Թոթո Քարաջա
| Ծնվել է | մարտի 18, 1912[1][2] |
|---|---|
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | հուլիսի 22, 1992[1][2] (80 տարեկան) |
| Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
| Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
| Ամուսին(ներ) | Mehmet Karaca? |
| Երեխա(ներ) | Cem Karaca? |
Թոթո Քարաջա (թուրք.՝ Toto Karaca, իրական անունը՝ Իրմա Ֆելեքյան, մարտի 18, 1912[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 22, 1992[1][2], Ստամբուլ, Թուրքիա), թուրքական թատրոնի հայազգի[3]դերասանուհի, երգչուհի և պարուհի։ 1960 թվականին հիմնադրված Ստամբուլի թատրոնի հիմնադիրներից մեկն է[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոթո Քարաջան ծնվել է 1912 թվականի մարտի 18-ին՝ Կոստանդնուպոլիսում[6]։ Նրա պապը արևմտահայ բանաստեղծ Սիմոն Ֆելեքյանն է։ Հայրը պարսկահայ էր՝ Հարութ Մարութ, իսկ մայրը՝ Մարի Հրանուշ Ֆելեքյանը, պոլսահայ թատրոնի ճանաչված դերասանուհիներից մեկն էր։ Մանկության տարիներից Թոթո Քարաջան պարել սովորել է բալետի արտիստների մոտ և վաղ տարիքից՝ Իրմա Թոթո անունով հանդես է եկել օպերետներում ու մյուզիքլներում։ Խաղացել Կոստանդնուպոլսի տարբեր թատրոններում («Ջեմալ Սահիր», «Հալք օպերետ» և այլն)։ 1955 թվականից հանդես է եկել իր հիմնած «Իսթանբուլ թիյաթրոսա» թատերախմբում։ Ելույթներ է ունեցել թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն երգերի կատարումներով։ Թոթո Քարաջան 1947 թվականից նկարահանվել է նաև կինոնկարներում։
Մահացել է 1992 թվականի հուլիսի 22-ին[6] և թաղված է Ստամբուլում գտնվող Շիշլիի հայկական գերեզմանատանը[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին Թոթո Քարաջան ամուսնացել է ծագումով ադրբեջանցի, կինոյի ու թատրոնի դերասան Մեհմեդ Իբրահիմ Քարաջայի հետ։ Նրանց որդին հայտնի ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր և դերասան Ջեմ Քարաջան է (1945-2004 թթ.)[3]: Թոթո Քարաջան տիրապետում էր հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 «Toto Karaca» (Turkish). Biyografi. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Cem Karaca'nın hayat hikayesi» (Turkish). CNN Türk. 2016 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Mari Felekyan - Cem Karaca'nın şöhretli anneannesi» (Turkish). Bolsohays News. 2017 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 «Toto Karaca». IMDb. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
| ||||||