Թոմաս Կարվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Կարվեր
Ծնվել էմարտի 25, 1865(1865-03-25)[1]
Այովա, ԱՄՆ կամ Kirkville, Ուապելո շրջան, Այովա, ԱՄՆ
Մահացել էմարտի 8, 1961(1961-03-08)[1] (95 տարեկան)
Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերԿոռնելի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Եղել է գիտական ղեկավարԱլբերտ Բենեդիկտ Վուլֆ և Վանդերվեեր Կաստիս[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Thomas Nixon Carver Վիքիպահեստում

Թոմաս Նիկսոն Կարվեր (անգլ.՝ Thomas Nixon Carver, մարտի 25, 1865(1865-03-25)[1], Այովա, ԱՄՆ և Kirkville, Ուապելո շրջան, Այովա, ԱՄՆ - մարտի 8, 1961(1961-03-08)[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Հարվարդի համալսարանի պոլիտէկոնոմիայի պրոֆեսոր, 1916 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասը ծնվել է 1865 թվականի մարտի 25-ին, Այովա նահանգի Կիրքսվիլ գյուղից երեք մղոն արևելք գտնվող ֆերմայում։ Թոմասը ընտանիքի տաս երեխաներից յոթերորդն էր[5]։

Թոմասը 1891 թվականին բակալավրի աստիճան է ստացել Այովայի Ուեսլեյան քոլեջում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ Այնուհետև Ջոնս Հոփքինսի համալսարանում ուսանել է Ջոն Բեյթս Քլարկի և Ռիչարդ Էլիի մոտ։ 1894 թվականին Կոռնելի համալսարանում դոկտորի աստիճան է ստացել[5]։

Բեռլինի քոլեջում դասավանդել է տնտեսություն և սոցիոլոգիա։ 1902 թվականից մինչև 1935 թվականը Հարվարդի համալսարանում եղել է քաղաքական տնտեսության պրոֆեսոր։ Կարվերը 1909-1913 թվականներին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի քարտուղարն ու գանձապահը և 1916 թվականին ընտրվել է նախագահ[5]։

Հիմնական ներդրումը գիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին լույս է տեսել Թոմաս Կարվերի «Առաջարկ արդյունաբերական դեպրեսիաների տեսության համար» հոդվածը[6], որում նա առաջին անգամ նկարագրել է ակսելերացիայի սկզբունքը[7]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Mathematics Genealogy Project — 1997.
  4. Карвер Томас Никсон // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978. .
  5. 5,0 5,1 5,2 Carver T.N. Recollections of an Unplanned Life // The Ward Ritchie Press. —Los Angeles, 1949. — P. 5.
  6. Carver T.M. A Suggestion for a Theory of Industrial Depressions // Quarterly Journal of Economics. — May 1903. — № 17. — P. 497-500.
  7. Хансен Э. Экономические циклы и национальный доход // Классики кейнсианства:в 2-х т. —М.:Экономика, 1997. — Т. 2. — С. 158. — ISBN 5-282-01823-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Կարվեր» հոդվածին։