Թադեոս Թոխաթցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թադեոս Թոխաթցի
Ծնվել է անհայտ
Ծննդավայր Եվդոկիա
Վախճանվել է անհայտ
Մասնագիտություն բանաստեղծ
Լեզու հայերեն

Թադեոս (Թաթոս) Թոխաթցի (Կողոնիացի), 16-րդ դարի հայ մեծ բանաստեղծ[1]։

Ծնունդով Թոխատից էր, ուներ վարդապետի տիտղոս։ Պահպանվել են շուրջ երեսուն նրա բանաստեղծություններից, կրոնական և բարոյախրատական բովանդակությամբ։ Որոշ բանաստեղծություններ գրված են ակրոստիքոսով, ոտանավորների առաջին տառերը կազմում են բառակապակցություններ «Ասված Թադեոսի կողմից», «Թադեոսից», «Թադեոսի ողբը», «Թադեոսի բանաստեղծությունը» և այլն[2]։ Գրել է հասարակ լեզվով, եղել է առաջին հայ գրողներից, որոնք կրոնական գրականության մեջ օգտագործել են խոսակցական լեզուն, գրեթե առանց գրաբարյան տարրերի օգտագործման[3]։ Գրել է նաև թուրքերեն լեզվով, հայկական գրով[2]։

Զգացվում է Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու ստեղծագործությունների ազդեցությունը։ Թադեոսի ստեղծագործություններից առանձնանում են մի բանաստեղծական պատմություն սկսած աշխարհի արարումից մինչև Քրիստոսի հարությունը («Հազար կենդանակերպ Աստուած ստեղծել է»), երկխոսություն նրա հոգու և մարմնի միջև («Հոգին մարմնոյն ասաց»), պոեմ Դատաստանի օրվա մասին («Յորժամ յարեւելից ի դատաստան գաս») և մեկ Սուրբ ծննդյան հիմն («Երուսաղէմ քաղաք մի կայ»)։ Վերջինում, սակայն աստվածաշնչյան պատմությունների փոխարեն, հեղինակը պատմում է հիմնականում Հայ եկեղեցու պատմության, գովերգում է նրա առաքելական սկիզբը և ուղղափառ հավատքը, փառաբանում Տրդատ Մեծին և Գրիգոր Լուսավորչին[1]։

Ստեղծագործությունների և կենսագրական ակնարկների հրատարակություններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kevork B. Bardakjian A Reference Guide to Modern Armenian Literature, 1500-1920: With an Introductory History. — Wayne State University Press, 2000. — С. 39—41. — 714 с. — ISBN 978-0-81432-747-0(անգլ.)
  2. 2,0 2,1 Утуджян А. А. «Плачи» Тадеоса Себастаци как источник «Истории Армении» Микаела Чамчяна. // Историко-филологический журнал АН АрмССР. —Ер., 1974. — № 3. — С. 127—138.(ռուս.)
  3. Саакян А. С. Давид Саладзорци. // Историко-филологический журнал АН АрмССР. —Ер., 1972. — № 1. — С. 161—173.(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]