Թաղամաս (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թաղամաս
Villette
Villette-Page n8.jpg
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
ՀեղինակՇառլոթ Բրոնտե
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1853
ՆախորդՇերլի
ՀաջորդՈւսուցիչը

Թաղամաս (անգլ.՝ Villette), անգլիացի գրող Շառլոթ Բրոնտեի վեպը, որը գրվել է 1853 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

14-ամյա մի աղջիկ՝ Լյուսի Սնոուն, Բրետտոն թաղամասում հյուրընկալվում է իր կնքահորը: Այս տանը ճակատագրի բերումով Լյուսին հանդիպում է երկու զարմանալի մարդու՝ Գրեմ Բրետտոնին՝ իր կնքահոր որդուն, և Պոլինա Հոումին՝ լրջամիտ նրբագեղ աղջկան:

Երբ Լյուսին մեծանում է, մեկնում է Բրյուսել՝ գիշերօթիկ դպրոցում ուսուցչուհի աշխատելու։ Հետագայում նա հանդիպում է իր՝ արդեն մեծահասակ մանկության ընկերներին՝ Գրեմին և Պոլինային: Սկզբում Լյուսին նամակագրական կապի մեջ է մտնում Գրեմի հետ և նրա հետ հաստատում ջերմ, ընկերական հարաբերություններ, սակայն Գրեմը, կրկին հանդիպելով Պոլինային, ով արդեն հասուն և հրապուրիչ աղջիկ էր, որոշում է ամուսնանալ հենց նրա հետ: Լյուսին ինքն իրեն ստիպում է չկառչել Գրեմից, այլ թողնել իրենց հազվագյուտ զրույցները այնպես, ինչպես կան, և սիրահարվում է իրենից տարիքով մեծ մեկ այլ ուսուցչի՝ Փոուլ Էմանուելին, թեպետ սկզբում նրան համարում էր խիստ և անհրապույր «թզուկ»:

Վեպի վերջում Փոուլը Լյուսին անակնկալ է մատուցում՝ դպրոցի ներքո պատրաստում է վարձակալած տարածք և մի քանի տարով մեկնում երկրից: Սակայն տուն վերադառնալու ճանապարհին, նրա նավը վթարի է ենթարկվում, և Փոուլը մահանում է:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուսի Սնոու (անգլ.՝ Lucy Snowe)
  • Գրեմ Բրետտոն (անգլ.՝ Graham Bretton)
  • Պոլինա Հոում (անգլ.՝ Paulina Home)
  • Մադամ Բեկ (ֆր.՝ Mme. Beck)
  • Ջինեվրա Ֆենշո (անգլ.՝ Miss Ginevra Fanshawe)
  • Գնդապետ դը Համալ (ֆր.՝ de Hamal)
  • Փոուլ Էմանուել (ֆր.՝ M. Paul Emanuel)

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին գիրքը էկրանավորվել է BBC հեռուստաալիքի կողմից: Ռեժիսորը Մոյրա Արմսթրոնգն է: Լյուսի Սնոուի կերպարը մարմնավորել է Ջուդի Պարֆիթը, Գրեմի դերը՝ Բրայան Մարշալը, Փոուլ Էմանուելի դերը՝ Պիտեր Ջեֆրին, իսկ տիկին Բեկի դերը՝ Մոնա Բրյուսը[1][2]:

1999 թվականին նովելը ներկայացվել «BBC Radio 4»-ով՝ որպես 3-4 ժամանոց սերիալ[3][4], իսկ 2009 թվականի օգոստոսին՝ նույն ռադիոյով՝ իբրև երկու շաբաթ տևողությամբ սերիալ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. bronteana.wordpress.com/2006/02/03/113900501322680151/ Villette on BBC7
  2. Villette at the IMDb
  3. Actors fear for future of radio drama, BBC News (15 January 1999)
  4. Villette on BBC7 (3 February 2006)
  5. Woman's Hour Drama

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]