Թամարա Դեյկարխանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Թամարա Դեյկարխանովա
Ծնվել է հունվարի 14, 1889(1889-01-14)[1]
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել է օգոստոսի 2, 1980(1980-08-02)[1] (91 տարեկանում)
Մասնագիտություն կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի

Թամարա Քրիստափորի Դեյկարխանովա (ռուս.` Тамара Дейкарханова, անգլ.` Tamara Daykarhanova, հունվարի 14, 1889, Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 2, 1980, Էնգլվուդ, ԱՄՆ), ռուսական և ամերիկյան թատրոնի և կինոյի դերասանուհի, մանկավարժ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1889 թվականին Մոսկվայում` ազգությամբ հայ բժշկի (Դեյկարխանյան հայ ազնվական գերդաստանում) և ֆրանսուհու ընտանիքում։ 1907-1911 թվականներին նա եղել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի (МХТ) դերասանուհի և նշված թատրոնի առաջատար դերասան Վասիլի Կաչալովի ընտանիքի բարեկամն էր։ 1923-ին Թամարան ամուսնու՝ Յուրիկի հետ հաստատվել է Նյու Յորքում։ Իր վերջին կինոդերը Թամարա Դեյկարխանովան խաղաել է 1897-ին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Դեյկարխանովան եղել է Նիկիտա Բալիևի «Չղջիկ» թատրոնի առաջատար դերասանուհին։ Պարելու և երգելու ձիրքերով օժտված Թամարան մասնակցել է Պուշկինի «Իշխան Նուլին» և «Բախչիսարայի շատրվանը», Միխայիլ Կուզմինի «Կանայք», «Նախնիների հայացքի ներքո» և այլ ներկայացումների։ Ամերիկյան թատերագետ Արթուր Փոլաքը, գրելով Դեյկարխանովայի մասին, ընդգծել է նրա խաղաոճի պարզությունն ու նրբագեղությունը։ Իսկ ամերիկացի թատերագետ Օլիվեր Սեյլորը գրել է, որ «Չղջիկը» կույր կլիներ առանց Դեյկարխանովայի։ 1935 թվականին Թամարան բացել է բեմարվեստի սեփական դպրոցը։ Նրա մոտ սովորել է նաև թատերագիր Հորթոն Ֆութը։

Դասախոսական աշխատանքին զուգահեռ Թամարա Դեյկարխանովան հանդես է եկել Բրոդվեյում։ Ամերիկյան թատրոնի պատմության մեջ առավել հիշարժան են Դեյկարխանովայի մասնակցությամբ ներկայացված Գեորգե Տաբորիի «Կայսեր հանդերձանքը» և Լեսլի Սթիվենսի «Ցլամարտ» թատերախաղերը։ Արդեն տարեց Թամարա Դեյկարխանովան հրավիրվել է նկարահանվելու նաև կինոյում և հեռատեսիլում։ 1961-ին նա մարմնավորել է Ջոնիի հայ տատին՝ Ուիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հեռուստաբեմադրության մեջ[2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բախչիսարայի շատրվանը» (Զարեմա)
  • «Կանայք»
  • «Ասպետը, որ խաղի մեջ կնոջը տանուլ էր տվել սատանային»
  • «Նախնիների հայացքի ներքո»
  • «Իշխան Նուլին»
  • «Բեռնարդա Ալբայի տունը»
  • «Երեք քույր»
  • «Անաստասիա»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մերկացված քաղաքը», 1959
  • «Իմ սիրտը լեռներում է», 1961
  • «Անդի», 1964
  • «Թագավորի երազանքը», 1969

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Արծվի Բախչինյան «Հայերը Համաշխարհային Կինոյում», Երևան - 2004