Թամար թագուհու ամրոց
![]() | |
Տեսակ | դղյակ, ամրոց և ավերակներ |
Տեղագրություն | ![]() |
Վարչական միավոր | Կախեթի մարզ |
Երկիր | Վրաստան |
Ընթացիկ վիճակ | ավերակ |
![]() | |
![]() | |
![]() |
Թամար թագուհու ամրոց կամ Խորնաբուջի (վրաց.՝ ხორნაბუჯის ციხე), հնագույն ամրոց, որը գտնվում է Վրաստանի արևելքում՝ Կախեթի մարզի Դեդոփլիսծղարո փոքրիկ քաղաքի շրջակայքում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորնաբուջի ամրոցը հավանաբար կառուցվել է մ. թ. ա. 1-ին հազարամյակում։ 1970 թվականին անցկացված հնագիտական պեղումների արդյունքում հաստատվել է այն, որ Խորնաբուջը միջնադարյան ժամանակահատվածում եղել է ծաղկուն ամրոց[2]։
Խորնաբուջի մասին առաջին գրավոր հիշատակումները եղել են Վախթանգ Գորգասալի կողմից։ Միջնադարում եղել է Կախեթի տարածաշրջանի խոշորագույն բնակավայրերից մեկը։ 5-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզիբ Խորնաբուջին գրավվել է Սասանյան Պարսկաստանի կողմից։ Պարսիկները գրավելով քաղաքը ավերել են ամրոցը։ Ամենայն հավանականությամբ այն ինչ-որ չափով վերակառուցվել է վրաց Թամար թագուհու հանձնարարությամբ։ Մոնղոլների արշավանքների հետևանքով այն վերածվել է ավերակի։ 17-րդ դարում վերջնականապես կործանվել է Շահ Աբասի կողմից։
Այն վերջնականապես վերակառուցվել է Քարթլի-Կախեթի թագավոր Հերակլ II-ի կողմից։ Կարգի է բերվել միայն ամրոցը, իսկ շրջապատը եղել է փլատակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Թամար թագուհու ամրոց՝ Վրաստանի պատմություն»։ Ճանապարհորդել Վրաստանում։ Վերցված է դեկտեմբերի 7, 2015
- ↑ «Խորնաբուջի ամրոց»։ Ճանապարհորդել Վրաստանում։ հունվարի 12, 2009։ Վերցված է դեկտեմբերի 7, 2015
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թամար թագուհու ամրոց կատեգորիայում։ |