր գույնի են։[5]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OF3, OF2 & OR2, այսինքն՝ «բինբաշի», «յուզբաշի» և «օնբաշի» կոչումները բառացիորեն թարգմանվում են համապատասխանաբար՝ «հազարյակի հրամանատար» կամ «հազարապետ», «հարյուրյակի հրամանատար» կամ «հարյուրապետ» և «տասնյակի հրամանատար» կամ «տասնապետ»:
  2. OF3, OF2 & OR2, այսինքն՝ «բինբաշի», «յուզբաշի» և «օնբաշի» կոչումները բառացիորեն թարգմանվում են համապատասխանաբար՝ «հազարյակի հրամանատար» կամ «հազարապետ», «հարյուրյակի հրամանատար» կամ «հարյուրապետ» և «տասնյակի հրամանատար» կամ «տասնապետ»:
  3. OF3, OF2 & OR2, այսինքն՝ «բինբաշի», «յուզբաշի» և «օնբաշի» կոչումները բառացիորեն թարգմանվում են համապատասխանաբար՝ «հազարյակի հրամանատար» կամ «հազարապետ», «հարյուրյակի հրամանատար» կամ «հարյուրապետ» և «տասնյակի հրամանատար» կամ «տասնապետ»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]