Թոմաս Մյուրե
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 16, 1973[1] (49 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սարպսբորգ, Նորվեգիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 188 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Թոմաս Մյուրե (նորվ.՝ Thomas Harald Myhre հոկտեմբերի 16, 1973[1], Սարպսբորգ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, խաղում է դարպասապահի դիրքում։ Հանդես է եկել Նորվեգիայի ազգային հավաքականում։ 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի առաջնությունների մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մյուրեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Մոսե» ֆուտբոլային ակումբում, հետագայում՝ 1993 թվականին, տեղափոխվել է «Վիկինգ» ֆուտբոլային ակումբ։ Երիտասարդ դարպասապահը ոչ միայն խաղում էր ակումբի հիմնական կազմում, այլ նաև Նորվեգիայի երիտասարդական հավաքականում։ Մյուրեն բաց է թողել 1996 թվականի մրցաշրջանը վնասվածքի պատճառով, իսկ 1997 թվականին տեղափոխվել է անգլիական «Էվերթոն»։
Էվերթոնում Մյուրեն «Համար առաջին» դարպասապահն էր։ 1999 թվականին ունենալով ֆինանսական խնդիրներ, նա որոշեց փոխել ակումբը։ Մյուրեն Անգլիայի Շոտլանդիայի և Դանիայի ուշադրության կենտրոնում էր։ 2001 թվականին տեղափոխվել է թուրքական «Բեշիկթաշ», բայց մեկ մրցաշրջան անց դուրս է եկել ակումբից և վերադարձել Անգլիա։ 2002 թվականի հուլիսին Մյուրեն «Սանդերլենդի» ֆուտբոլիստ էր։ Այնտեղ նա ստիպված է եղել նստել պահեստայինների նստարանին, այդ իսկ պատճառով վարձակալության է դուրս եկել։ Սյորենսենի հեռացումից հետո Մյուրեն անցկացրել է 2004/2005 մրցաշրջանը, խաղալով 31 խաղ։
2005 թվականի հունիսին Մյուրեի պայմանագիրը «Սանդերլենդի» հետ ավարտվեց։ 2005 թվականի հուլիսի 21-ին Մյուրեն տեղափոխվեց «Ֆրեդրիկստադ»։ 2005 թվականի օգոստոսի 8-ին նա երկամյա պայմանագիր ստորագրեց «Չարլտոն Ատլետիկի» հետ։ 2006/2007 մրցաշրջանում Մյուրեն համարվում էր ակումբի «համար երկրորդ» դարպասապահը (առաջինը Սքոթ Կարսոնն էր)։
2007 թվականին Մյուրեն վերադարձավ «Վիկինգ» ֆուտբոլային ակումբ։ Նա վնասվածքի պատճառով շատ խաղ չխաղաց, և բաց թողեց 2008 թվականի մրցաշրջանը։ 2010 թվականի փետրվարին ակումբը խզեց պայմանագիրւ Մյուրեի հետ, այդ իսկ պատճառով Մյուրեն տեղափոխվեց «Կոնգսվիգեր» ակումբ։
Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական հավաքականում Մյուրեն անցկացրել է 27 հանդիպում։ Նորամուտը կայացել է 1998 թվականի ապրիլի 22-ին Կոպենհագենում, Դանիայի հետ կայացած խաղում։ Խաղում Նորվեգիան 2:0 հաղթել է Դանիային։ Այդ խաղից հետո Մյուրեին ընտրեցին հանդես գալու 1998 թվականի աշխարհի առաջնությանը։ 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում նա անցկացրել է 3 խաղ։ Խաղացել է Իսպանիայի, Սլովենիայի դեմ (Մյուրեն ոչ մի գնդակ չի ընդունել սեփական դարպասը) և Հարավսլավիայի դեմ որտեղ Սավո Միլոշեվիչը դարձավ գոլի հեղինակ։ 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում Մյուրեն վնասվածքի պատճառով խաղացել է ընդամենը 1 խաղ։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում Մյուրեն 12 խաղից խաղացել է 11-ը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «The Norway Post : Football: Turkey — Norway 2-2»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին։ Վերցված է 2016-10-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
|
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նորվեգիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Նորվեգացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Քրիսթալ Փելասի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- Բիրմինգհեմ Սիթիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ