Թելման Մայիլյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թելման Մայիլյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1937 |
Ծննդավայր | Բերքաբեր գյուղ, Տավուշի մարզ, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ և ՀԺՄ անդամ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Թելման Սեդրակի Մայիլյան (հունվարի 6, 1937, Բերքաբեր, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, թարգմանիչ[1], ՀԳՄ և ՀԺՄ անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թելման Մայիլյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 6-ին՝ Տավուշի մարզի Բեքաբեր գյուղում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է «Գիտելիք», գրքասերների ընկերություններում և շրջթերթում։ Ղեկավարել է Իջևանի Տարաս Շևչենկոյի անվան գրական միավորումը, մարզային ուկրաինական համայնքը։ Նա նաև հիմնադրել է «Գրական Իջևան» թերթը։
2004 թվականից Թելման Մայիլյանը Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ է։ Նա անդամակցում է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը (ՀԺՄ)։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թելման Մայիլյանի ստեղծագործությունները և թարգմանությունները տպագրվել են հանրապետական և արտերկրյա թերթերում, հանդեսներում, դասագրքերում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բուլղարերեն և էստոներեն[3]։ Թելմանի թարգմանության շնորհիվ են հայ ընթերցողները ծանոթացել ուկրաինացի գրողներ Տարաս Շևչենկոյի ու Իվան Ֆրանկոյի ստեղծագործություններին։
Թելման Մայիլյանը հրատարակել է շուրջ 15 գիրք։ 1976 և 2004 թվականներին հատարակվել են նրա «Գրիբոյեդովը և Հայաստանը» պատմական ակնարկը, իսկ 1990 թվականին՝ «Երազների հովիտ» գիրքը։
1994 թվականին հրատարակվել է «Հեռացող կարոտ» գիրքը, իսկ 1998 թվականին՝ «Արյան կանչը» բանաստեղծությունների ժողովածուն։
2004 թվականին լույս է տեսել Թելման Մայիլյանի «Հայրենականչ» գիրքը։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ոսկե դարպասներ։ Ուկրաինական քնարերգություն.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 416 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Zarkfoundation - Թելման Մայիլյան». zarkfoundation.com.
- ↑ «ԹԵԼՄԱՆ ՄԱՅԻԼՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.