Jump to content

Մարսյան դաշտ (Աթենք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսյան դաշտ
Տեսակքաղաքային զբոսայգի
Երկիր Հունաստան
ՎարչատարածքԱթենքի մունիցիպալիտետ
ՏեղագրությունKypseli, Athens?
Հիմնվել է1934
Մակերես0,277 կմ²
Անվանված էՄարսյան դաշտ և Արես
Մարսյան դաշտ (Աթենք)ը գտնվում է Հունաստանում
Մարսյան դաշտ (Աթենք)

Մարսյան դաշտ կամ Պեդիոն թու Արեոս (հուն․՝ Πεδίον του Άρεως), Աթենքի կենտրոնում գտնվող զբոսայգի և քաղաքում նրա շուրջը ձևավորված շրջան։ Անվանակոչված է ըստ անտիկ հռոմեական շրջանի և Փարիզի զբոսայգու։ Զբոսայգին զբաղեցնում է 27,7 հա, տեղակայած է Օմոնիա հրապարակից 1 կմ հեռավորության վրա։ Այժմ նրա տարածքը սահմանափակում են Մավրոմատեոն (Μαυροματαίων), Պրինգիպոնիսոն (Πριγκηποννήσων) փողոցները և Ալեքսանդրաս պողոտան։

Մարսյան դաշտ զբոսայգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսայգին նախագծվել է 1934 թվականին՝ ի պատիվ 1821 թվականին հունական հեղափոխության[1]։ 21 հերոս հավերժացված է զբոսայգում[2] տեղադրված կիսանդրիների միջոցով։ Զբոսայգու գլխավոր մուտքի առջև տեղադրված է Կոնստանտինոս I-ի՝ ձիով հուշարձանը։ Ալեքսանդրաս պողոտայից զբոսայգու երկրորդ մուտքն է, որտեղ տեղադրված է անգլիացի, ավստրալիացի և նորզելանդացի զինվորների հուշարձանը, ովքեր մասնակցել են հունական ռազմական գործողությանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Հուշարձանը լրացնում է Աթենաս[3] աստվածուհու արձանին։

2011 թվականի հունվարին Աթենք համայնքն ավարտեց զբոսայգու վերականգնումն ու վերակառուցումը։ Նախագծի նախաձեռնողն ու գլխավոր ճարտարապետը հույն ճարտարապետ Ալեքսանդրոս Տոմբազիսն է։ Զբոսայգում ընդհանուր առմամբ տնկված է 1200 ծառ, 50 000 բույս, 7500 թուփ 2500 թուփ վարդ։ Փոխված է կածանների ասֆալտե ծածկույթը. այն փոխարինել են 8800 քառակուսի մետր մարմարյա սալիկներով և 3800 քառակուսի մետր գրանիտե սալիկներով։ Բացի բնապահպանական և ակնադիտական ասպեկտներից՝ նախագծում մեծ ուշադրություն են հատկացրել նաև զբոսայգու միկրոկլիմային. զբոսայգու ջերմաստիճանն ամառային ամիսներին 3-5 աստիճանով ավելի ցածր է լինում, քան քաղաքի մյուս շրջաններում, ինչն զբոսայգին վերածում է Աթենքի[4] կենտրոնում գտնվող ձեռակերտ օազիսի։

Մարսյան դաշտ պուրակ
2009 թվականի վերակառուցված հրապարակներից մեկը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ανάπλασης του Πεδίου του Άρεως» (հունարեն). Υπερνομαρχία Αθηνών - Πειραιώς. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.(չաշխատող հղում)
  2. «Ανάπλαση με υπογραφή για το Πεδίον του Αρεως» (հունարեն). Καθημερινή. 2008 թ․ մարտի 5. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  3. Ντάνου, Μανίνα; Αλεξάνδρα Μανδράκου (2004 թ․ փետրվարի 14). «Crash test στα πάρκα της Aθήνας». Καθημερινή. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 15-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  4. Makris, A. (2011 թ․ հունվարի 2). «Renovated "Pedio tou Areos" Park Reopens in Athens» (անգլերեն). GreekReporter.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսյան դաշտ (Աթենք)» հոդվածին։