Թոմաս Բերթոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Բերթոլդ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 12, 1964(1964-11-12)[1] (59 տարեկան)
Ծննդավայր Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Թոմաս Բերթոլդ (գերմ.՝ Thomas Berthold, նոյեմբերի 12, 1964(1964-11-12)[1], Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, խաղացել է որպես պաշտպան և կիսապաշտպան։ 1985-1994 թվականներին խաղացել է 62 միջազգային խաղ Արևմտյան և միավորված Գերմանիայի կազմում[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերթոլդը ծնվել է Հանաուում, Հեսսենում։

1982-1987 թվականներին նա անցկացրել է Բունդեսլիգայի 322 հանդիպում՝ խփելով 22 գոլ Այնտրախտի Ֆրանկֆուրտի կազմում[3]։

1987-1991 թվականներին Թոմասը խաղացել է Իտալիայում։ Հելլաս Վերոնա (1987-1989) և Ռոմա (1989-1991) ակումբների համար։ Դրանից հետո նա վերադարձել է Գերմանիա և կարիերան շարունակել Բավարիայում (1991-1993) և Շտուտգարտում (1993-2000)։ Բերթոլդը Թուրքիայի առաջնությունում իր վերջին մրցաշրջանն անցկացրել է «Ադանասպորի» կազմում՝ ավարտելով այն 2001 թվականի հունվարի 15-ին։

1985-1994 թվականներին Բերթոլդը հրավիրվել է Գերմանիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 62 խաղ։ 1986 թվականին հավաքականի կազմում նա մասնակցել է աշխարհի առաջնությանը Մեքսիկայում և 1988 թվականին՝ Եվրոպայի առաջնությանը Արևմտյան Գերմանիայում։ Արևմտյան Գերմանիայի հավաքականի կազմում նա դարձել է 1990 թվականի աշխարհի չեմպիոն։ Նրա վերջին խաղը հավաքականի կազմում տեղի է ունեցել 1994 թվականի աշխարհի առաջնությունում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Доклад о работе пятого совещания Неофициальной консультативно-технической рабочей группы открытого состава по Глобальному реестру, Сеул, Республика Корея, 13–14 мая 2019 года». 2020. doi:10.4060/ca6916ru. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Thomas Berthold — Matches and Goals in Bundesliga». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Բերթոլդ» հոդվածին։