Թինաթին Ասաթիանի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասաթիանի ազգանունով այլ մարդկանց մասին:
Թինաթին Ասաթիանի վրաց.՝ თინა ასათიანი | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1918 Թիֆլիս, Անդրկովկասյան կոմիսարիատ |
Մահացել է | հուլիսի 20, 2011 (93 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | վրացերեն |
Պարգևներ |
Թինաթին (Թինա) Լևանի Ասաթիանի (վրաց.՝ თინათინ ლევანის ასული ასათიანი, մարտի 12, 1918, Թիֆլիս, Անդրկովկասյան կոմիսարիատ - հուլիսի 20, 2011, Երևան, Հայաստան), Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս[1]։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։ Ջ. Սորոսի պատվավոր պրոֆեսոր (1994-1995)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1918 թվականի մարտի 12-ին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը և Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան։ Թ. Ասաթիանիի գործունեությունը սկսվել է եղբայրներ Ա. Ի. Ալիխանյանների կողմից ղեկավարվող տիեզերական ճառագայթների հետազոտման Արագածյան կայանում։ 1944-1987 թվականներին եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մյու-մեզոնային լաբորատորիայի վարիչ։ 1968 թվականից՝ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։ Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1970, Արտյոմ Ալիխանյանի և այլ գիտնականների խմբի հետ)։ Հայտնի հասարակական գործիչ։
Թբիլիսի քաղաքի պատվավոր քաղաքացի[2]։

Պարգևներ, մցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջորջ Սորոսի անվան հիմանդրամի պատվավոր պրոֆեսոր (1974)[4]
- Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
- Լենինյան մրցանակ (1970)
- Պատվի շքանշան
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացի[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ակադեմիա ՀՀ գիտությունների ազգային։ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27
- ↑ Т. Асатиани "Воспоминания", 2008
- ↑ «ПАМЯТИ АКАДЕМИКА ТИНЫ АСАТИАНИ»։ www.golosarmenii.am։ Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27
- ↑ 4,0 4,1 Известия НАН РА, 2008, էջ 242
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 552)։ ![]() |
- Մարտի 12 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 20 մահեր
- 2011 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Վրացի գիտնականներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Վրացի ֆիզիկոսներ
- Պատվո շքանշանի ասպետներ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ