Թուրքիայի ավիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքական ավիաուղիների օդանավները։

Թուրքիան ավիացիոն խոշոր կենտրոն է Եվրոպայի և Միջին Արևելքի խաչմերուկում։ Թուրքական օդանավակայանները տարանցիկ օդանավակայաններ են Արևմտյան կիսագնդից և Եվրոպայից դեպի Միջին Արևելք և Հեռավոր Ասիա թռիչքների համար[1]։

Ավիաընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Թուրքիայում ավիաընկերությունների շուկան ազատականացվել է։ Մինչ այդ, միայն պետական ընկերությունները ունեին թույլտվություն՝ սպասարկելու հանրապետության օդանավակայանները։ 1983 թվականին ընդունված «Քաղաքացիական ավիացիայի մասին» օրենքով այդ թույլտվությունը տրվեց նաև մասնավոր ընկերություններին։ Կարգավորիչ քաղաքականության ներդրումը էականորեն ձախողեց մրցակցային միջավայրը և դրոշակակիր Թուրքական պետական ավիաուղիների (Turkish Airlines) հնարավորություններն էլ ավելի ընդլայնվեցին։ Եվ միայն 2003 թվականին շուկա մուտք գործելու խոչընդոտը էականորեն հարթվեց՝ ստեղծելով պայմաններ մրցակցային գործունեության համար, չնայած որ Թուրքական ավիաուղիները շարունակում էր ստանալ եկամուտ՝ պետության անմիջական օգնության արդյունքում[2]։

2015 թվականին սպասարկելով 61․8 միլիոն ուղևորների, Թուրքական ավիաուղիներն այսօր աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է՝ հատկապես սպասարկված օտարերկրյա ուղևորների թվաքանակով։ 2015 թվականի փետրվարի դրությամբ, ավիաընկերությունն սպասարկում է շուջ 280 ուղղություններ Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ամերիկայում։ Այդ ցուցանիշներով ավիաընկերությունն աշխարհում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը[3] և առաջինը՝ սպասարկված պետությունների թվաքանակով[4]։

Օդանավակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2000-ական թվականներից, երկրում մեծապես զարգացել է քաղաքացիական ավիացիան և դրա ենթակառուցվածքները։ Այդ նույն ժամանակահատվածում քաղաքացիական ավիացիան Թուրքիայում երկրագնդի միջին ցուցանիշից զարգացել է շուրջ 10 անգամ արագ։ Եթե 2003 թվականի դրությամբ Թուրքիայի օդանավակայանները սպասարկել են 34 միլիոն ուղևորների, ապա 2010 թվականին այդ թիվը հասել է 105 միլիոնի, որոնց 52 %-ը կազմել են միջազգային չվերթները[5]։ 2012 թվականին թուրքական օդանավակայանները սպասարկել են 130 միլիոն ուղևորների՝ դարձնելով այն 6-րդ ամենամեծ ավիացիոն շուկան Եվրոպայում[6]։

2015 թվականին Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը սպասարկել է 61․8 միլիոն ուղևորների։ Այդ ցուցանիշով օդանավակայանը դարձել է աշխարհի 11-րդ ամենածանրաբեռնված օդանավակայանը[7]։ Աթաթուրքի անվան օդանավակայանին 2018 թվականի վերջին փոխարինել է Ստամբուլի օդանավակայանը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին։ Լինելով աշխարհի ամենամեծ օդանավակայանը, նախատեսվում է 2019-2020 թվականներին սպասարկել 90 միլիոն ուղևորների։ Հետագայում կառուցվելու են նաև երկու նոր տերմինալներ, որոնք հնարավորություն կտան օդանավակայանին տարեկան սպասարկել մինչև 150 միլիոն ուղևորների[8]։ Նախատեսվում է, որ 2035 թվականին նոր օդանավակայանը կլինի նաև ամենամեծը՝ ուղևորափոխադրումների թվաքանակով։ Ըստ տարբեր հաշվարկների, օդանավակայանը կկարողանա տարեկան սպասարկել մինչև 260 միլիոն ուղևորների[9]։

Տրանսպորտի նախկին նախարար Բինալի Յըլդըրըմի օրոք, Թուրքիայում բացվել են մի շարք օդանավակայաններ, այդ թվում Զոգնգուլդաքի և Շանլըուրֆայի օդանավակայանները։ 2007 թվականին էլ բացվել է Հաթայի օդանավակայանը։ 2008 թվականին բացվել է Ամասիայի Մերզիֆոն օդանավակայանը, մինչդեռ Գազիփաշա օդանավակայանը, որն սպասարկում է Անթալիան և Չանաքքալեն սպասարկող Գյոքչեադա օդանավակայանը բացվել են 2010 թվականին։ Աֆիոն-Կարահիսարը, Ուշաքը և Քյութահյան սպասարկող Զաֆեր օդանավակայանը բացվել է 2012 թվականին։ Նույն թվականին է բացվել նաև Իգդիրի օդանավակայանը, իսկ Շըրնաքի օդանավակայանը բացվել է 2013 թվականին[10]։ Մալաթիայի Էրհաչ և Քոջայելիի Ջենգիզ Թոփել օդանավակայանները նախկինում եղել են ռազմական ավիաբազաներ, որոնք քաղաքացիական ավիացիայի համար բացվել են, համապատասխանաբար, 2007 և 2011 թվականներին։ Իզմիրի Ադնան Մենդերեսի օդանավակայանի նոր միջազգային տերմինալը բացվել է 2006 թվականին, իսկ 2014 թվականին էլ բացվել է ներպետական թռիչքների տերմինալը[11]։ Երզնկայի և Մարդինի օդանավակայանների նոր տերմինալների մասնաշենքերը բացվել են 2011 թվականին, իսկ 2012 թվականին՝ Միլաս Բոդրում օդանավակայանի նոր միջազգային տերմինալը։

Նույն ժամանակաշրջանում, մի շարք օդանավակայաններ վերանորոգվել են[12], ներառյալ Թոքաթի, Մարաշի, Սիվասի, Չանաքքալեի, Բալըքեսիրի և Կարսի օդանավակայանները, որոնք վերաբացվել են 2006 և 2007 թվականներին[13][14][15]։ Բալըքեսիրի Քոջա Սեյիտ և Կաստամոնուի օդանավակայանների շինարարությունները ավարտվել են, համապատասխանաբար, 2010 և 2013 թվականներին։

Օդանավակայանների շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանների ոլորտում «Limak İnşaat» շինարարական ընկերությունը համարվում է տարածաշրջանի առաջատար ընկերություններից մեկը։ 2007 թվականին, «Limak İnşaat»-ը, ֆրանսիական «Aéroport de Lyon» ընկերության հետ համատեղ, շահել է Պրիշտինայի միջազգային օդանավակայանի շինարարության համար հայտարարված մրցույթը[16]։ 2015 թվականին ընկերությունը շահել է Քուվեյթի միջազգային օդանավակայանի նոր տերմինալի կառուցման մրցույթը[17]։ «Limak İnşaat»-ը նաև այն ընկերություններից մեկն էր, որը շահել էր Ստամբուլի օդանավակայանի շինարարության մրցույթը[8]։

Ինքնաթիռաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչը, որը Թուրքիայի ռազմաօդային արդյունաբերության արտադրանքն է։

Թուրքիան, դեռևս Հանրապետության հիմնադրման ժամանակներից, ձգտել է ստեղծել ավիատիեզերական ազգային արդյունաբերություն։ Այսօր, Թուրքիայի ինքնաթիռաշինական արդյունաբերության հիմնական օջախը Թուրքիայի ավիատիեզերական ընկերությունն է (TUSAŞ), որը հիմնադրվել է միայն 1984 թվականին։ Նմանատիպ նախորդ մարմինը հիմնվել է 1973 թվականին՝ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությանը կից[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Civilian Aerospace». Turkey Investment and Business Guide Volume 1 Strategic and Practical Information. Washington, D.C.: International Business Publications. 2015. էջ 99 f. ISBN 978-1-329-18235-6.
  2. Erik den Hartigh; Hatice Küçükönal (2012). «The Turkish aviation system and the strategy of Turkish Airlines». In R. Curran; և այլք: (eds.). Air Transport and Operations: Proceedings of the Third International Air Transport and Operations Symposium 2012. Amsterdam: IOS Press. էջեր 231–245. ISBN 978-1-61499-118-2.
  3. «Turkish Airlines again expands its network» (Press release). Turkish Airlines. 2014 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  4. Gunnar Garfors (2013 թ․ մարտի 5). «These Airlines Fly to Most Countries». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  5. «Civilian Aerospace». Turkey Transportation Policy and Regulations Handbook - Strategic. Washington, D.C.: International Business Publications. 2015. էջ 60 f. ISBN 978-1-329-16459-8.
  6. The Report: Turkey 2013. Oxford Business Group. 2013. էջ 153. ISBN 978-1-907-06580-4.
  7. «2015 Airport Traffic Statistics» (PDF). Port Authority of New York and New Jersey. 2016 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  8. 8,0 8,1 «World's biggest airport under construction in Istanbul». The Worldfolio. 2015 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  9. Hofmann, Kurt (2016 թ․ ապրիլի 20). «Kotil: Istanbul New Airport to be world's largest». Air Transport World. «By 2035, the New Airport should serve 260 million passengers annually, making it the world's largest airport, Turkish Airlines president and CEO Temel Kotil told ATW.» «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  11. «266 milon Euro'luk Adnan Menderes İç Hatlar Terminali hizmete girdi».
  12. SHGM. «Türkiye'de Atıl Havaalanı Kalmayacak. - Sivil Havacılık Genel Müdürlüğü».
  13. «Kahramanmaraş Havaalanı uçuşlara açıldı». www.airporthaber.com.
  14. SHGM. «Tokat Havaalanı, yeniden hizmete açıldı... - Sivil Havacılık Genel Müdürlüğü».
  15. SHGM. «Çanakkale Havaalanı yeniden hizmete açıldı. - Sivil Havacılık Genel Müdürlüğü».
  16. Ali Aslan Kiliç (2010 թ․ օգոստոսի 14). «Kosovo to open to world with Turkish-built airport». Today's Zaman. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  17. «Limak to construct new terminal at Kuwait International Airport». Daily Sabah. 2015 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  18. Sören Eriksson (2016). «Newly industrialising economies and the aircraft industry: economic and industrial policy views in Asia». In Eriksson; Steenhuis (eds.). The Global Commercial Aviation Industry. Routledge. էջ 236. ISBN 978-0-415-81821-6.