Թիակապոչ գեկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիակապոչ գեկոն
Թիակապոչ գեկոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Գեկոններ
Տեսակ թիակապոչ գեկոն
Լատիներեն անվանում
Ptychozoon kuhli Stejneger, 1902



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Հնդկա-մալայզիական թիակապոչ գեկոն կամ պարզապես թիակապոչ գեկկոն[1] (լատին․՝ Ptychozoon kuhli), մողեսակերպերի կարգի գեկոնների ընտանիքին պատկանող սողուն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են միայն Ասիա աշխարհամասում։ Ապրում են հիմնականում Հնդկաստանում և Մալայզիայում (որտեղից էլ գալիս է թիակապոչ գեկկոնի անվանումը), սակայն որոշ պոպուլյացիաներ բնակվում են նաև Թաիլանդի տարածքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիակապոչ գեկոնի մարմնի ամբողջ երկայնքով, ինչպես նաև մատների արանքում ձգվում է մաշկային թաղանթ։ Այն պոչի վրա առաջացնում է կլորավոր բլթակներ, որոնցով էլ նա տարբերվում է մյուս մողեսակերպերից։

Պոչի վրայի այդ ծալքերը գեկոնին հնարավորություն են տալիս սավառնել մի ծառից մյուսը։ Մաշկի գույնը կախված է շրջակա միջավայրից։ Դրա միջոցով նա կարողանում է դառնալ աննկատելի և պաշտպանվել արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից։

Թիաոտ գեկկոնի ոտքերը կարճ են, իսկ մատները ունեն կառչող հատկություն։ Պոչը հաստ է, իսկ ծայրը լայնացած է։ Մարմնի երկարությունը հասնում է 20 սմ-ի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Սողուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ»
  2. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 180 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիակապոչ գեկոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիակապոչ գեկոն» հոդվածին։