Թորոս Մակարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորոս Մակարյան
Ծնվել էհունվարի 30, 1958(1958-01-30)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՎ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն

Թորոս Կոստանդի Մակարյան (հունվարի 30, 1958(1958-01-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ ՀՀ բժշկական ծառայության պահեստի կապիտան (1993 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, վերապատրաստվել Խարկովի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (1989 թվական)։ 1992-1994 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։ 1981-1996 թվականներին աշխատել է Բ. Ֆանարջյանի անվան ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում, Աբովյանի հանրապետական տուբերկուլոզային կլինիկական հիվանդանոցում, Արտաշատի շրջանի Ջրաշեն գյուղի տեղամասում, Երևանի 2-րդ ծննդատանը, 1996 թվականից՝ Երևանի Ուրոլոգիայի կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։

1991 թվականին կամավոր մեկնել է Ստեփանակերտ, Հադրութ, Քելբաջար, Մարտակերտ, Ֆիզուլիի կենտրոնական և ռազմադաշտային շարժական հոսպիտալներում մասնակցել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների վիրահատություններին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։