Թանասիս Ապարտիս
Թանասիս Ապարտիս (հուն․՝ Θανάσης Απάρτης, հոկտեմբերի 24, 1899[1][2][3], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][4] - ապրիլի 1, 1972[2], Աթենք, Հունաստան[4]), 20-րդ դարի հույն քանդակագործ, Հունաստանում։ Հունաստանում է գտնվում նրա կերտած Օգյուստ Ռոդենի քանդակը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանասիս Ապարտիսը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 24-ին փոքրասիական Զմյուռնիա քաղաքում։ Զմյուռնիայի մեծ հրդեհից հետո Ապարտիսի ընտանիքը հազարավոր հույն փախստականների հետ միասին հաստատվեցին Աթենքում։ Փոքր տարիքում Ապարտիսը գնում է Փարիզ, որտեղ Ելենա Վենիզելի ֆինասնական աջակցությամբ սկսել է սովորել Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում (Փարիզ)՝ (Ecole Superiere des Beaux Arts) քանդակագործ Bouchard-ի մոտ։
Այնուհետև նա նախընտրեց կատարելագործել իր հմտությունները Ժյուլիանի ակադեմիայում (Académie Julian) և Գրանդ Շոմեր ակադեմիայում (Académie de la Grande Chaumière), քադակագործներ Պոլ Լանդովսկիի և Էմիլ Անտուան Բուրդելի (Antoine Bourdelle) մոտ, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել Ապարտիսի արվեստ վրա։
Ապարտիսը ընդհանուր հաշվով Փարիզում աշխատել է 32 տարի, երկու ժամանակահատվածներում (1919—1940 և 1945—1956): 1940 թվականին նա վերադառնում է Հունաստան։ 1961 թվականին նրա երկրորդ փարիզյան այցից հետո դասավանդել է Աթենքի գեղարվեստի դպրոցում։ 1967 թվականին Ապարտիսը ընտրվել է Փարիզի գեղարվեստի ակադեմիայի անդամ։ Ապարտիսը եղել է Պատվո լեգեոնի (Ֆրանսիա, 1939) և Հունական Ֆենիքսի շքանշանակիր (Հունաստան, 1960)[5]։
Ապարտիսը բազմիցս ներկայացրել է իր քանդակները խմբակային և անհատական ցուցահանդեսներում։ 1950 թվականին Վենետիկի Բիենալեի ժամանակ ներկայացրել է Հունաստանը։ Քանդակագործը մահացել է 1972 թվականի ապրիլի 1-ին՝ Աթենքում։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապարտիսի աշխատանքների վրա ազդեցություն են ունեցել 6-րդ դարի եգիպտական և հունական քանդակները, Ռոդենի և նրա ուսուցչի՝ Բուրդելի ակնհայտ ազդեցությամբ է ստեղծվել կիսանդրիների քանդակների շարք, որոնք այժմ կանգնեցված են Աթենքում՝ մեծամասնությունը բաց երկնքի տակ[6] և հունական այլ քաղաքներում։ Նրա աշխատանքների օրինակները, որոնց բնորոշ է ռեալիզմը և դինամիզմը, արտահայտված են հետևյալ կիսանդրիներում.
- Յանիս Պսիխարիս (1927)
- Օսիդեյ Անդրուցով (1936), մարմարե կիսանդրի, Աթենքի Մարսյան դաշտում[7]
- Նիկոս Կազանձակիս, բրոնզե կիսանդրի, Աթենքի մշակութային կենտրոնի պարտեզում։ Կիսանդրու բացումը կայացել է 2013 թվականին[8]
- Անգելոս Սիկելիանոս (1955), բրոնզե կիսանդրի, Աթենքի Սկուզե հրապարակում[9]
- Դիմիտրիոս Միրտոպուլոս, բրոնզե կիսանդի, Աթենքի կոնսերվատորիայի զբոսայգում[10][11]
- Զորավար Սպիլիոտոպուլոսի բրոնզե կիսանդրի, Աթենքում Սուրբ Ֆոմի հրապարակ[12]։
Նրա մյուս հուշարձանների շարքին են պատկանում ՝ «Աթենքի ժպիտը» (Հունաստանի բանկ), «Անհայտ ծովահեն» (Քիոս, 1958)[13], «Անդրեաս Լասկարատոս» (Կեֆանիլյա), «Զմյուռնիայի քրիզոստոմոսը» (Զմյուռնիա)[14], «Զմյուռնիայի քրիզոստոմոսը» (Սալոնիկ, 1960)[15], «Մարիա Թերեզա» (1937, Հունաստանի պետական բանկ), «Եփեբ» (1940), «Մայր ու աղջիկ» (գիպս, 1952), «Շան ծագ» (1955) Աթենքի ազգային պատկերասրահում և այլն[16]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատ Է. Ստեֆանիդիսը գրում է.
![]() |
Ապարտիսը, Միխալիս Տոմպրոսի հետ միասին, այն քանդակագործներից են, ովքեր Հունաստան բերեցին Փարիզի գեղարվեստական նոր ոգին և վճռականորեն ազդեցին հունական քանդակագործների նոր սերնդի վրա։ | ![]() |
Ապարտիսը իր կյանքի և արվեսրի մասին «Արևելքից արևմուտք» վերնագրով գիրք է գրել (հուն․՝ Από την Ανατολή στη Δύση), որը միչ օրս ունեցել է մի քանի հրատարակում[18]։
Աթենքի Կալիտեայի մշակույթր ենտրոնը, որտեղ նա ապրել է, կրում է իր անունը (հուն․՝ Πολιτιστικό Κέντρο «Θανάσης Απάρτης»)[19]:
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Λυδάκης, Στέλιος (1981). Οι Έλληνες Γλύπτες – Η νεοελληνική γλυπτική: ιστορία – τυπολογία – λεξικό γλυπτών, τομ 5,. Αθήνα: Μέλισσα. σελ. 274 - 276.
- «ΕΛΛΑΣ» 1998, στο Η ιστορία και ο πολιτισμός του Ελληνικού Έθνους από τις απαρχές μέχρι σήμερα, τόμος 2ος, σελ. 604, Πάπυρος, Αθήνα.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://dp.iset.gr/en/artist/view.html?id=383
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tamvaki A. Apartis [Apartoglou, Thanassis] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T003409
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://www.nationalgallery.gr/el/zographikh-monimi-ekthesi/painter/apartis-thanasis.html
- ↑ «Η Πινακοθήκη της ΑΣΚΤ: Καθηγητές σπουδαστές». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Ζέττα Αντωνοπούλου 2003, Τα γλυπτά της Αθήνας: Υπαίθρια Γλυπτική 1834—2004, σελ. 98, 106, 134, 168, 169 & 178, α΄ έκδοση, Ποταμός, Αθήνα.
- ↑ http://somewherebackingreece.blogspot.gr/2010/12/blog-post_18.htmlΦωτογραφίεςαπότηνπροτομήτουΑνδρούτσου(չաշխատող հղում)
- ↑ http://www.protothema.gr/greece/article/?aid=262512 Արխիվացված 2013-05-17 Wayback Machine «Πρώτο Θέμα», 8/3/2013 Έκλεψαν τις προτομές Καζαντζάκη — Θεοτοκόπουλου
- ↑ https://archive.today/20130702035829/somewherebackingreece.blogspot.gr/2011/04/blog-post_3700.html Φωτογραφίες από την προτομή του Σικελιανού
- ↑ https://archive.today/20130702035849/somewherebackingreece.blogspot.gr/2011/03/blog-post_28.html Φωτογραφίες από την προτομή του Μητρόπουλου
- ↑ «ΓΛΥΠΤΟΘΗΚΗ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ https://archive.today/20130702053126/somewherebackingreece.blogspot.gr/2011/08/blog-post_6965.html Φωτογραφίες από την προτομή του Σπηλιωτόπουλου
- ↑ «ΕΙΚΑΣΤΙΚΟΝ - Γλυπτική - Θανάσης Απάρτης». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ http://somewherebackingreece.blogspot.gr/2011/06/blog-post_3815.htmlΦωτογραφίες(չաշխատող հղում) από τον ανδριάντα του Χρυσόστομου στη Νέα Σμύρνη
- ↑ http://somewherebackingreece.blogspot.gr/2012/04/blog-post_3652.htmlΦωτογραφίες(չաշխատող հղում) από τον ανδριάντα του Χρυσόστομου στην Θεσ/νίκη
- ↑ «Απάρτης Θανάσης - Apartis Thanasis». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Απάρτης, Θανάσης» στο Ε. Στεφανίδης 1996, Εγκυκλοπαίδεια Πάπυρος — Λαρούς — Μπριτάνικα, , τόμ. 10ος, σελ. 130, Πάπυρος, Αθήνα.
- ↑ Από τηνΑνατολή στηΔύση, Συγγραφείς: Θανάσης Απάρτης, Εκδότης: Γνώση, ISBN 978-0-00-235047-1, Ημ. Έκδοσης: 01/01/1984
- ↑ «ΔΗΜΟΣ ΚΑΛΛΙΘΕΑΣ | Πολιτιστιμός και Παιδεία». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Իզմիր քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 1 մահեր
- 1972 մահեր
- Աթենք քաղաքում մահացածներ
- Գրանդ Շոմեր ակադեմիայի շրջանավարտներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հույն քանդակագործներ
- Զմյուռնիայի հույներ
- 20-րդ դարի քանդակագործներ