Թորոս Ռասթկելենյան
| Թորոս Ռասթկելենյան ֆր.՝ Toros Rasguélénian և Թորոս Ռասթկելենեան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 12, 1934[1] |
| Ծննդավայր | Հալեպ, Սիրիա[1] |
| Մահացել է | հուլիսի 29, 2020[2][1] (85 տարեկան) |
| Վախճանի վայրը | Ռոման սյուր Իզեր[1] |
| Քաղաքացիություն | |
| Ստեղծագործություն(ներ) | Սայաթ-Նովայի կիսանդրի, Հայոց ցեղասպանության հուշարձան, Եղեռնի զոհերի հուշարձան և Genocide stele in Vienne? |
| Մասնագիտություն | քանդակագործ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Կայք | toros-sculpteur-galerie-art.com |
Թորոս Ռասթկելենյան, Թորոս - Թորոս Ռասթ - Կլան (դեկտեմբերի 12, 1934[1], Հալեպ, Սիրիա[1] - հուլիսի 29, 2020[2][1], Ռոման սյուր Իզեր[1]), սփյուռքահայ քանդակագործ, Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի գրականության, գիտության և արվեստների ակադեմիայի անդամ (2003)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորոս Ռասթկելենյանն արմատներով Արևմտյան Հայաստանի Ուրֆա քաղաքից է, ծնվել է Հալեպում 1934 թվականին։ Հորից ժառանգել է պղնձագործի ավանդական արհեստը, զբաղվել դրվագումով և արձանագործությամբ[3]։
1966 թվականին «Ազատագրված արաբ կինը» միջազգային մրցույթում Թորոսի յոթմետրանոց «Ազատության ջահ» արձանը շահել է առաջին մրցանակը և տեղադրվել Հալեպի հրապարակներից մեկում։
1967 թվականից բնակվում է Դրոմ դեպարտամենտի Ռոման քաղաքում։ 1968 թվականից ցուցադրվում է Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների պատկերասրահներում և ցուցահանդեսներում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորոսի բրոնզե և պղնձե մոնումենտալ 15 քանդակներ տեղադրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում (Հայոց ցեղասպանությունը դատապարտող՝ Մարսելի, Էքս Ան Պրովանսի, Վալանսի, Վիենի և Սենտ Էտիենի կոթողները և այլն), որոնք առանձնանում են մետաղամշակման նրբությամբ և խիստ ընդհանրացված ծավալաձևերով («Սրնգահարը», բրոնզ, 1978, տեղադրվել է Ռոմանի փոքրիկ հրապարակում, «Ընտանիք», բրոնզ, 1999, «Սիրեն», համաձուլվածք, 2001 և այլն)[4]։
Կերտել է նաև դիմաքանդակներ՝ «Սայաթ-Նովա», «Ստեփան Շահումյան», «Գալուստ Գյուլբենկյան» և այլն։
2009 թվականի հոկտեմբերի 16-ին Թորոսի կերտած Սայաթ-Նովայի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում[5]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[6]։
- Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի I և II աստիճանների շքանշանակիր է (1984, 2000)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 2,2 Մահացել է ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը
- ↑ Թորոս Ռասթկելենյան
- ↑ Թորոս - Թորոս Ռասթ - Կլան, Թորոս Ռասթկելենյան
- ↑ «Սայաթ-Նովայի» բրոնզաձույլ կիսանդրին` Սայաթ-Նովա - Խանջյան խաչմերուկում
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թորոս Ռասթկելենյանի պաշտոնական կայքը Արխիվացված 2014-12-18 Wayback Machine
- Փաստավավերագրական ֆիլմ Թորոս Ռասթկելենյանի մասին
- Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է հայ արվեստագետների համատեղ ցուցահանդեսը(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորոս Ռասթկելենյան» հոդվածին։ |
| ||||||