Թխկի թաթարական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թխկի թաթարական
Acer tataricum tree.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Թխկի
Ընտանիք Թխկազգիներ
Լատիներեն անվանում
Acer tataricum

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Թխկի թաթարական (լատիներեն՝ Acer tataricum), թխազգիների ընտանիքին պատկանող, 8-10 մ բարձրությամբ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն օվալաձև պսակով ծառ է կամ խոշոր թուփ. բնության մեջ հանդիպում է Եվրոպայում, Ղրիմում և Կովկասում։ Տերևները ձվաձև են, վառ կարմրավուն, ունեն 5-10 սմ երկարություն։ Ծաղիկներն անշուք են, պտուղները թևանման են 3-4 սմ երկարության, ունեն կարմիր գունավորում, որի շնորհիվ ամռանը (հունիս-հուլիս) առաջացնում են ծաղկային իլուզիա և ինքնատիպ շուք են հաղորդում կանաչ տնկարկներին։ Հաջողությամբ բազմանում է սերմերով։ Թխկու այս տեսակը չորադիմացկուն է, ցրտադիմացկուն, ստվերատար, գազադիմացկու, հողի նկատմամբ պահանջկոտ չէ, որի պատճառով էլ լայն կիրառություն է ստացել մեր հանրապետության գրեթե բոլոր շրջաններում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արծ.Ա.Գրիգորյան Գեղազարդ պարտիզագործություն