Թեբաին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեբաին
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում3,6-դիմետոկսի, N-մեթիլ-4, 5-էպոկսիմորֆինադիեն-6,8
Քիմիական բանաձևC₁₉H₂₁NO₃
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակփոշի
Արտաքին տեսքմանր բյուրեղներ
Մոլային զանգված311,37 գ/մոլ
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան191 — 193 °С °C
Եռման ջերմաստիճան395.93 °С °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար115-37-7
PubChem5324289
EINECS համար204-084-1
SMILESCN1CCC23C4C(=CC=C2C1CC5=C3C(=C(C=C5)OC)O4)OC
ЕС204-084-1
ChEBI4479543
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Թեբաին, համարվում է ափիոնի ալկալի։ Թեբաինի բաղադրությունը ափիոնի մեջ հասնում է մինչև 0,2 տոկոս։ Անվանումը ենթադրաբար ծագել է Թեբեական լեգեոնից (Θῆβαι, Thēbai - հուն․՝ «Թեբե»): Թերապևտիկ նպատակներով թեբաինը չի օգտագործվում՝ սուր թունայնության պատճառով։ Թեբաինից ռեակցիայի միջոցով սինթեզվում է Բուպրենորֆին, Դիպրենորֆին, Էտորֆին, իսկ օքսիդացման միջոցով՝ Օքսիկոդոն, Նելոքսոն, Նալտրեքսոն, Նալբուֆին։ Մտնում է օմնոպոնի կազմի մեջ։

Ափիոնային ալկալիների շարքում թեբաինը ֆիզիոլոգիական ազդեցությամբ ավելի հեռու է մորֆինից և համարվում է ջղաձգություն առաջացնող թույն, այլ ոչ թե թմրանյութ։

Ֆիզիկա-քիմիական հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեբաինն իրենից ներկայացնում է բաց դեղնավուն, մանր բյուրեղավոր փոշի, հեշտ լուծվող է քլորոֆորմի մեջ և դժվար լուծվող՝ սպիրտի և եթերի մեջ։ Հալման ջերմաստիճանը կազմում է 191 — 193 °C, եռման ջերմաստիճանը՝ 395,93 °C:

Ստացման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեբաինի ստացման նախնական հումք է ծառայում թեբաինային «ձյութը», որը ստանում են պապավերինի արտադրությունից հետո[1]։ Թեբաինային ձյութն իրենից ներկայացնում է հավելյալ ալկալիների հիմքերի խառնուրդ, որն աղտոտված է հիմնականում ձյութանման նյութերով և հիմնային բնույթի այլ խառնուրդներով։

Ալկալիների պարունակությունը թեբաինային ձյութի մեջ տատանվում է և կախված է ափիոնի տեսակից և որակից, և պարունակում է 6 մինչև 15%։ Թեբաինիային ձյութից թեբաին ստանալու համար օգտագործում են դրա սալիցիլաթթվի հետ, դժվար լուծվող իզոպրոպիլային սպիրտում թեբաինի սալիցիլատ աղի հատկանիշները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thebaine. Properties// chemspider.com
  2. Тебаин // emedicinehealth.ru

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mikus G, Somogyi AA, Bochner F, Eichelbaum M. «Thebaine O-demethylation to oripavine: genetic differences between two rat strains». Xenobiotica. 1991 Nov; 21(11): 1501–9.