Թթվածնի բար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թթվածնի բար

Թթվածնի բար (անգլ.՝ Oxygen bar), հաստատություն կամ որևէ այլ հաստատության մաս, որը թթվածին է վաճառում վերականգնողական օգտագործման նպատակով։ Ազդեցությունն ուժեղացնելու նպատակով երբեմն կարող են օգտագործվել առանձին բույրեր։ Թթվածնի բարում բուրմունքն արձակվում է պղպջակվող թթվածնից` նախօրոք տարբեր բույրերով մշակված շշերի միջոցով։ Բարերը մեծ մասամբ օգտագործում են սննդային նյութեր` բուրմունք ստանալու համար, բայց որոշ բարեր օգտագործում են նաև անուշաբույր յուղեր[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1776 թվականին Թագավորական ընկերության անդամ, դեղագործ Թոմաս Հենրին սարկազմով ենթադրել է, թե Ջոզեֆ Պրիստլիի հայտնաբերած թթվածինը կարող է «նույնքան նորաձև դառնալ, որքան ֆրանսիական գինիները նորաձև են պանդոկներում»։ Նա այնուամենայնիվ չէր սպասում, որ պանդոկատերերը մի օր «կհրավիրեն մի շիշ թարմ օդի` Բորդոյի գինիների փոխարեն»[3]։

Թթվածնի վերականգնողական օգտագործման մասին մեկ այլ վաղ վկայություն կա Ժյուլ Վեռնի` 1870 թվականին գրված «Լուսնի շուրջը» վեպում։ Այս ստեղծագործության մեջ Վեռնն ընդգծում է. «Դուք գիտե՞ք, իմ ընկերներ, որ թթվածնով սենյակներում կարելի է հետաքրքիր վայր ստեղծել, որտեղ ուժասպառ մարդիկ կարող են գալ և մի քանի ժամ ապրել ավելի ակտիվ կյանքով։ Երևակայեք այն խնջույքները, որոնց ժամանակ սենյակը լցված է այդ հերոսական գազով, թատրոնները, որտեղ այն պետք է պահվի բարձր ճնշման տակ. ի՜նչ կիրք կարող է այն արթնացնել դերասանների ու հանդիսատեսի հոգիներում, ի՜նչ կրակ, ի՜նչ ոգեշնչում։ Եվ եթե ամբողջ մարդկությունը կարողանար հագենալ թթվածնից, որքան ակտիվություն կլիներ նրանց գործողություններում, կյանքում ինչպիսի բարելավումների այն կհանգեցներ։ Ուժասպառված ազգից նրանք կարող էին դառնալ ուժեղ և հզոր, և ես հին Եվրոպայում մեկից ավելի պետություն գիտեմ, որ պետք է անցնի թթվածնային ռեժիմի` հանուն իր առողջության»։

Նախագժվելով Տոկիո և Պեկին քաղաքների աղտոտված կենտրոնների «օդի կայանների» նմանությամբ` թթվածնի առաջին պաշտոնական բարը բացվել է Տորոնտոյում, Կանադայում, 1996 թվականին։ Միտումը շարունակվել է Հյուսիսիային Ամերիկայում, և 1990-ականների վերջերին դրանք տարածված էին Նյու Յորքում, Կալիֆորնիայում, Ֆլորիդայում, Ժայռոտ լեռներում։ Այս բարերի այցելուները թթվածին են շնչում իրենց ռունգերում տեղադրված պլաստիկ փողրակներով[4]։ Ներկայումս թթվածնի բարեր կարող են հանդիպել գիշերային ակումբների, սրահների, սպա կենտրոնների, առողջության կենտրոնների, առողջարանների, ռեստորանների, սրճարանների, բարերի, օդանավականների, յոգա կենտրոնների տարածքում։ Դրանք կարող են հանդիպել նաև որոշ կորպորատիվ հանդիպումների, փակ երեկույթների, պրոմո միջոցառումների անցկացման վայրերում։

Թթվածնի մթերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթվածնի բարի հաճախորդները վճարում են մեկ րոպեի համար մոտավորապես 1 ԱՄՆ դոլար` ներս շնչելու համար 20.9%-ով ավելի թթվածին, քան առկա է մթնոլորտի նորմալ բաղադրության մեջ։ Այս թթվածինն արտադրվում է շրջապատող օդից` թթվածնի արտադրական (ոչ բժշկական) կոնդենսատորի կողմից և ներշնվում է ռունգերի փողրակի միջոցով` մոտավորապես 20 րոպե։ Բարերում օգտագործվող սարքերը տարբերվում են բժշկական բնորոշ սարքերից, չնայած հաճախորդներն օգտագործում են ռետինե խողովակ, որը տեղադրվւմ է ականջների շուրջն ու մտնում է քթանցքների մեջ, որի միջոցով նրանք ներս են շնչում թթվածինը։ Հաճախորդները կարող են ուժեղացնելը ազդեցությունը` օգտագործելով թթվածնին ավելացվող բույրեր, օրինակ, լավանդ կամ անանուխ[5]։

Կարգավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում Սննդի, դեղորայքի և կոսմետիկայի դաշնային ակտը շնչելու համար նախատեսված և այլ մարդու կողմից մատուցվող ցանկացած նյութ սահմանում է որպես դեղատոմոսով դեղամիջոց։

Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչության անվտանգության աշխատակից Մելվին Սզիմանսկին բացատրում է, որ փողրակի մի ծայրը թթվածի աղբյուրն է, հետևաբար փողրակը տրամադրող անձը դառնում է դեղորայքի մատակարարը[6]։ Նա մեկնաբանել է, նշելով, որ «չնայած թթվածնի բարերը առանց դեղատոմսի թթվածին տրամադրելով խախտում են Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչության կարգավորումները, վարչությունը շրջահայացություն է դրսևորում` թույլ տալով առանձին նահանգային խորհուրդների արտոնագրել` ստիպելու թթվածին արտադրող և բաժանողներին` պահպանելու որոշակի պահանջներ»[6]։

Շնչառական թրապևտների կանադական ասոցիացիան նշում է. «Որպես առողջության մասնագետներ, մենք չենք կարող էթիկապես կամ բարոյապես աջակցել թթվածային բուժումը նրանց համար, ովքեր իրապես չունեն դրա կարիքը»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Drahl, Carmen. "The Highs and Lows of Oxygen." Chemical and Engineering News 86.45 (2008):64.
  2. Dispositif de distribution d'oxygène parfumé aux huiles essentielles à usage unique ou multiple pouvant prendre la forme de bars, de fontaines ou de narguilés - Brevet d'invention N° 07 04583 - INPI (France)
  3. Thomas Henry F. R. S. “Essays Physical and Chemical by M. Lavoisier – Translated from the French, with Notes, and an Appendix, by Thomas Henry”, note from The London Review of English and Foreign Literature by W. Kenrick, Vol IV, T. Evans, Pater-Noster-Row, 1776, p 214
  4. Altman, Nathaniel. The Oxygen Prescription: The Miracle of Oxidative Therapies. Rochester: Healing, 2007. 313–14
  5. Stalling, Ann E., "A breath of fresher air." Ball State Daily News. 27 Feb. 2004:1. http://www.bsudailynews.com/home/search/ Archived June 19, 2009, at the Wayback Machine.
  6. 6,0 6,1 U.S. Food and Drug Administration (հունիսի 28, 2009)։ «Oxygen Bars: Healthy or Just Hype»։ enotalone.com.։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 6, 2010-ին 
  7. Sorgen, Carol. "The Rise of Oxygen Bars." WebMD (2002):1-2. http://www.webmd.com/balance/features/rise-of-oxygen-bars