Թոուհիդի Թաբարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոուհիդի Թաբարի
توحیدی طبری
Towhidi Tabari 2014 conf.jpg
Ծնվել էհունիսի 15, 1964(1964-06-15) (55 տարեկան)
ԾննդավայրԲաբոլ, Մազանդարան, Իրան
Քաղաքացիություն{{{2}}} Փարիզ, Ֆրանսիա
ԱզգությունՄազանդարանցիներ
Մասնագիտություննկարիչ, դիզայներ, մանրանկարիչ, գրաֆիկական դիզայներ և գեղագիր
Towhidi Tabari Վիքիպահեստում

Թոուհիդի Թաբարի (պարս. توحیدی طبری) (ծնվել է 1964 հունիսի 15-ին Իրանի Բաբոլ քաղաքում ), պարսիկ արվեստագետ, մասնագիտացված վայելչագրության և նկարչության մեջ, այժմ բնակվում է Փարիզում։ Իրանական վայելչագիրների կազմակերպության անդամ է, ինչպես նաև UNESCO-ին կից Գեղարվեստի Միջազգային կազմակերպության, Ֆրանսիայի Արվեստագետների Տան և Իրանական Արվեստի Նախարարության Գեղարվեստի Կենտրոնի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոուհիդի Թաբարին սկսել է վայելչագրություն սովորել 14 տարեկան հասակում (1977) Մ. Ֆերասատի և Մ. Ֆալլահի հետ իր ծննդավայր Բաբոլում։ Այնուհետև 19 տարեկանում նա ընդունվում է Թեհրանի Վայելչագրության Ինստիտուտը, որտեղ նա սովորում է վարպետներ Ամիրխանի և Քաբոլիի հետ մինչև 1988 թվականը, միաժամանակ ուսումնասիրելով գեղարվեստը, գրաֆիկան և պարսկական ավանդական արվեստները։ Թոուհիդի Թաբարին վայելչագրության մեջ Նաստալիք և Շեկաստեհ ուղղությունների մասնագետ է։ Լինելով ճանաչված միջազգային վայելչագիր, նա 1987 թվականից սկսած կազմակերպել է 50-ից ավելի անհատական ցուցահանդեսներ Ամերիկայում, Ասիայում և Իրանում, ինչպես նաև մասնակցել է 100-ից ավելի ազգային, միջազգային և կոլեկտիվ ցուցահանդեսների։

Նա բազմաթիվ փառատոների դափնեկիր է, այդ թվում՝

  • Թեհրանի Ժամանակակից Արվեստների Թանգարանի պարգևագիր, Իրան, 1999
  • Լիբանանի Գեղարվեստի Դպրոցի դիպլոմ և շքանշան, 2002
  • Նախագահ Ժակ Շիրակի կողմից շնորհակալական նամակ, 2003
  • Յեղղ քաղաքի Կայեբոթ շքանշան, 2004
  • Զագրեբի Գեղարվեստի Ակադեմիայի պարգևագիր, 2004

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]