Jump to content

Փոքր քաղաք (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքր քաղաք

Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդաստիարակչական վեպ և Վիկտորյական գրականություն
Ձևվեպ[1]
ՀեղինակՇառլոթ Բրոնտե[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1853
ՀրատարակչությունSmith, Elder & Co.
Հրատարակվել է1853[1]
ՆախորդՇերլի
ՀաջորդՈւսուցիչը
 Villette (novel)

Փոքր քաղաք (անգլ.՝ Villette), անգլիացի գրող Շառլոթ Բրոնտեի վեպը, որը գրվել է 1853 թվականին։

14-ամյա մի աղջիկ՝ Լյուսի Սնոուն, Բրետտոն թաղամասում հյուրընկալվում է իր կնքահորը։ Այս տանը ճակատագրի բերումով Լյուսին հանդիպում է երկու զարմանալի մարդու՝ Գրեմ Բրետտոնին՝ իր կնքահոր որդուն, և Պոլինա Հոումին՝ լրջամիտ նրբագեղ աղջկան։

Երբ Լյուսին մեծանում է, մեկնում է Բրյուսել՝ գիշերօթիկ դպրոցում ուսուցչուհի աշխատելու։ Հետագայում նա հանդիպում է իր՝ արդեն մեծահասակ մանկության ընկերներին՝ Գրեմին և Պոլինային։ Սկզբում Լյուսին նամակագրական կապի մեջ է մտնում Գրեմի հետ և նրա հետ հաստատում ջերմ, ընկերական հարաբերություններ, սակայն Գրեմը, կրկին հանդիպելով Պոլինային, ով արդեն հասուն և հրապուրիչ աղջիկ էր, որոշում է ամուսնանալ հենց նրա հետ։ Լյուսին ինքն իրեն ստիպում է չկառչել Գրեմից, այլ թողնել իրենց հազվագյուտ զրույցները այնպես, ինչպես կան, և սիրահարվում է իրենից տարիքով մեծ մեկ այլ ուսուցչի՝ Փոուլ Էմանուելին, թեպետ սկզբում նրան համարում էր խիստ և անհրապույր «թզուկ»։

Վեպի վերջում Փոուլը Լյուսին անակնկալ է մատուցում՝ դպրոցի ներքո պատրաստում է վարձակալած տարածք և մի քանի տարով մեկնում երկրից։ Սակայն տուն վերադառնալու ճանապարհին, նրա նավը վթարի է ենթարկվում, և Փոուլը մահանում է։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին գիրքը էկրանավորվել է BBC հեռուստաալիքի կողմից։ Ռեժիսորը Մոյրա Արմսթրոնգն է։ Լյուսի Սնոուի կերպարը մարմնավորել է Ջուդի Պարֆիթը, Գրեմի դերը՝ Բրայան Մարշալը, Փոուլ Էմանուելի դերը՝ Պիտեր Ջեֆրին, իսկ տիկին Բեկի դերը՝ Մոնա Բրյուսը[2][3]։

1999 թվականին նովելը ներկայացվել «BBC Radio 4»-ով՝ որպես 3-4 ժամանոց սերիալ[4][5], իսկ 2009 թվականի օգոստոսին՝ նույն ռադիոյով՝ իբրև երկու շաբաթ տևողությամբ սերիալ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. ↑ bronteana.wordpress.com/2006/02/03/113900501322680151/ Villette on BBC7
  3. ↑ Villette at the IMDb
  4. ↑ Actors fear for future of radio drama, BBC News (15 January 1999)
  5. ↑ Villette on BBC7 (3 February 2006)
  6. ↑ Woman's Hour Drama

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր քաղաք (վեպ)» հոդվածին։