Թիմ Շեյֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմ Շեյֆեր
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 26, 1967(1967-07-26)[1] (56 տարեկան)
ԾննդավայրSonoma, Սոնոմա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Sonoma Valley High School?
Մասնագիտությունճարտարագետ, ծրագրավորող, համակարգչային գիտնական, video game developer, սցենարիստ, համակարգչային խաղերի պրոդյուսեր և video game designer
Պարգևներ և
մրցանակներ
 Tim Schafer Վիքիպահեստում

Թիմոթի Շեյֆեր (անգլ.՝ Timothy Schafer), հուլիսի 26, 1967(1967-07-26)[1], Sonoma, Սոնոմա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի խաղի դիզայներ։ 1990-ական թվականներին Շեյֆերը աշխատել է «LucasArts» ստուդիայում` արկածային խաղերի վրա, և ամեն ինչից հետո հայտնի է դարձել որպես «Full Throttle» և «Grim Fandango» խաղերի մշակման ղեկավար. նա նաև մասնակցել է «The Secret of Monkey Island»-ի, «Monkey Island 2: LeChuck's Revenge»-ի և «Day of the Tentacle»-ի ստեղծմանը։ 2000 թվականին Շեյֆերը դուրս է եկել «LucasArts» ստուդիայից և հիմնադրել իր սեփական ընկերությունը` «Double Fine Productions», որտեղ Շեյֆերի ղեկավարությամբ ստեղծվել են այնպիսի խաղեր, ինչպիսիք են` «Psychonauts»-ը և «Brütal Legend»-ը։ Համակարգչային խաղերի ինդուստրիայում իր երկարատև ներդրումների համար Շեյֆերը արժանացել է հետևյալ մրցանակներին` «Game Developers Choice Awards» և «BAFTA Academy Fellowship Award»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Շեյֆերը սկսել է աշխատել «LucasFilm Games» ընկերությունում (հետագայում` «LucasArts») 1989 թվականին` Բերքլիի համալսարանն անմիջապես ավարտելուց հետո։

Դեյվ Գրոսմանի և «Monkey Island» խաղերի շարքի ստեղծող Ռոն Գիլբերտի հետ միասին նա աշխատել է «The Secret of Monkey Island»-ում ծովահենության թեմատիկայով` քվեստների վրա։ Այնուհետև այդ նույն թիմով ստեղծվել է սիքվել` «Monkey Island 2: LeChuck's Revenge»: Ավելի ուշ Շեյֆերը և Գրոսմանը «Day of the Tentacle» խաղը մշակել են որպես «Maniac Mansion» խաղի շարունակություն։

Շեյֆերի առաջին ինքնուրույն նախագիծը դարձել է «Full Throttle»-ը, այնուհետև դրան հաջորդել է «Grim Fandango»-ն։ Թիմ Շեյֆերի հաջորդ նախագիծը եղել է action-adventure ժանրով անանուն խաղ «PlayStation 2»-ի համար։ Նրա մշակումը այդպես էլ չի ավարտվել, քանի որ 2000 թվականին Շեյֆերը դուրս է եկել «LucasArts» ստուդիայից և հիմնադրել իր սեփական ընկերությունը` «Double Fine Productions»: Հինգ տարի անց ընկերությունը թողարկել է «Psychonauts» խաղը, այլ մրցանակներից բացի 2006 թվականի հոկտեմբերին ստացել է Բրիտանական ակադեմիայի մրցանակ վիդեոխաղեր ոլորտում, լավագույն սցենարի համար[4][5]։

2018 թվականին Շեյֆերը արժանացել է «Game Developers Choice Awards» մրցանակին «Կյանքի ձեռքբերումների» համար[6] և «BAFTA Academy Fellowship Award» մրցանակին, որը բարձրագույն պարգև է BAFTA-յի կողմից[7]։

Խաղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի անվանում Թողարկման թվական Դեր Մշակող Հրատարակիչ
Maniac Mansion (նավահանգիստ NES)-ի համար 1987 թվական ծրագրավորող ուտիլիտ Lucasfilm Games Lucasfilm Games
The Secret of Monkey Island 1990 թվական սցենարիստ, ծրագրավորող, դիզայներ Lucasfilm Games Lucasfilm Games
Monkey Island 2: LeChuck's Revenge 1991 թվական սցենարիստ, ծրագրավորող, դիզայներ LucasArts Entertainment LucasArts Entertainment
Day of the Tentacle 1993 թվական դիզայներ, պրոդյուսեր, տնօրեն, սցենարիստ LucasArts Entertainment LucasArts Entertainment
Full Throttle 1995 թվական|նախագծի ղեկավար, սցենարիստ դիզայներ LucasArts Entertainment LucasArts Entertainment
Curse of Monkey Island 1997 թվական հավելյալ դիզայն LucasArts Entertainment LucasArts Entertainment
Grim Fandango 1998 թվական նախագծի ղեկավար, սցենարիստ, դիզայներ, ծրագրավորող LucasArts Entertainment LucasArts Entertainment
Psychonauts 2005 թվական կրեատիվ տնօրեն, սցենարիստ, դիզայներ Double Fine Productions Majesco
Brütal Legend 2009 թվական կրեատիվ տնօրեն, սցենարիստ, դիզայներ Double Fine Productions Electronic Arts
Costume Quest 2010 թվական կրեատիվ տնօրեն, սցենարիստ Double Fine Productions THQ
Stacking 2011 թվական կրեատիվ տնօրեն Double Fine Productions THQ
Iron Brigade 2011 թվական կրեատիվ տնօրեն Double Fine Productions Microsoft Studios
Sesame Street: Once Upon a Monster 2011 թվական|կրեատիվ տնօրեն, սցենարիստ Double Fine Productions Warner Bros. Interactive Entertainment
Haunt 2012 թվական հնչյունավորման դերասան[8] NanaOn-Sha, Zoë Mode, Microsoft Studios
Double Fine Happy Action Theater 2012 թվական տնօրեն Double Fine Productions Microsoft Studios
Middle Manager of Justice 2012 թվական կրեատիվ տնօրեն Double Fine Productions Dracogen
Kinect Party 2012 թվական կրեատիվ տնօրեն Double Fine Productions Microsoft Studios
The Cave 2013 թվական կրեատիվ տնօրեն Double Fine Productions Double Fine Productions, SEGA
Dropchord 2013 թվական կրեատիվ տնօրեն Double Fine Productions Double Fine Productions, Dragocen
Spacebase DF-9 2014 թվական կրեատիվ տնօրեն Double Fine Productions Double Fine Productions
Broken Age 2014 թվական տնօրեն, սցենարիստ Double Fine Productions Double Fine Productions
Grim Fandango Remastered 2015 թվական կրեատիվ տնօրեն Double Fine Productions Double Fine Productions
Massive Chalice 2015 թվական կրեատիվ տնօրեն Double Fine Productions Double Fine Productions
Day of the Tentacle Remastered 2016 թվական կրեատիվ տնօրեն Double Fine Productions Double Fine Productions
Headlander 2016 թվական կրեատիվ տնօրեն Double Fine Productions Adult Swim Games
Psychonauts in the Rhombus of Ruin 2017 թվական կրեատիվ տնօրեն, սցենարիստ Double Fine Productions Double Fine Productions
Full Throttle Remastered 2017 թվական կրեատիվ տնօրեն Double Fine Productions Double Fine Productions
Psychonauts 2 2021 թվական կրեատիվ տնօրեն, սցենարիստ Double Fine Productions Xbox Game Studios

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. https://www.gamechoiceawards.com/archive/lifetime
  3. Awards! All The Winners From The 11th New York Game Awards!New York Videogame Critics Circle, 2022.
  4. «Games in 2006 | BAFTA Awards». awards.bafta.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. «BAFTA videogames award win for PSYCHONAUTS and MAJESCO». GamesIndustry.biz (անգլերեն). 2006 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. Batchelor, James (2018 թ․ հունվարի 31). «GDC Awards to honour Tim Schafer and Rami Ismail». GamesIndustry.biz (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. EditorFebruary 21, Chris KerrNews (2018 թ․ փետրվարի 21). «Double Fine founder Tim Schafer to be honored with BAFTA Fellowship». Game Developer (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. Sheffield, Brandon (2011 թ․ դեկտեմբերի 29). «NanaOn-Sha: Changing The World Of Games». Gamasutra. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմ Շեյֆեր» հոդվածին։