Թերեզա Թորանսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թերեզա Թորանսկա
լեհ.՝ Teresa Torańska
Teresa Toranska by Kubik.JPG
Ծնվել էհունվարի 1, 1944(1944-01-01)[1]
ԾննդավայրVaŭkavysk, Belastok Region, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 2, 2013(2013-01-02)[1] (69 տարեկանում)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստան
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
ԿրթությունՎարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող և գրող
Կայքtoranska.pl
Teresa Torańska Վիքիպահեստում

Թերեզա Սլավոմիրա Թորանսկա (լեհ.՝ Teresa Sławomira Torańska, հունվարի 1, 1944(1944-01-01)[1], Vaŭkavysk, Belastok Region, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - հունվարի 2, 2013(2013-01-02)[1], Վարշավա, Լեհաստան), լեհ լրագրող և գրող[2]: Առավել հայտնի է իր Oni մենագրությամբ[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզա Թորանսկան ծնվել է 1944 թվականի հունվարի 1-ին, Վոլկովիսկում (1945 թվականից սկսած` Բելառուսի կազմի մեջ), որն այդ ժամանակ եղել է Խորհրդային Միության կողմից գրավված Երկրորդ լեհական հանրապետության մաս: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավարտել է Վարշավայի համալսարանի Իրավունքի բաժինը: Աշխատել է որպես լրագրող լեհական հայտնի «Մշակույթ» ("Kultura”) շաբաթաթերում 1970-ականներին, և հետո, մի քանի տասնամյակ աշխատել է լեհական առաջատար Kultura paryska գրական ամսագրում, որն արգելված էր կոմունիստական Լեհաստանում ու հրատարակվում էր Փարիզում (Ֆրանսիա)[4]: Նրա «Նրանց» (լեհ.՝ Oni) գիրքը բեսթսելլեր է դարձել, սկսել են զուգահեռներ տանել նրա և Օրիանա Ֆալլաչիի միջև[5]: Նրա հետաքննական ոճը թերևս լավագույնս ցուցադրվել է կոմունիստ գեներալ Վոյցեխ Յարուզելսկիին մերկացնող հոդվածում: 1990-ական թվականներին Թորանսկան վարելէ երկու հեռուսահաղորդում Telewizja Polska (TVP) հեռուստաալիքում. սոցիալ-քաղաքական "Teraz Wy” (Հիմա դու) և պատմական "Powtórka z PRL-u”: Թորանսկան գրել է Dworzec gdański վավերագրական ֆիլմի սցենարը, որը նկարահանվել է Մարիա Զմարզ-Կոզանովիչի կողմից: Ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2007 թվականին, պատմում է լեհ հրեաների մասին, ում ստիպել են լքել Լեհաստանը 1968 թվականի մարտից հետո[2]: 2013 թվականին իր մահից առաջ նա եղել է լեհական երկրորդ ամենամեծ օրաթերթի` Gazeta Wyborcza թղթակից` հարցազրույցներ վարելով լեհ առաջատար քաղաքական գործիչների հետ: Մահացել է 2013 թվականի հունվարի 2-ին, երկարատև հիվանդությունից հետո, իր ծննդյան 69-րդ տարեդարձից մեկ օր անց[6]: Թաղված է Պովոնզկի զինվորական գերեզմանոցում:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Widok z dolu (Տեսարան ներքևից) (ռեպորտաժ), (1980), 162 էջ, լեզու. լեհերեն 978-83-207-0236-1
  • Oni (Նրանց. Ստալինի լեհահակ խամաճիկները), (1988, մայիս), 384 էջ, 978-0-06-091493-6
  • My (Մենք), (1994), 295 էջ, լեզու. լեհերեն, 978-83-85611-23-3, հրատարակվել է նաև որպես էլեկտրոնային գիրք
  • Byli (Անցյալ), (ռեպորտաժ), Վարշավա, 2006, 318 էջ, լեզու. լեհերեն, 83-247-0246-6
  • Są - Rozmowa o dobrych uczuciach (Նրանք են. զրույց լավ զգացմունքների մասին), Վարշավա, 2007, 288 էջ, լեզու. լեհերեն 978-83-247-0791-1
  • Dworzec gdański (Գդանսկի գնացքի կայարան) վավերագրական ֆիլմ, Լեհաստան, 2007
  • Jesteśmy (Մենք ենք), Վարշավա, 2008, 978-83-247-1027-0
  • Śmierć spóźnia się o minutę (Մահը մի րոպե ուշացած է), Վարշավա, 2010, 978-83-268-0049-8

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվականին Թերեզա Թորանսկան PEN միջազգային կազմակերպութան լեհական ակումբից ստացել է Ksawery Pruszyński մրցանակ` «Նրանց. Ստալինի լեհ խամաճիկները» գրքի համար
  • Թորանսկան եղել է Barbara Łopieńska ամենամյա մրցանակի առաջին ստացողը` մամուլում հրապարակված լավագույն հարցազրույցի համար (ստացել է 2005 թվականին, Վոյցեխ Յարուզելսկիի հետ հարցազրույցի համար)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 «Teresa Torańska | Artist | Culture.pl»։ Culture.pl (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  3. Stalinism revisited : the establishment of communist regimes in East-Central Europe։ Tismaneanu, Vladimir.։ Budapest: Central European University Press։ 2009։ էջեր 46–47։ ISBN 9789639776630։ OCLC 649914606 
  4. eNumi։ «Articles .:. 70th Anniversary of Kultura Paryska Magazine .:. eNumi.pl»։ www.enumi.pl։ Վերցված է 2018-03-27 
  5. Gross John։ «BOOKS OF THE TIMES» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  6. Teresa Torańska nie żyje. Gazeta.pl. Wiadomości. Retrieved January 2, 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]