Թին վիսլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թին վիսլ | |
---|---|
Որակավորում | իռլանդական ֆլեյտա և open flutes with internal duct with fingerholes? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 421.221.12 |
Թին վիսլ (անգլ.՝ tin whistle, իռլանդերեն՝ feadóg stáin), ֆլեյտաների ընտանիքին պատկանող ազգային երաժշտական գործիք, որը լայն տարածում ունի Բրիտանական կղզիներում, Իռլանդիայում և Շոտլանդիայում։ Գործիքը պատրաստվում է փայտից և մետաղից։ Այն ունի շատ մեղմ և նուրբ հնչողություն և նմանվում է հայկական սրնգին։
Օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես արդեն հայտնի է, ֆլեյտան համարվում է ամենահին երաժշտական գործիքներից մեկը։ Բոլոր երկրներում այս գործիքն առաջինն է մտել գործառության մեջ։ Դժվար է ասել, թե որտեղից է վիսլը հայտնվել Իռլանդիայում և դրան հարող տարածքներում, բայց այն օգտագործվում է արդեն շատ վաղ ժամանակներից։
Երրորդ դարից սկսած Անգլիայում և Իռլանդիայում օգտագործվում էին ոսկրից պատրաստած փոքր ֆլեյտաներ։ Այնուհետև շրջանառության մեջ մտան իտալական տարբեր չափսի ֆլեյտաներ։ 14-րդ դարում Շոտլանդիայում օգտագործվում էր Տուսկուլում վիսլ անունով գործիք, որը ուներ մետաղյա տասնչորս սանտիմետր երկարության խողովակ։
17-րդ դարում այս տիպի ֆլեյտաները սկսեցին անվանվել ֆլաժոլետներ, ինչպես դրանք անվանվում էին Ֆրանսիայում։ Ֆլաժոլետ տերմինը օգտագործվում է մինչ օրս։ 19-րդ դարից սկսվում է օգտագործվել թին վիսլ անունը։ Գոյություն ուներ այս գործիքի մեկ այլ տարատեսակ՝ փեննի վիսլը, որը օգտագործվում էր որպես խաղալիկ։ Երեխաները այս գործիքը նվագում էին փողոցներում փող աշխատելու նպատակով։ Այստեղից էլ գալիս է տերմինի բացատրությունը՝ փեննի նշանակում է մանրադրամ։ Գործիքն արագ սկսում են օգտագործել Անգլիայում, Շոտլանդիայում և Իռլանդիայում։ Այն օգտագործվում էր ազգային երաժշտության մեջ։ Գործիքի ոչ թանկ գնի շնորհիվ այն կարելի էր գտնել գրեթե բոլոր տներում։ Այն դառնում է շատ հայտնի։ Տարբեր ֆլեյտա պատրաստողներ վիսլը պատրաստում են նաև պղնձից։
Վիսլի խողովակի ծայրին միանում է լեզվակը, որը կարող է լինել մետաղից կամ պլաստմասայից։ Հանդիպում են տարբեր գույնի լեզվակներ։
Գործիքը լայն օգտագործում ունի Իռլանդական և Շոտլանդական ազգային երաժշտական խմբերում։ Բացի ազգային երաժշտությունից այն նաև օգտագործվում է ֆոլկ ռոք և ֆոլկ մետալ երաժշտական ժանրերում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թին վիսլ» հոդվածին։ |