Jump to content

Թյուրքան Շորայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թյուրքան Շորայ
թուրքերեն՝ Türkân Şoray
Ծնվել էհունիսի 28, 1945(1945-06-28) (81 տարեկան)
ԾննդավայրԷյուփ, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոդերասանուհի, դերասանուհի, սցենարիստ և երգչուհի
Պարգևներ և մրցանակներ

Թյուրքան Շորայ (թուրք.` Türkân Şoray, հունիսի 28, 1945(1945-06-28), Էյուփ, Ստամբուլի մարզ, Թուրքիա), չերքեզական ծագումով[1] թուրք դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր։

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թյուրքան Շորայը ծնվել է Ստամբուլի նահանգի Էյուպ շրջանում։ Բացի նրանից, ընտանիքում մեծանում էին նաև նրա երկու քույրերը։ Կրտսեր դստեր ծնվելուց հետո, նրա ծնողները ամուսնալուծվել են, որից հետո երեխաների խնամքով զբաղվել է մայրը։ Ֆաթիհում գտնվող իմամ Հաթիփի օրիորդաց լիցեյն ավարտելուց հետո, հայտնի դերասանուհի Էմել Յիլդիզի աջակցությամբ, իր առաջին քայլերն է կատարել կինոնկարահանման հրապարակում։

Առաջին անգամ նկարահանվել է 1960 թվականին՝ 15 տարեկանում, «Սիրո քամին» կինոնկարում։ Ֆիլմի հաջողությունը առիթ հանդիսացավ, որպեսզի նա շարունակեր դերասանուհու կարիերան։ Հետագա տարիներին Թյուրքան Շորայը նկարահանվեց ավելի քան 60 կինոնկարներում։ 1965 թվականին նա արդեն համարվում էր Թուրքիայի ամենահայտնի չորս դերասանուհիներից մեկը։ 1960-ական թվականների վերջերին, նա նկարահանվել է ևս 48 կինոնկարներում։ Տաս տարիների ընթացքում մոտ 100 կինոնկարներում նկարահանվելու փաստն արդեն իսկ խոսում էր այն տարիներին Թյուրքան Շորայի` լավագույն դերասանուհի լինելու մասին։ Իր առաջին «Ոսկե նարինջ» մրցանակը նա ստացել է «Դառը կյանք» (1962 թ.) կինոնկարի համար` Անթալիայի միջազգային կինոփառատոնում։

Անձանական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թյուրքան Շորայը երկար տարիներ սիրավեպ է ունեցել «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի նախկին փոխնախագահ Ռյուչհան Ադլիի հետ, չնայած որ վերջինս ամուսնացած էր։ 1983 թվականին Թյուրքան Շորայն ամուսնացել է դերասան Սիհան Յունալի հետ, 1984 թվականին ծնվել է նրանց դուստրը, իսկ 1987 թվականին ամուսնալուծվել է։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1960Սիրո քամինAşk RüzgarıՆիլ
1961Ավտոբուսի ուղևորներըOtobüs YolcularıՆևին
1961Հրեշտակներ` վկաներMelekler ŞahidimdirԶեյնեբ
1961Հիշիր, թանկագինսHatırla SevgilimԹյուրքան
1961Անամոթ մարդըUtanmaz AdamՍևիմ
1961Քնքուշ վտարանդիներըSevimli HaydutԷմինե
1961Ճակատագրից չես փախչիKaderin Önüne Geçilmez-
1961Անկեղծ սրտերGönülden GönüleՆազան
1961Փշոտ վարդըDikenli Gül-
1961ՍպառնալիքAfacan-
1962Մենք ընկերնե՞ր ենքBiz de Arkadaş mıyız?Նիհալ
1962Դառը կյանքAcı HayatՆերմին
1962Սիրո մրցավազքAşk YarışıԶեյնեբ
1962Կարմիր մեխակներKırmızı KaranfillerԹյուրքան
1962Երբ կորչում է հույսըÜmitler KırılıncaՕյա
1963Ինձ սպանել է ՕսմանըBeni Osman ÖldürdüԹյուրքան
1963Դառը սերAcı Aşk-
1963ՊչրուհինÇapkın KızՍունա
1963Կոջալիի երկու կանայքİki Kocalı KadınՍիբել
1963Գողացված սերÇalınan AşkԱյսել, Գյունսել
1963Երիտասարդ աղջիկներGenç KızlarԲեհլյուլ, Էլյուլ Սերվան
1964ՄուալլաMuallaՄուալլա
1964Զայրացած տղանKızgın DelikanlıՍևիլ
1964Կնոջ արկածներըMacera Kadını-
1964Բախտը թակում է դուռըKader Kapıyı ÇaldıԼեյլա
1964Կյանք արժեցող աչքեր (Հավերժության աչքերը)Gözleri Ömre BedelԼեյլա
1964Երիտասարդ քամիGençlik RüzgarıՖաթմա Նուր Էրդեն
1964Աղջիկն ինչպես ռումբBomba Gibi KızԼեյլա
1964ՈրբըÖksüz Kız-
1965Ներիր, իմ քնքուշElveda SevgilimԹյուրքան Կադիրօղլու
1965Սիրող կինը չի մոռանումSeven Kadın UnutmazԹյուրքան
1965Տարօրինակ նշանադրությունGarip Bir İzdivaçԶեյնեբ
1965Հրաժեշտի համբույրVeda BusesiԹյուրքան
1965Վայրի հարսնացունVahşi GelinԱյշեգյուլ
1965ԱնցորդըSürtükՆաջիե
1966Ոսկյա ականջօղերAltın KüpelerԱյլին
1966Ես քեզ արժանի չեմSana Lâyık DeğilimԹյուրքան
1966Երեկոյան արևAkşam GüneşiՋյուլիդե
1966Ցախասարյակը երգող թռչնակ էÇalıkuşuՖերիդե
1966Վրիժառու հրեշտակներMeleklerin İntikamıԹյուրքան, Փերի
1966Բոլոր մեղքերի մայրըAnaların Günahı-
1966Ամուսնական գիշերDüğün GecesiԶեյնեբ
1966Սև վարդըSiyah GülԳյուլ
1966ՄեղսագործուհինGünahkâr KadınԹյուրքան
1966Ֆարհադ և ՇիրինFerhat ile ŞirinՇիրին
1967Հեքիաթային սարըBir Dağ MasalıԼալե
1967ՍգվորուհինAğlayan KadınՇյուքրան, Լեյլա
1967ՄայրիկAnaԴյոնդյու
1967Բոցավառ հրեշտակըKelepçeli MelekՆևին Էրդեմ
1968Գեղեցկուհին սրճարանիցKahveci GüzeliՆերմին
1968Աբբասե ՍուլթանAbbase SultanԱբբասե
1968Աշխարհի ամենագեղեցիկ կինըDünyanın En Güzel KadınıԹյուրքան Մորայ
1968Սերը հին սուտ էAşk Eski Bir YalanՀանդան
1968Այլևս չեմ սիրիArtık SevmeyeceğimՆեսրին, Լեյլա
1968Կանացի վրեժKadın İntikamıՀանդան
1969Լինել քո ստրուկըKölen OlayımԱզիզե
1969Աշնանային քամիներSonbahar RüzgarlarıԱքչամ
1969Ես քեզ մոտ չեմ վերադառնաSana DönmeyeceğimԼեյլա
1969Ես ուզում եմ մեռնել քեզ հետSeninle Ölmek İstiyorumՍելմա
1969Իմ մե՞ղքըGünah Bende mi?Մյուբին
1969Կրքոտ գնչուհինAteşli Çingene-
1969Սիրո աստվածուհինAşk MabudesiԼեյլա, Այլա
1970Սոխակի բույնըBülbül YuvasıՆերիմե
1970Մշուշի աչքերըBuğulu GözlerՋանան
1970Սև աչքերKara GözlümԱզիզե
1970Իմ կյանքը քեզ է տրվելHayatım Sana FedaԶեյնեբ Սոնար
1970Արտասվող հրեշտակըAğlayan MelekՍաբահաթ
1970Իմ վիրավոր սիրտըMazi Kalbimde YaradırՇյուքրան, Թյուրքան
1970ԳթասրտությունMerhametԶեյնեբ
1970Իմ մեղրաբեր մեղվիկArım, Balım, PeteğimԶեյնեբ
1970Բոլորի կողմից սիրվածըHerkesin SevgilisiԹյուրքան Ալփայ
1971Ժամանակն է սիրել ու մեռնելSevmek Ve Ölmek ZamanıԷմել Սայար
1971Հրեշտակ թե՞ ՍատանաMelek mi, Şeytan mı?Նեսրին
1971Կապույտ շարֆըMavi EşarpԼեյլա
1971Մոռացված կինըUnutulan KadınԶեյնեբ
1972ՋեմոCemoՋեմո
1972ՓորձությունÇileԷլիֆ
1972ՎերադարձDönüşԳյուլջան
1972ԲռնությունZulümԱյլա
1973ԲանտMahpusՈւմյուհան
1973Գյուլլյու, գալիս է ԳյուլլյունGüllü Geliyor GüllüԳյուլլյու
1973ՏառապանքAzapԷլիֆ
1973Սուլթան հարսնացունSultan GelinՍուլթան
1973Ինչպե՞ս ձերբազատվել ԱսիեիցAsiye Nasıl Kurtulur?Ասիե
1973Պատվի պարտքըNamus BorcuԳուրբեթ
1973Նանե ԽաթունGazi Kadın / Nene HatunԶեյնեբ
1974ՍովAçlıkՄերյեմ
1975Շտապ ամուսին եմ փնտրումAcele Koca AranıyorՄելիքե
1976ԵրկրաշարժDepremԶեյնեբ
1976Բոդրումի դատավորըBodrum HakimiՄեֆարեթ Թյուզյուն
1976ՀսկանDevlerin AşkıԹյուրքան
1977Կարմիր գլխաշորSelvi Boylum Al YazmalımԱսյա
1977ԱմբարտակBarajԱյսել
1977Տիրուհի ԴիլաDila HanımԴիլա Հանում
1978ՍուլթանSultanՍուլթան
1978Իմ սեր, իմ թախիծBir Aşk MasalıՄեհմենե Բանու
1978Քնքուշ ՆիգյարTatlı NigarՆիգյար
1979Վիրավորված ծաղիկըKüskün ÇiçekԶեյնեբ
1981Եթե օձին սպանեսYılanı ÖldürselerԷսմե
1982ՄինեMineՄինե
1983ՍիրուհինMetresՖերիդե
1983Ես քեզ սիրում եմSeni SeviyorumԱյգյուլ, Սելմա
1984Սեր եմ ուզումBir Sevgi İstiyorumՄելիքե
1985ԱչքակապուկKörebeՄերալ
1987Անուրջներ, սեր և դուHayallerim, Aşkım ve SenԴերյա Ալթինայ
1987Տաս կինOn KadınՖյուսուն
1989Մեռյալ ծովÖlü Bir DenizՅուքսել
1990Ցուրտ էր և անձրև էր գալիսSoğuktu ve Yağmur ÇiseliyorduԼեյլա
1994Հանուն սիրոBir Aşk UğrunaՍելմա
1999Երկրորդ գարունըİkinci BaharՀանում
2001Քաղցր կյանքTatlı HayatՍևինչ Յիլդիրիմ
2002Չուղարկված նամակներGönderilmemiş MektuplarԳյուլֆեմ
2006Դու իմ կյանքի կինն եսHayatımın KadınısınԱսուման Քարաջա
2007Կրկին սերAşk YenidenԼալե
2007ՍունաSunaՍունա
2009Ոսկե աղջիկներAltın KızlarԻնջիե
2012Մի անգամ Օսմանյան կայսրությունում. ԽռովությունBir zamanlar Osmanli: KiyamՀաթիջե Սուլթան
2015Հիշողությունների անմեղությունInnocence of Memories-

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ben bir Kabartay Çerkezi'yim». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուրքան Շորայ» հոդվածին։